Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2020 09:53
«Մեկ անգամ չէ, որ պատմել եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում․․․ Մեկ շաբաթ այլ թեմայով սթորիներ չէի տեղադրում, դադար էի վերցրել, իմ էջի սթորի բաժինը տուժածների համար գումար հավաքելու մասին էր: Սեպտեմբերի 27-ից կրակում են Արցախի խաղաղ բնակչության վրա, երբ է այս ամենն ավարտվելու, ինչու են տառապում անմեղ մարդիկ: Իրավիճակն օրեցօր սրվում է, ոչ ոք չի էլ փորձում օգնել դադարեցնել այս պատերազմը», - Instagram-ի Storis բաժնում գրել է Ռուսաստանաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը։
15-10-2020 06:29
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան' Արայիկը: «Երեխայի մայրը' Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երեւան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երեւանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: 
15-10-2020 05:55
ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից գիտնականների խումբը ասիական իշամեղվի թույնից ստեղծել է թունավոր սպիտակուց, որն արդյունավետ է հայտնի հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն բակտերիաների դեմ:
14-10-2020 11:52
Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, ակտիվորեն հետեւում ու արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Մոդելը Instagram-յան էջում վերահրապարակել է տեսագրությունը, որը պատկերում է Լոս Անջելեսում հայերի խաղաղ ցույցի կադրերն ու գրել. «Բողոք հանուն խաղաղության»:
14-10-2020 11:42
Մարդու ուղեղը կարող է 10 րոպե շարունակել աշխատել առանց թթվածնի սնուցման։
14-10-2020 10:06
Անգլիայի Նորֆոլկ կոմսությունից 38-ամյա Սթիվի Քարթերը կոմայից հետո մոռացել է իր կյանքի վերջին 20 տարիները. նրան թվում է, թե դեռ 1998 թվականն է: Նա իր հարազատներին չի ճանաչում եւ նրանց ընդունել է որպես առեւանգողների:
14-10-2020 02:13
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսում է նախապատրաստվել իր 40-ամյակին, ինչպես նշված է Instagram- ի իր նոր գրառման մեջ:
14-10-2020 02:04
2020թ.-ին աշխարհում 7 միլիոն մարդ մահացել է սովից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Դեվիդ Բիսլին:
13-10-2020 09:23
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերելու մտադրության մասին, Twitter-ում վերահրապարակել է Լոս Անջելեսում հայերի ցույցի կադրերն ու գրել. «Շատ հզոր»։
13-10-2020 07:55
Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույց՝ Արցախի միջազգային ճանաչման կոչով։
13-10-2020 05:19
76 տարեկան հասակում կյանքից հեռացավ բրիտանացի դերասանուհի և մոդել Մարգարեթ Նոլանը, ով «Ոսկե մատանի» ֆիլմում խաղացել էր «Բոնդի աղջիկը»:
13-10-2020 02:10
Միայն 2020թ․ 9 ամսում (274 օր) Թուրքիայում սպանվել է 369 կին։ Այս ցուցանիշը հրապարակել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Նեջաթի Թըղլըն։
12-10-2020 12:39
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։ «Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։
12-10-2020 09:24
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում նա կատարում է Ալլա Լեւոնյանի հեղինակած «Հայաստան» երգը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Ուղիղ 2 շաբաթ առաջ ներխուժեցին մեր տուն, սակայն դա մեզ ոչ միայն չթուլացրեց, այլ՝ համախմբեց»։
12-10-2020 09:15
Երգահան Արթուր Գրիգորյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել' «Հավերժ հայրենիք». տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Այն ներկայացնում է պատերազմի հերոս մարտիկերին եւ այն ավերածությունները, որոնք եղել են ադրբեջանա-թուրքական հարձակումների պատճառով:
12-10-2020 08:20
Հայտնի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը: Հոկտեմբերի 10-ին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա համերգը, որի ողջ հոնորարը երաժիշտը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» բարեգործական մարաթոնի հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի երեխաների:
12-10-2020 07:28
Գրականության բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին:
12-10-2020 05:29
Գաջեթների առաջ անցկացրած չափից շատ ժամանակը երեխաներին ծույլ ու կամակոր է դարձնում:
11-10-2020 11:22
«Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»․ Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները հանդես են եկել նվիրատվություն անելու կոչով։
11-10-2020 01:16
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հեռուսաաստղը այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1319 անգամ
21.10.2026
Դիտվել է 551 անգամ
22.10.2026
Դիտվել է 395 անգամ
27.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster