01-11-2025 01:06 Դեմի Մուրը Լոս Անջելեսում ներկա է գտնվել «Landman» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերային: 62-ամյա դերասանուհին կարմիր գորգով անցել է մոխրագույն զգեստով և բեժ կոշիկներով: Նա լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել Անջելինա Ջոլիի 70-ամյա նախկին ամուսնու՝ Բիլլի Բոբ Թորնթոնի հետ, ով գլխավոր դերն է խաղացել շոուում:
31-10-2025 11:36 Տարվա ամենաանսպասելի հակամարտություններից մեկում Քիմ Քարդաշյանը «տիեզերական վեճի» մեջ է մտել ՆԱՍԱ-ի հետ։ Այն բանից հետո, երբ 45-ամյա ռեալիթի շոուի աստղը «Քարդաշյանները» հաղորդման նոր թողարկման ժամանակ հայտարարեց, որ 1969 թվականի Լուսնի վրա վայրէջքը «կեղծ էր», տիեզերական գործակալությունը որոշել է միջամտել։ ՆԱՍԱ-ի ժամանակավոր ադմինիստրատոր Շոն Դաֆին X-ում գրել է. «Այո, մենք եղել ենք Լուսնի վրա... վեց անգամ!»՝ «թեգ» անելով Քիմին։ Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել. Դոնալդ Թրամփը անսպասելիորեն միջամտել է քննարկմանը՝ պնդելով, որ իր «ղեկավարության» շնորհիվ է, որ ՆԱՍԱ-ն կրկին պատրաստվում է վերադառնալ Լուսին։
31-10-2025 11:35 Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։
31-10-2025 10:49 Շուկայական տեսքը պահպանելու համար մանդարինները և մյուս ցիտրուսային մրգերը մշակվում են քիմիական նյութերով, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար: Սննդաբանները զգուշացրել են որ իմազալիլը և թիաբենդազոլը, որոնցով պատում են ցիտրուսային մրգերը, ազդում են լյարդի և էնդոկրին համակարգի վրա: Քիմիական նյութերը կարող են այլ տհաճ ախտանիշներ ևս առաջացնել, ինչպիսիք են մաշկի գրգռումը և նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումները։ Առողջությունը պաշտպանելու համար սննդաբանը խորհուրդ է տվել մանրակրկիտ լվանալ մրգերը նախքան օգտագործելը:
31-10-2025 10:39 Բիլլի Այլիշը չի ամաչում իր կարծիքը հայտնելուց, նույնիսկ երբ դահլիճում նստած են աշխարհի ամենահարուստ մարդիկ։ WSJ ամսագրի նորարար մրցանակաբաշխության ժամանակ 23-ամյա երգչուհին ստացել է «Տարվա երաժշտական նորարար» մրցանակը և հուզիչ ելույթ ունեցել։ «Աշխարհն այժմ շատ մութ և դժվարին վիճակում է։ Մարդիկ ավելի շատ կարեկցանքի և օգնության կարիք ունեն, քան երբևէ։ Եթե փող ունեք, օգտագործեք այն բարօրության համար, տվեք այն նրանց, որոնք իսկապես դրա կարիքն ունեն», - բեմից ասել է Բիլլին։
31-10-2025 05:44 Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր սիրեցյալի՝ Սաթոն Ֆոսթերի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 57-ամյա Հյու Ջեքմանը և 50-ամյա Սաթոն Ֆոսթերը ներկա են գտնվել «Երգը տխուր է հնչում» ֆիլմի պրեմիերային, որտեղ դերասանը խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, AFI կինոփառատոնի ժամանակ։
30-10-2025 10:42 Սառա Փոլսոնը մեծ իրարանցում է առաջացրել «All’s Fair» նոր սերիալի ցուցադրության ժամանակ՝ տեսախցիկների առջև խաղային կերպով հարվածելով Քիմ Քարդաշյանի հետույքին։ Դերասանուհիները հավաքվել էին Նյու Յորքի Whitby հյուրանոցում՝ նշելու Ռայան Մերֆիի իրավական դրամայի առաջիկա թողարկումը։ Նախագծի մյուս աստղերը՝ Նաոմի Ուոթսը և Նիսի Նեշը, նույնպես ներկա էին երեկույթին։
30-10-2025 09:50 Նոր ուսումնասիրությունը, ցույց է տվել, որ վիրահատության ընթացքում երաժշտական թերապիան զգալիորեն նվազեցնում է պրոպոֆոլի և ֆենտանիլի քանակը, որոնք անհրաժեշտ են ընդհանուր անզգայացման տակ կատարվող լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիայի համար։ Երաժշտություն լսած պացիենտների մոտ արթնանալն ավելի հեշտ է եղել, իսկ ֆիզիոլոգիական սթրեսը ցածր է եղել, ինչի մասին վկայում է պերիօպերացիոն շրջանում կորտիզոլի մակարդակի իջեցումը։
30-10-2025 09:02 Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։ Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը 214 կգ արդյունքով գրավել է առաջինն տեղը։
30-10-2025 01:10 Չորեքշաբթի Բևեռլի Հիլզում տեղի է ունեցել Variety ամսագրի ամենամյա «Կանանց ուժը 2025» գալա-երեկոն։ Միջոցառմանը ներկա են եղել Եվա Լոնգորիան, Շերոն Սթոունը, Սիդնի Սուինին, Քեյթ Հադսոնը, Ջեյն Ֆոնդան, Նիկոլ Շերզինգերը և այլք։
30-10-2025 00:12 Իտալական Måneskin ռոք խմբի 26-ամյա վոկալիստ Դամիանո Դավիդեն ամուսնության առաջարկ է արել իր 29-ամյա ընկերուհուն՝ դերասանուհի և երգչուհի Դոուվ Քեմերոնին, հաղորդում է TMZ-ը։
28-10-2025 11:05 Քիմ Քարդաշյանը քննադատության է ենթարկվել իր 45-ամյակի առթիվ երկրպագուներին անհավանական թանկարժեք նվերները ցուցադրելուց հետո։ Նա իր ծննդյան օրը նշել է Փարիզում։ Ռեալիթի շոուի աստղը նկարահանել է TikTok վլոգ իր Փարիզի հյուրանոցի սենյակից, որտեղ նա ցուցադրել է մոր՝ Քրիս Ջենների երկու նվեր՝ Hermès-ի երկու պայուսակ։ Առաջինը կարմիր կոկորդիլոսի նմանությամբ Birkin պայուսակն էր, որը Ժան Պոլ Գոտիեն 2001 թվականին էր նախագծել։ Մասնագետները դրա արժեքը գնահատում են 150,000-ից 200,000 դոլար։
28-10-2025 10:22 Փարիզում այսօրվանից տասը հոգու գործով լսումներ են սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկնոջը՝ Բրիջիտ Մակրոնին սեքսիստական կիբերհետապնդումների ենթարկելու, նրա գենդերային պատկանելությունը կասկածի ենթարկելու մեղադրանքներով։ Ֆրանսիայի առաջին տիկինը, ըստ «Ֆրանս Պրես»-ի թղթակցի, լսումներին ներկա չի եղել։
28-10-2025 05:31 76-ամյա Ալլա Պուգաչովան նոր անշարժ գույք է ձեռք բերել։ «Աբզաց»-ի տեղեկություններով՝ երգչուհին Բուլղարիայում շքեղ առանձնատուն է գնել։ Գույքը գնահատվում է 500,000 եվրո։ Սա պրիմադոննայի առաջին սեփականությունը չէ երկրում. նա նաև ամառանոց ունի Վառնայի մոտակայքում։
28-10-2025 03:29 Իրինա Շեյքը, որը վերջերս մասնակցել է Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրությանը, նկարահանվել է ապրանքանիշի Սուրբ Ծննդյան գովազդային արշավում։ Լուսանկարներում 39-ամյա սուպերմոդելը զարդարում է Սուրբ Ծննդյան եղևնին վարդագույն և սպիտակ ներքնազգեստով, գլխարկով և գուլպաներով, ինչպես նաև կեցվածք է ընդունում սև, քարերով զարդարված կրծկալով և զուգագուլպաներով։
28-10-2025 01:08 Ադրբեջանում 19-ամյա հարսնացուն՝ Լաման Մամեդլին, ինքնասպան է եղել, երբ ամուսնու ընտանիքը քննադատել է նրա հարսանեկան զգեստը՝ այն անվանելով «չափազանց բաց» և «սադրիչ»։ Աղջկա հոր՝ Մուրադ Բայրամովի խոսքով՝ սկանդալը բռնկվել է հարսանիքից անմիջապես հետո. փեսայի ընտանիքը մեղադրել է հարսնացուին «գրեթե մերկ» տեսք ունենալու մեջ, քանի որ նրա զգեստը չէր ծածկում ուսերը։
27-10-2025 10:46 Կիրակի օրը Լոս Անջելեսի Paramount Studios-ում տեղի ունեցավ Vogue World-ի ամենամյա միջոցառումը, որի թեման այս տարի Հոլիվուդն էր: Հիասքանչ շոուին ներկա էին հայտնիներ, իսկ կինոյի և մոդելային արդյունաբերության աստղերը ներկայացան բեմահարթակում: Հյուրերի թվում էին Գվինեթ Փելթրոուն, Հեյլի Բիբերը, Մայլի Սայրուսը, Հիլարի Դաֆը, Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը, Հայդի Քլումը, Ջենիֆեր Քոնելին, Ռիտա Օրան և Թայկա Վայթիթին, Նինա Դոբրևը, Մենդի Մուրը, Մաշին Գան Քելլին, Բարբարա Փելվինը և Դիլան Սփրաուսը, Սոֆիա Ռիչին իր ամուսնու հետ և շատ ուրիշներ:
27-10-2025 10:26 Վերջին տարիներին TikTok-ը, YouTube Shorts-ը և Instagram Reels-ը դարձել են այնպիսի հզոր հարթակներ, որոնք գրավել են հատկապես դեռահասների և երեխաների ուշադրությունը։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութերը թվում են անմեղ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս՝ դրանք կարող են փոխել ուղեղի աշխատանքը, ազդել ուշադրության, որոշումների կայացման և անգամ տրամադրության վրա։ Չինացի հետազոտողները վերջերս պարզել են՝ TikTok-ի հաճախակի օգտագործումը կարող է փոխել ուղեղի կառուցվածքը։
27-10-2025 10:17 Սննդաբանները քաղցրակերներին կոչ են անում գազավորված ըմպելիքների փոխարեն խմել կիտրոնի շերտերով, անանուխով և կոճապղպեղով ջուր: Որպես թխվածքաբլիթների այլընտրանք՝ նրանք առաջարկում են չոր մրգեր, ընկույզ, ինչպես նաև բանանի, խնձորի և կոկոսի չիպսեր ուտել: Շոկոլադի սիրահարներին խորհուրդ է տվում ընտրել այնպիսի տարբերակներ, որոնք պարունակում են առնվազն 70 տոկոս կակաո: Առաջարկվում է սովորական հացը փոխարինել ամբողջական հացահատիկից թխված հացով կամ փորձել տնական բաղադրատոմսեր։
27-10-2025 06:42 46-ամյա երգչուհի Նելլի Ֆուրտադոն հայտարարել է բեմից հեռանալու մասին: Սոցցանցերում երկրպագուներին ուղղված հաղորդագրության մեջ Ֆուրտադոն շնորհակալություն է հայտնել նրանց աջակցության համար և բացատրել, որ ժամանակն է կենտրոնանալ այլ նպատակների վրա: Հայտարարությունից հետո երկրպագուները կասկածներ են հայտնել, որ երգչուհու հեռանալու պատճառը կարող էին լինել նրա կազմվածքի մասին բացասական մեկնաբանությունները, որոնք վերջին ամիսներին ավելի հաճախակի էին դարձել:
10-07-2026 10:01 Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06 Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45 Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48 Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52 Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը: