06-11-2025 02:30 BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
05-11-2025 11:45 People ամսագիրը անվանել է 2025 թվականի ամենասեքսուալ տղամարդուն։ Այդ տղամարդը 37-ամյա բրիտանացի դերասան Ջոնաթան Բեյլին է, որը հայտնի է «Բրիջերտոն» սերիալում լորդ Էնթոնիի դերով։ 2024 թվականին «Ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը բաժին է8 հասել դերասան և Էմիլի Բլանտի ամուսին Ջոն Կրասինսկուն։ Մեկ տարի առաջ էլ անվանակարգվել էր Պատրիկ Դեմփսին։
05-11-2025 11:11 Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ օգտագործել է ChatGPT-ն իրավագիտության քննություններին նախապատրաստվելու համար, և սա, ինչպես նա պնդում է, իր անհաջողությունների պատճառն է։ Vanity Fair-ի համար ստի դետեկտորի թեստի ժամանակ ռեալիթի շոուի աստղը անկեղծորեն խոստովանել է, որ հաճախ դիմում է չաթբոտին՝ «իրավաբանական խորհրդատվության» համար։ «Երբ ես պետք է իմանամ հարցի պատասխանը, ես պարզապես նկարում եմ այն և ուղարկում ChatGPT-ին», - խոստովանել է Քիմը։ Սակայն, ինչպես պարզվել է, արհեստական բանականության խորհուրդը միշտ չէ, որ օգտակար է եղել։
05-11-2025 10:48 Ամերիկյան Victoria's Secret ապրանքանիշը թողարկել է ադվենտ օրացույցներ՝ ներքնազգեստով։ Այն այժմ հասանելի է նորաձևության ապրանքանիշի կայքում։ Նվերների հավաքածուն ներառում է 12 բաժին, որոնք պարունակում են բամբակյա ներքնազգեստներ՝ տարբեր դիզայնով։ Ադվենտ օրացույցը ներառում է ժանյակներով, տոնական նախշերով և քարերով զարդարված ոճեր։ Այս նվերի գինը 80 դոլար է։
05-11-2025 05:19 Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը եւ 71 կգ քաշային Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։ Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է:
05-11-2025 01:36 Աշխարհի 119-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։ Հիվանդության պատճառով 2 ամսից ավելի բաց թողած թենիսիստուհին առաջին շրջանում մրցել է աշխարհի 191-րդ ռակետ, Վրաստանի ներկայացուցիչ Եկատերինա Գորգոձեի հետ եւ պարտվել է 3։6, 3։6 հաշվով: Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում պարտություն կրելուց հետո Էլինա Ավանեսյանը մրցաշարի չէր մասնակցել։
04-11-2025 10:35 «Քավություն» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի աստղ Կիրա Նայթլին զարմացրեց երկրպագուներին՝ բացահայտելով սեփական ֆիլմերի նկատմամբ իր զգացմունքները: Դերասանուհին խոստովանել է, որ երբեք չի դիտել իր հայտնի աշխատանքներից մեկը։ Ըստ Daily Mail-ի, Նայթլիի խոսքով՝ ինքը երբեք չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երրորդ մասը: «Ես գնացի երկրորդի պրեմիերային, բայց երրորդը չեմ դիտել: Այնքան շատ դեմքերի խոշոր պլաններ կան: Կարծում եմ՝ իրականում պետք չէ այն դիտել», - բացատրել է դերասանուհին:
04-11-2025 10:20 Հերթափոխով աշխատելը, հատկապես ոչ կայուն գրաֆիկով, կարող է հանգեցնել մարդու ինտելեկտուալ կարողությունների զգալի նվազման: Համաձայն բրիտանական «Occupational and Environmental Medicine» ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքների՝ 10 տարի այսպիսի աշխատանք կատարելը ծերացնում է ուղեղը 6 տարով: Աշխատանքը դադարեցնելուց հետո գլխուղեղի ֆունկցիան վերականգնվում է, սակայն սրա համար մինչև 5 տարի ժամանակ է պահանջվում:
04-11-2025 10:17 Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն Լիանա Գյուրջյանը հավասարը չունեցավ Եվրոպայի Մ23 Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող առաջնությունում Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (102+130):
04-11-2025 05:41 56-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն առաջին անգամ հաստատել է իր նոր սիրավեպի մասին լուրերը: «Ընկերներ» սերիալի աստղը սոցիալական ցանցերում հրապարակել է սև-սպիտակ լուսանկար, որտեղ քնքշորեն գրկել է իր սիրեցյալին՝ 50-ամյա Ջիմ Քերթիսին, որը հայտնի է որպես կյանքի մարզիչ և «սիրո գուրու»:
04-11-2025 04:31 Atomic Kitten խմբի երգչուհի Լիզ Մաքքլարնոնը 44 տարեկանում մայր է դարձել։ Նա լուրը երկրպագուներին հայտնել է իր անձնական բլոգում՝ սոցիալական ցանցերում սելֆի հրապարակելով այն հիվանդասենյակից, որտեղ ծնվել է որդին։
03-11-2025 09:54 Դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդը միացել է «Behemoth!» ֆիլմի նկարահանումներին, որտեղ գլխավոր դերը կատարելու է Պեդրո Պասկալը: Ներքին աղբյուրները ֆիլմը նկարագրում են որպես «սիրո ուղերձ երաժշտությանը և այն ստեղծողներին»։ «Behemoth!»-ը կնկարահանի Թոնի Գիլրոյը։ Նախագծում կնկարահանվեն նաև Դեյվիդ Հարբորը և Եվա Վիկտորը։
03-11-2025 09:45 Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը հայտնել է, որ իր ռոմանտիկ հարաբերությունները 25-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ ավարտվել են։ «Մենք այլեւս միասին չենք։ Ես նրան չեմ դավաճանել։ Խնդիրն այդ չէ։ Մենք պարզապես հրաժեշտ տվեցինք իրար եւ վերջ։ Լրատվամիջոցների գրածները ոչ մի ընդհանուր բան չունեն մեր հարաբերությունների հետ»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
03-11-2025 09:43 Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աղջիկների 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունով նվաճեց բրոնզե մեդալ, հրում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի (98+130):
03-11-2025 07:51 Քիլիան Մըրֆիի և նրա կնոջ՝ Իվոն ՄաքԳինեսի 18-ամյա որդին՝ Արան Մըրֆին, կնկարահանվի HBO-ի և Sky-ի առաջիկա «Պատերազմ» սերիալում՝ Դոմինիկ Ուեսթի և Սիենա Միլլերի հետ միասին։ Չնայած լոնդոնյան սերիալը դեռահասի առաջին հեռուստատեսային նախագիծը կլինի, նա նախկինում նկարահանվել է 2022 թվականի իռլանդական «Լոլա» ֆիլմում և ավարտել է Թայկա Վայթիթիի «Կլարան և արևը» ֆիլմի ադապտացիայի նկարահանումները՝ Էմի Ադամսի, Ջեննա Օրտեգայի և Սթիվ Բուշեմիի հետ միասին։
03-11-2025 02:59 Լոս Անջելեսի շրջանի արվեստի թանգարանում տեղի է ունեցել LACMA Art + Film Gala-ը՝ որտեղ նշվում են կինոյի, նորաձևության և ժամանակակից արվեստի նվաճումները: Այս տարի երեկոյի հերոսներն են եղել նկարչուհի Մերի Քորսը և ռեժիսոր Ռայան Քուգլերը («Սև հովազ», «Մեղավորները»):
01-11-2025 11:54 ZipHealth-ի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքից առաջ սեքսով զբաղվող ամերիկացիները ցուցաբերում են արտադրողականության (71%), առաջադրանքների կատարման (70%), կենտրոնացման (58%), մոտիվացիայի (57%) և աշխատանքից բավարարվածության (54%) ամենաբարձր ցուցանիշներ: Ավելին, առավոտյան սեքսը դրական ազդեցություն ունի աշխատավարձի և կարիերայի վրա. հարցվածների գրեթե մեկ հինգերորդը (19%) նշել է, որ անցյալ տարվա ընթացքում ստացել է պաշտոնի բարձրացում, իսկ կեսից ավելին (51%) ստացել է աշխատավարձի բարձրացում, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են երեկոյան սեքսը։
01-11-2025 11:50 Չինացի հետազոտողները պարզել են, որ կանայք կարող են տղամարդկանցից կրկնակի պակաս ֆիզիկական վարժություններ անել: Ըստ նրանց՝ ֆիզիկական վարժությունները կանանց համար ավելի օգտակար են, քան տղամարդկանց: Շաբաթական մոտ չորս ժամ ֆիզիկական վարժություններ կատարող կանայք կարող են միջինում մեկ երրորդով նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն տղամարդիկ կարիք ունեն կրկնակի ավելի ֆիզիկական ակտիվության՝ շաբաթական գրեթե ինը ժամ:
01-11-2025 11:37 Քեթի Փերին որոշել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ իր նոր սիրավեպին մոտենալ ամենայն լրջությամբ։ Ըստ Daily Mail-ի, երգչուհին օգտագործում է ընկերների և նույնիսկ էքստրասենսի խորհուրդները՝ «իր կյանքի սիրո» հետ հարաբերություններ կառուցելու համար։ Երգչուհին վաղուց է հետաքրքրված էզոտերիկայով. աստղագուշակությունը, թվաբանությունը, թարո քարտերը, հրեշտակային թվերը և անցյալ կյանքի ուսումնասիրությունները նրա պրակտիկաներից միայն մի քանիսն են։
01-11-2025 02:02 Աղի, կոֆեինի, շաքարի և գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը կարող է վնասել ոսկորները: Մասնագետները նշել են, որ այս մթերքները արագացնում են կալցիումի կորուստը օրգանիզմից և հանգեցնում են ոսկորների փխրունության։ Օրինակ՝ շաքարը օրգանիզմում ստեղծում է թթվային միջավայր, որի չեզոքացման համար օրքանիզմը ստիպված է օգտագործել ոսկորների կալցիումը:
10-07-2026 10:01 Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06 Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45 Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48 Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52 Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը: