09-03-2026 10:40 Ռուսաստանցի Վալենտինա Ալեքսեևան հաղթել է «Միսս BRICS 2026» առաջին միջազգային գեղեցկության մրցույթում, որի եզրափակիչը տեղի է ունեցել Կազանում: Ալեքսեևան, որն արդեն ճանաչվել է գեղեցկության թագուհի է, պլանավորում է կարիերա սկսել բժշկության ոլորտում: 19-ամյա Ալեքսեևան հաղթեց է BRICS-ի 17 երկրների մրցակիցներին:
09-03-2026 02:51 Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քևին Ֆեդերլայնը, մեկնաբանել է նրա ձերբակալությունն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար՝ առցանց մեղադրանքների ֆոնին, որ նա անձամբ է պատասխանատու երգչուհու վերջին «փլուզման» համար: 47-ամյա Ֆեդերլայնը լրագրողներին ասել է, որ մտահոգված է, որ Սփիրսի հետ կատարվածը միակ միջադեպ չի նրա պարագայում:
09-03-2026 01:46 Դերասանուհի Դերիլ Հաննան քննադատել է Ռայան Մերֆիի բարձր վարկանիշ ունեցող «Ջոն Ֆ. Քենեդի կրտսեր և Քերոլին Բեսեթ» մինի-սերիալը, որտեղ նա ներկայացվում էր որպես չարագործ և գլխավոր հերոսի հակառակորդ, ով օգտագործում է կոկաին և փորձում խափանել հուղարկավորությունը: Հաննան 1990-ականների սկզբին հինգ տարի պարբերաբար հանդիպել է Քենեդիի հետ, ինչը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, դուր չի եկել նրա մորը՝ Ժակլին Քենեդի Օնասիսին: Նրանց բաժանումից մոտ երկու տարի անց Ջոնն ամուսնացել է Բեսեթի հետ:
09-03-2026 00:56 Գվինեթ Փելթրոուի դուստրը, որը շարունակում է նվաճել նորաձևության արդյունաբերությունը՝ կնեպտիզմի մեղադրանքների ֆոնին, լուսանկարվել է Perfect փայլուն ամսագրի համար: Լուսանկարչական նկարահանման ժամանակ 21-ամյա Էփլ Մարտինը լուսանկարվել է սպիտակ Cou Cou Intimates կրծկալով և Loro Piana շորտերով:
06-03-2026 10:33 Ամենօրյա սննդակարգում ներառված սննդամթերքները կարող են վնասակար լինել մեր առողջության համար: Սննդաբանները զգուշացնում են, որ սննդամթերքների մեջ թունաքիմիկատների ամենաբարձր մակարդակը պարունակում է ելակը: Մրգերի մեջ առկա թունաքիմիկատների մնացորդները կարող են խանգարել հորմոնների արտադրությանը և կուտակվել օրգանիզմում՝ մեծացնելով առողջության վրա բացասական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, շշալցված ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոպլաստիկ։ Դեռևս ուսումնասիրվում է այս մասնիկների հնարավոր բացասական ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա:
06-03-2026 10:27 Դիզայներ Արմինե Օհանյանի և ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի կողմից հիմնադրված HAYELI հայկական ապրանքանիշը Փարիզի նորաձևության շաբաթում ներկայացրեց իր «Self Reflection» հավաքածուն։ Վերջինս ամբողջությամբ պտտվում է ուրվագծի կոշտ ճարտարապետության և նյութերի թափանցիկության միջև եղած հակադրության շուրջ։ Մի շարք կերպարներ առանձնանում են քանդակային ձևերով՝ ընդգծված ուսեր, երկրաչափական գծեր և կորսետային կառուցվածքներ։
06-03-2026 10:22 Գիտնականները պարզել են, որ օրաբաժնում տարբեր տեսակի ճարպերի հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է իմունային բջիջների ուժի և օրգանիզմի վարակների ու ուռուցքների դեմ պայքարելու ունակության վրա: Քվինսլենդի համալսարանի գիտնականների միջազգային խմբի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային ճարպերի կազմը կարող է փոխել իմունային համակարգի հիմնական բջիջների՝ T բջիջների կառուցվածքը և կայունությունը:
06-03-2026 03:53 Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, հաղորդում են TMZ-ն ու Variety-ն: Աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Ժամը 3:00-ի սահմաններում 44-ամյա երգչուհին տարվել է ոստիկանական բաժանմունք և հարցաքննվել:
06-03-2026 01:50 Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է Isabel Marant–ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը ներկա են եղել Դիանա Կրյուգերը, Ելենա Պերմինովան, 2000-ականների սուպերմոդել Էրին Ուոսոնը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, և այլ հյուրեր, իսկ Իրինա Շեյքը քայլել է ցուցադրության պոդիումով։
05-03-2026 10:12 50-ամյա Անջելինա Ջոլին և 42-ամյա Լուի Գարելը, որոնց կասկածում էին սիրավեպի մեջ, միասին չեն։ Դերասանուհու շրջապատը հերքել է «Կուտյուր» ֆիլմի գործընկերների միջև սիրավեպը՝ նշելով, որ Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց ի վեր «ոչ մեկի հետ չի հանդիպել»։
05-03-2026 10:05 Նեղ երկտեղանոց մահճակալները կարող են տարիներով փչացնել քնի որակը՝ կարծում է մասնագետները։ Երկտեղանոց մահճակալների մեծ մասը 140-160 սանտիմետր լայնություն ունի: Ըստ քնի փորձագետների գնահատման՝ այս տարածքը հաճախ չափազանց փոքր է երկու մեծահասակների համար՝ յուրաքանչյուրին տրվում է 70-80 սանտիմետր: Նեղ տարածքին գումարվում է նաև կողակցի շուռ գալը, խռմփացնելը։ Այդուհանդերձ, համատեղ քնելն ունի իր առավելությունները: Օրինակ՝ քնելուց առաջ գրկախառնությունն ու մտերմությունը օգնում են մարդկանց ավելի արագ քնել:
05-03-2026 08:20 58-ամյա Նիկոլ Քիդմանը Նյու Յորքում ներկա է գտնվել իր նոր՝ «Սկարպետտա» սերիալի պրեմիերային: Կարմիր գորգի վրա Օսկարի մրցանակակիր դերասանուհին կրում էր սև բաճկոն՝ մերկ մարմնի վրա, և թափանցիկ կիսաշրջազգեստ: Նա լուսանկարիչների համար կեցվածք ընդունել իր գործընկերուհու՝ մեկ այլ Օսկարակիր դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսի հետ:
05-03-2026 05:15 Էմմա Ուոթսոնը հանդիպում է մեքսիկացի գործարար Գոնսալո Հևիա Բայլերեսի հետ, որը պատկանում է երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկին: Ըստ Quién–ի, որը հրատարապարակել է պապարացիների արած լուսանկարներ, 35-ամյա դերասանուհին և նրա նոր ընկերը առաջին անգամ միասին նկատվել են անցյալ տարվա վերջին Կուրշևելում: Այդ ժամանակվանից ի վեր զույգը բազմիցս նկատվել է ամբողջ Մեքսիկայում՝ վայելելով ռոմանտիկ ընթրիքներ և զբոսանքներ:
05-03-2026 03:23 39-ամյա Մեգան Ֆոքսը երկար ժամանակ անց վերադարձել է սոցիալական ցանցեր: Դերասանուհին լուսանկարվել է բաց ֆետոշարքում և այն հրապարակել Ինստագրամում: Լուսանկարներում Ֆոքսը կեցվածք է ընդունել սև բոդիով, կորսետով, գուլպաներով և բարձրակրունկ կոշիկներով: «Ամեն ինչ ավելի գեղեցիկ է թվում, որովհետև մենք դատապարտված ենք», - խորհրդավոր կերպով մակագրել է դերասանուհին լուսանկարները՝ իր Stories-ում ավելացնելով. «Ես ողջ եմ»:
04-03-2026 11:05 Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: ըստ սննդաբանների՝ կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։
04-03-2026 11:03 Էլմիրա Կարապետյանը, սպասելով բալիկի, դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն։
04-03-2026 10:54 Սելենա Գոմեսը հայտնվել է հակասությունների կենտրոնում՝ իր ամուսնու՝ Բեննի Բլանկոյի «Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագի թողարկումից հետո։ Երգչուհի-դերասանուհին խիստ քննադատության է ենթարկվել առցանց՝ անսպասելի սիրո դրսևորման համար. նկարահանման ժամանակ նա համբուրել է ամուսնու ոտքերի մատները։
04-03-2026 02:22 Վերջին տարիներին հայտնիներն ավելի ու ավելի հաճախ են բացահայտ խոսում իրենց ախտորոշումների մասին՝ փորձելով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցողներին: Այժմ Լուպիտա Նիոնգոն է որոշել բացահայտ խոսել իր առողջության մասին. վերջերս սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է ապրում արգանդի միոմայի ծանր ձևի հետ:
04-03-2026 01:16 Մելանյա Թրամփն առաջինն է, ով լինելով նախագահի կին՝ ղեկավարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը։ ԱՄՆ առաջին տիկինը ելույթ է ունեցել կազմակերպության առջև՝ քննարկելով երեխաներին և նրանց կրթությանը վերաբերող հարցեր։
03-03-2026 09:53 Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար»-ի գլխավոր փորձը համարվող ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 32-րդ մրցանակաբաշխությունը: Նախորեին կարմիր գորգով անցել են 63-ամյա Դեմի Մուրը, ով վերջերս ներկայացավ նոր կերպարով, Գվինեթ Փելթրոուն, Օռլանդո Բլումը (նոր հարաբերությունների մասին լուրերից հետո առաջին անգամ), Քիրստեն Դանսթը և նրա ամուսինը՝ Թիմոթի Շալամեն, Էմմա Սթոունը, Միշել Ուիլյամսը, Քեյթ Հադսոնը, «Ընկերներ» սերիալի աստղ Լիզա Կուդրոուն և ուրիշներ:
10-07-2026 10:01 Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06 Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45 Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48 Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52 Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը: