15-01-2026 09:02 Southwest-ի չվերթի ուղևորները ցնցված և ուրախացած էին, երբ սովորական չվերթը վերածվեց իրենց՝ երբևէ տեսած ամենաանհավանական հարսանեկան արարողության։ «Ինչպես գիտեք, Southwest-ը սիրո ավիաընկերություն է, և այսօր սերն է օդում», - հայտարարեց ուղեկցորդուհին հեռուստատեսությամբ։ Բոլորը զարմացած էին, երբ իմացան, որ իրենց առջև Թինան և Ռոջերը պատրաստվում էին ամուսնանալ ինքնաթիռում։ Սրահը պայթել է ծափահարություններից, ուրախությունից և ոգևորված լացից։
14-01-2026 12:38 «Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։ Մրցույթը կանցկացվի մայիսին Վիեննայում։ «Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացրել էր Պարգը։ Նա Survivor երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ 2026 թվականի մասնակցի անունը դեռ հայտնի չէ։
14-01-2026 12:29 Լեգենդար իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ Երկու կին պնդել են, որ իր մոտ աշխատելիս արտիստի կողմից սեռական ոտնձգության զոհ են դարձել։ Նրանք պնդում են, որ նրա շրջապատում տիրում էր սպառնալիքի, ճնշման և «բռնության նորմալացման» մթնոլորտ։ Իսպանական elDiario.es պարբերականի և ամերիկյան Univision հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրանքներն արդեն քննվում են իսպանական դատական համակարգի կողմից։
14-01-2026 12:24 ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը չի ցանկանում, որ խորթ դուստրը՝ Իվանկա Թրամփը, մասնակցի իր նոր՝ «Մելանիա» վավերագրական ֆիլմի պրեմիերային, ըստ ներքին աղբյուրների։ Ֆիլմը կպատմի Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի երդմնակալությանը նախորդող առաջին 20 օրերի մասին՝ Մելանիայի տեսանկյունից։ Պրեմիերայից հետո ֆիլմը կթողարկվի Amazon Prime Video-ում՝ Մելանիայի և իր նոր Muse Films պրոդյուսերական ընկերության համագործակցության շրջանակներում։
14-01-2026 02:41 Լեոնարդո ԴիԿապրիոն դարձել է վիրուսային տեսանյութի թեմա 2026 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո, որը տեղի ունեցավ վերջերս Լոս Անջելեսում: Համացանցում 51-ամյա դերասանին այժմ անվանում են նոր «մեմերի թագավոր»՝ փոխարինելով Բեն Աֆլեքին, ով նախկինում կրում էր այս ոչ պաշտոնական տիտղոսը:
14-01-2026 01:44 Իլոն Մասկը բլոգեր Էշլի Սենթ Քլերից պահանջում է իր մեկ տարեկան որդու՝ Ռոմուլուսի լիակատար խնամակալությունը։ Միլիարդատերը այս մասին հայտարարել է երեկ X սոցիալական ցանցում՝ նախկին ընկերուհու տրանսգենդերների հարցերի վերաբերյալ մեկնաբանություններից հետո։
13-01-2026 11:05 Ուֆայում գործող Պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետների կարծիքով՝ բավարար քունը երկարակեցության համար ավելի կարևոր է, քան շատ այլ գործոններ։ Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության՝ քրոնիկ անքնությունը կրճատում է կյանքի տևողությունը․ առողջական ռիսկերի առումով այս գործոնը զիջում է միայն ծխելուն: Հետազոտողները կարծում են, որ բավարար քունն ավելի մեծ ազդեցություն ունի կյանքի տևողության վրա, քան սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և սոցիալական կապերը։
13-01-2026 10:54 Նոր հետազոտության համաձայն՝ արհեստական բանականության (ԱԲ) նոր գործիքը կարող է արագացնել սրտի հիվանդությունների բուժման մեթոդների որոնումը: Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները մշակել են ԱԲ գործիք, որն օգնում է պարզել, թե որ գեներն են կապված հիվանդությունների հետ և արագացնում է սրտի հիվանդությունների դեմ դեղամիջոցների որոնումը՝ համադրելով սրտի մանրակրկիտ պատկերները բժշկական խոշոր տվյալների բազաների հետ:
13-01-2026 10:51 Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, մտադիր է իր մեկ տարեկան որդու լրիվ խնամակալությունը պահանջել պահպանողական գրող Էշլի Սենթ Քլերի հետ՝ տրանսգենդեր անձանց մասին նրա մեկնաբանություններից հետո։ Tesla-ի գործադիր տնօրենը սա գրել է X-ում՝ ի պատասխան մի օգտատիրոջ, որը պնդել էր, որ իրեն «լրիվ խնամակալություն է անհրաժեշտ», քանի որ Սենթ Քլերը «խոսել է տրանսգենդեր ծնող լինելու օգտին»։
13-01-2026 08:18 Թիմոթի Շալամեն և Քայլի Ջեները, հնարավոր է, ամուսնացած են։ Զույգի գաղտնի հարսանիքի մասին լուրը տարածեց Լոս Անջելեսում կայանալիք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։ Համացանցում շատ են քննարկումները, որ դահլիճում իրենց սեղանի շուրջ յուրաքանչյուր հայտնի հյուրի սպասող անվանական ցուցանակի վրա 28-ամյա Քայլիի ազգանունը գրված էր՝ Ջեններ-Շալամեն։ Երբ զույգը մոտեցել է իրենց տեղերին և տեսել անվանական ցուցանակը, իբր զսպել են զգացմունքները, բայց, կարծես, չեն զարմացել։ Նրանց արձագանքի տեսանյութն ու լուսանկարն արդեն տարածվել են համացանցում։
13-01-2026 01:10 «Sinners» («Մեղավորները») ֆիլմի ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է։ Օհանյանի, ինչպես նաև մյուս պրոդյուսերներ Զինզի Քուգլերի ու Ռայան Քուգլերի ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» անվանակարգում։ «Sinners»-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում․ մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։ «Sinners»-ը այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում՝ այդ թվում և լավագույն ֆիլմ դրամա ժանրում։
12-01-2026 10:42 Ֆլիրտը հաճախ ընկալվում է որպես թեթև խաղ կամ պոտենցիալ զուգընկերոջ հանդեպ հետաքրքրություն ցույց տալու միջոց։ Սակայն Personality and Individual Differences ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սեթևեթ հայացքների ու կատակախառն զրույցների հետևում կարող է ավելին թաքնված լինել. ֆլիրտը կիրառում են նաև որպես ցանկալիին հասնելու գործիք, այլ ոչ միայն որպես ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։
12-01-2026 10:40 Լոս Անջելեսում՝ «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացավ «Ոսկե գլոբուսի» 83-րդ մրցանակաբաշխությունը: «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը դարձավ տարվա ամենամեծ հաղթողը՝ արժանանալով մի քանի կարևոր մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում, ինչպես նաև մրցանակներ ռեժիսուրայի և սցենարի համար: Հեռուստատեսային անվանակարգերում առաջատարը դարձավ «Փիթը», իսկ «Դեռահասության տարիք» դրաման արժանացավ մինի-սերիալի մրցանակին:
12-01-2026 10:35 Կոլումբիացի երգիչ և երգահան Յեյսոն Խիմենեսը մահացել է ինքնաթիռի վթարից իր նախատեսված ելույթից մի քանի ժամ առաջ։ Նա 34 տարեկան էր։ Խիմենեսը ուղևորվում էր Մեդելյին, որտեղ նա պետք է ելույթ ունենար այդ երեկոյան։ Նրան ուղեկցում էին իր անձնակազմի հինգ անդամներ և օդաչուն։
12-01-2026 09:51 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց 22-րդ տիտղոսը մենախաղում։ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Մարտա Կոստյուկին։ Գործող թենիսիստուհիներից ավելի շատ տիտղոս նվաճել են ամերիկացի Վինուս Ուիլյամսը (49) եւ լեհ Իգա Շվյոնտեկը (25)։
12-01-2026 09:47 Վերլուծությունները ցույց է տվել, որ տղամարդիկ, ովքեր ավելի մեծ նշանակություն են տալիս նյութական պարգևատրումներին, ավելի հավանական է, որ գոհ լինեն իրենց աշխատանքից, մինչդեռ նրանք, ովքեր գնահատում են կյանքի այլ արժեքներ, ինչպիսիք են աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը, սոցիալական կապերը և ինքնադրսևորումը, կարող են ավելի ցածր բավարարվածություն զգալ, եթե իրենց աշխատանքային միջավայրը չի համապատասխանում այդ նախասիրություններին։
10-01-2026 10:43 Նյու Յորքի շատ կանայք, ովքեր հոգնել են մակերեսային ժամադրություններից և անվերջ ծանոթությունների հավելվածներից, գտել են ժամանակ անցկացնելու անսովոր միջոց՝ կացարանի շների հետ, հաղորդում է New York Post-ը։ Հանրության հետ կապերի մասնագետ Լորեն Ուայրը կիսվում է իր փորձով։ «Ժամադրությունների հավելվածները երբեմն թվում են անելիքների ցանկի ևս մեկ կետ, մինչդեռ շան հետ ժամանակ անցկացնելը պարզ և հաճելի է»,-ասում է նա։ «Եվ, ի դեպ, շները քիչ են խոսում»,-ծիծաղում է նա։
10-01-2026 10:38 Քենդալ Ջենները որոշել է վերջ դնել իր սեռական կողմնորոշման վերաբերյալ առցանց ենթադրություններին: «In Your Dreams» փոդքասթի հունվարի 9-ի դրվագում 30-ամյա մոդելը անկեղծորեն անդրադարձել է այն լուրերին, թե ինքը «գաղտնի լեսբուհի» է: Ջենները շեշտել է, որ ինքն իրեն չի նույնականացնում որպես գեյ, բայց եթե այդպես լիներ, չէր թաքնվի: «Շատերի համար դժվար է բացահայտվել: Բայց ինձ ճանաչելով՝ կարծում եմ, որ կյանքիս այս փուլում ես բաց կլինեի, եթե դա ճիշտ լիներ»,-բացատրել է նա:
10-01-2026 09:47 Օրական կարելի է ուտել ընդամենը մեկ ճաշի գդալ մայոնեզ։ Մասնագետների խոսքով՝ մայոնեզի օրական չափաբաժինը 20-30 գրամ է՝ լինի դա սենդվիչների, աղցանների մեջ, թե այլ ուտեստների համար որպես համեմունք։ Նրանք մայոնեզն անվանել է հակասական արտադրանք, բացատրելով, որ միայն չափից շատ օգտագործումը կարող է վնաս հասցնել։
10-01-2026 02:50 Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերում. հրավերն անձամբ ստացել է հայտնի ամերիկացի պրոդյուսերից։ Ֆիլմում Լիլիթը նկարահանվելու է համաշխարհային աստղերի հետ և հանդիսատեսին ներկայանալու է բոլորովին նոր՝ անսպասելի կերպարում. հայտնում է Zontix-ը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: