Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-11-2023 01:47
31-ամյա Սուկի Ուոթերհաուսը Մեքսիկայում կայացած փառատոնի ժամանակ հաստատել է, որ երեխայի է սպասում Ռոբերտ Պատինսոնից։
20-11-2023 09:36
Նիկարագուան ներկայացնող 23-ամյա Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոն հաղթանակ է տարել «Միսս տիեզերք» 72-րդ միջազգային մրցույթում: Վիցե միսս է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ 27-ամյա Անտոնիա Պորսիլդը։
20-11-2023 09:35
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանն ամուսնացել է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Խոր Վիրապի եկեղեցում։ Ըմբիշի ընտրյալը Սոնա Մարտիրոսյանն է։
20-11-2023 08:40
Մեկ բաժակ թարմ քամած ցիտրուսային հյութը կարող է աշխուժացնել ոչ պակաս, քան մեկ բաժակ սուրճը, նշում են դիետոլոգները։ Կանոնավոր օգտագործման դեպքում հյութը լավացնում է իմունիտետը և ամրացնում արյան անոթները: Նրանց համար, ովքեր սիրում են թթու համեր հարմար է նարնջի, կիտրոնի և թուրինջի խառնուրդը։
20-11-2023 07:49
Բրազիլիայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա Eras շրջագայության շրջանակներում, ողբերգություն է տեղի ունեցել. մահացել է աստղի 23-ամյա երկրպագուհի Անա Կլարա Բենիվեդեսը։
20-11-2023 07:46
HBO հեռուստաալիքի «Մեծ փոքիկ սուտ» հիթային սերիալի երրորդ սեզոնը այնուամենայնիվ կթողարկվի։ Դա հաստատել է շոուի գլխավոր դերերից մեկի կատարողն ու պրոդյուսերը՝ Նիկոլ Քիդմանը։
17-11-2023 10:35
Օհայոյում 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպից հետո ծանր բարդություն է տարել, որը հանգեցրել է նրա բոլոր վերջույթների անդամահատմանը։ 2020 թվականի մարտին Ֆոքսը գրիպով է հիվանդացել, որն արագ վերածվել է կյանքին սպառնացող սեպսիսի՝ առաջացնելով օրգանների անբավարարություն և պահանջելով հեռացնել ձեռքերն ու ոտքերը՝ նրա կյանքը փրկելու համար:
17-11-2023 10:21
Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489  ֆիլմը արժանցել է FIPRESCI մրցանակի։
17-11-2023 09:59
Նորաձեւության խորհրդանիշ Քիմ Քարդաշյանը եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ «կռվել են» Balenciaga-ի զգեստի համար։ Մրցակցությանը, սակայն, հաղթել է ընկերությունը։ «Մենք կկիսվենք»,-առաջարկել է Քիմը՝ հավելելով. «Դու մի անգամ կհագնես այն, ես էլ՝ մեկ ուրիշ անգամ։ Հրաշալի կլինի»:
17-11-2023 09:38
49-ամյա Քեյթ Մոսն ու նրա դուստր Լիլան հայտնվել են բրիտանական Vogue-ի իրենց առաջին համատեղ շապիկին։ Մոդելները կրում են միամնան սպիտակ հանդերձանք՝ 16Arlington jumpers-ից և Noel Stewart փափուկ գլխարկներ:
17-11-2023 02:35
Աննա Կուրնիկովան, ով վերջին մի քանի տարիների ընթացքում հազվադեպ էր հայտնվում հանրությանը, ներկա է եղել ամուսնու՝ 48-ամյա երգիչ Էնրիկե Իգլեսիասի համերգին։ Զույգի տեսանյութը, որը նկարահանվել է կուլիսներում, Instagram-ում հրապարակել է 42-ամյա մարզիկի ընկերուհին՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
16-11-2023 11:13
Դիետոլոգները որպես աշնանային ամենաօգտակար մթերքներ նշել են դդումը, ճակընդեղը և սպիտակ կաղամբը։
16-11-2023 11:09
Հայաստանի շախմատի կանանց թիմը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Kանանց մրցաշարին մասնակցում է 32 թիմ:
16-11-2023 10:51
Ճանաչված երգչուհի Մաքսիմի ինքնակոչ եղբայրը փորձել է խափանել նրա համերգը Մոսկվայում։ Նա զանգահարել է կազմակերպիչներին ու ասել, թե կպայթեցնի դահլիճը, եթե համերգը չչեղարկվի։ Տղամարդու անունը Իլյա է, նա 32 տարեկան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։
15-11-2023 11:27
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին՝ ըստ «GQ» ամսագրի: 
15-11-2023 10:44
Ո՞վ ասաց, որ տոնական ֆիլմեր դիտելը չի կարող իրական աշխատանք դառնալ: CableTV.com-ը փնտրում է մեկին, ով 25 օրում 25 Սուրբ Ծննդյան ֆիլմ կդիտի, որի դիմաց կվճարեն 2,500 դոլար, եթե, իհարկե, կարողանաք բավարարել պահանջները:
15-11-2023 10:42
Դերասան Պատրիկ Դեմփսին People ամսագրի վարկածով արժանացել է «Ամենասեքսուալ տղամարդու» կոչմանը։ Բայց պարզվում է, որ տղամարդուն կամ կնոջը սեքսուալ դարձնող ոչ մի կոնկրետ բան չկա։ «Սեքսուալությունը նայողի աչքերում է»,- HuffPost-ին ասել է մարմնի լեզվի փորձագետ Բլանկա Կոբը՝ նշելով, որ անձնական նախապատվությունը մեծ դեր է խաղում:
15-11-2023 10:21
Օրական կես լիտրից ավելի գարեջուր խմելը, այն խմելու մեծ ցանկությունը և վերջույթների դողը գարեջրից հիվանդագին կախվածության ախտանիշներ են: Ըստ մասնագետների՝ գարեջրի հանդեպ սերն անխուսափելիորեն հանգեցնում է կախվածության, վնասում է սիրտը, արյան անոթները, նյարդային համակարգը, երիկամները և նպաստում ավելորդ քաշի ավելացմանը։
15-11-2023 08:44
25-ամյա դերասանուհի Էլ Ֆենինգը լքել է հոլիվուդյան ցանկալի հարսնացուների ցուցակը։ Դերասանուհուն նկատել են 33-ամյա միլիոնատեր Գաս Վեների հետ ժամադրությանը։
14-11-2023 20:30
Հայտնի են խաղային արդյունաբերության ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ The Game Awards 2023-ի հավակնորդները։ Այս տարի ֆավորիտներն են Larian Studios-ի ֆենթեզի ժանրի Baldu՝s Gate 3 դերային խաղը և Remedy Entertainment-ի Alan Wake II արկածային սարսափ խաղը, որոնք հավակնում են ութ մրցանակի։ Marvel's Spider-Man 2 սուպերհերոսների մարտախաղն առաջադրված է յոթ անվանակարգերում, իսկ ռիթմային էքշըն ժանրի Hi-Fi Rush-ը, Super Mario Bros․ Wonder և The Legend of Zelda: Tears of the Kingdom պլատֆորմային խաղերը հավակնում են հինգ անվանակարգի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1258 անգամ
21.10.2026
Դիտվել է 417 անգամ
20.10.2026
Դիտվել է 381 անգամ
22.10.2026
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster