| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 18-01-2024 01:21 Քայլի Ջեններն արմատապես փոխել է իր կերպարը. Ջենները սոցցանցերում մի շարք կադրեր է հրապարակել, որոնցում ցուցադրել է մազերի իր նոր գույնը՝ վարդագույն։
|  |
|
|
18-01-2024 00:31 1990-ականների ոճի խորհրդանիշ Քեյթ Մոսը նշել է իր ծննդյան տարեդարձը. հունվարի 16-ին բրիտանացի սուպերմոդելը դարձավ 50 տարեկան: Քեյթն իր տարեդարձը նշել է Փարիզում, որտեղ ժամանել էր ընկերների և ընտանիքի հետ՝ կարևոր իրադարձությունից մի քանի օր առաջ։
|  |
|
|
17-01-2024 09:22 The Cut-ի նորաձևության փորձագետները նշել են 2023 թվականի ամենաոճային հայտնիներին։ 15 աոռոջատարների թվում են դերասաններ Թիմոթի Շալամեն և Հյու Գրանտը, երգիչներ Հարի Սթայլսն ու Լուիս Միգելը, փաստաբան Ամալ Քլունին, դիզայներ Սաբինա Գեթին, նկարչուհներ Սեցուկո Կլոսովսկա դե Ռոլան և Սինդի Շերմանը, մոդել Թալի Լենոքսը, դերասանուհիներ Հարի Նեֆը, Միշել Յեոն և Յարա Շահիդին, ինչպես նաև բեյսբոլիստ Դեյոն Սանդերսը, T.O.P-ն ու բարձրաշխարհիկ տիկին Էմմա Թիննը:
|  |
|
|
17-01-2024 09:15 Սննդաբանները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս հրաժարվել խուրմայից և չամիչից։ Վերջիններս բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն, այսինքն՝ դրանց օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագորեն բարձրանում է, ինչը վտանգավոր է դիաբետիկների համար։
|  |
|
|
17-01-2024 09:13 Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
|  |
|
|
17-01-2024 09:00 Ավստրիայի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները եկել են Վուզենդորֆ քաղաքում հարսանիքին և իրենց հետ տարել փեսային, ով նախկինում փախել էր Թուրքիայում զորակոչից, որպեսզի արտաքսեն: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 25-ամյա Համզան և նրա գերմանաբնակ նշանած Գունդուլան գրանցում էին իրենց ամուսնությունը։
|  |
|
|
17-01-2024 02:07 Ռեփեր Vacío-ն (իսկական անունը՝ Նիկոլայ Վասիլեւ), որը դատապարտվել է բլոգեր Անաստասիա Իվլեեւայի երեկույթին մերկ ներկայանալու համար, մեղադրել է «Блестящие» խմբի նախկին մենակատար Օլգա Օրլովային միջոցառման շուրջ ծագած սկանդալի մեջ։ Տղան եւ նրա պաշտպանությունը պնդում են, որ 90-ականների աստղ Օրլովան, ով թաքցրել էր իր դեմքը նիկաբի ներքո, «շոկային կոնտենտ» էր փնտրում այդ օրը։ Նրանց վարկածի համաձայն՝ հենց նա է նկարահանել եւ տեղադրել այն տեսանյութը, որում երեւում է ամբողջությամբ մերկ ռեփերը:
|  |
|
|
16-01-2024 09:42 Ուտեստներին շատ աղ ավելացնելու սովորությունը կարող է հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ քաղցկեղի, նախազգուշացնում են է էնդոկրինոլոգները: Սովորաբար չափահաս մարդը օրական պետք է ուտի ոչ ավելի, քան հինգ գրամ կերակրի աղ, այլ կերպ ասած՝ մոտ մեկ թեյի գդալ։
|  |
|
|
16-01-2024 09:14 Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ չի պատրաստվում լքել Ռուսաստանը եւ պատրաստ է ամուսնանալ, եթե ամուսնու դերում արժանի թեկնածու լինի։ Այս կերպ երգչուհին պատասխանել է գուշակի այն կանխատեսումներին, թե ինքը լքելու է Ռուսաստանն ու շուտով կամուսնանա։
|  |
|
|
16-01-2024 05:48 Life & Style-ը, վկայակոչելով ինսայդերին, գրում է, որ Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը մոտ են ամուսնալուծությանը։ Զույգը նույնիսկ հոգեբանի է դիմել ու փոխել բնակության վայրը, բայց, ավաղ, դա արդյունք չի տվել։
|  |
|
|
16-01-2024 02:02 39-ամյա Քլոե Քարդաշյանը լուսանկարվել է TMRW Magazine ամսագրի նոր համարի համար։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցիալական ցանցերում։ Շապիկի համար ընտրվել է լուսանկար, որում Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը կեցվածք է ընդունում Dolce&Gabbana-ից մեկ ուսով բաճկոն զգեստով և House of Emmanuele-ի մեծ ականջօղերով՝ կուրծքը ծածկելով խնձորով։
|  |
|
|
16-01-2024 01:05 Լոս Անջելեսի Peacock Theatre-ում կայացել է 75-րդ ամենամյա Primetime Emmy մրցանակաբաշխությունը՝ Օսկարի հեռուստատեսային համարժեքը։ Կարմիր գորգով անցել են Մոնիկա Բելուչին, Սելենա Գոմեսը, Ջեսիկա Չեսթեյնը, Պեդրո Պասկալը քրոջ՝ Լյուքս Պասկալի հետ, Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը և այլք։
|  |
|
|
15-01-2024 09:23 Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Էնդոկրինոլոգները նշել են հինգ առաջնային ախտանիշներ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել․ ուժի պակաս և էներգիայի ընդհանուր նվազում, դաշտանային ցիկլի խախտում, լիբիդոյի նվազում, մաշկի ու մազերի վիճակի փոփոխություն, քաշի տատանում։
|  |
|
|
15-01-2024 09:06 Գիտնականները ստեղծել են բիոռոբոտիկ սիրտ, որում համակցված են խոզի կենսաբանական սիրտը և սիլիկոնե ռոբոտացված պոմպը՝ որը նոր գործիք է սրտային հիվանդություննները հասկանալու և բուժելու համար:
|  |
|
|
15-01-2024 05:38 Մարիա Շարապովան դարձել է ԱՄՆ-ի Արևմտյան ափի ամենահեղինակավոր համայնքներից մեկի՝ Սանտա Բարբարա շրջանի Մոնտեսիտո քաղաքում առանձնատան սեփականատեր, որտեղ ապրում են բազմաթիվ հայտնիներ։ Աշխարհի առաջին թենիսիստուհին տունը գնել է Էն Լուրիից՝ անշարժ գույքի մագնատ, Chicago White Sox բեյսբոլի թիմի և Chicago Bulls NBA թիմի նախկին համասեփականատեր Ռոբերտ Լուրիի այրուց: Սկզբում Լուրին սահմանել էր 13 միլիոն դոլար գինը, սակայն Շարապովան կարողացել է այն հասցնել մինչև 11 միլիոն դոլարի:
|  |
|
|
15-01-2024 02:30 Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։
|  |
|
|
15-01-2024 01:33 48-ամյա Թինա Կանդելակին սոցիալական ցանցերում հրապարակել է առաջին ամուսնությունից ծնված դստեր հազվագյուտ լուսանկարը։ Նա հրապարակումը նվիրել է ժառանգորդուհու ծննդյան տարեդարձին. Մելանիան, ով հիացրել է համացանցը, դարձավ 24 տարեկան։
|  |
|
|
13-01-2024 09:12 Էմի Ուայնհաուսի շատ սպասված «Back to Black» կենսագրական ֆիլմի անձնակազմը ներկայացրել է առաջին թրեյլերը, եւ թեեւ երգչուհուն, գուցե, դժվար է ընդօրինակելը, դերասանուհի Մարիսա Աբելան բավականին համոզիչ աշխատանք է կատարել:
|  |
|
|
13-01-2024 08:54 Չինաստանը ներմուծում է սպիտակուցների իր օգտագործման մոտ 80%-ը ցանկացած հասանելի ձևով, ներառյալ սոյան: Ուստի զարմանալի չէ, որ հենց Չինաստանի Գիտությունների ակադեմիան է առաջարկել բրածո հումքից՝ ածուխից սպիտակուցներ արտադրելու մեթոդը։ Տեխնոլոգիան նոր չէ, սակայն չինացի գիտնականները կատարելագործել են այն արդյունաբերական մասշտաբով գործնական կիրառման աստիճանի։
|  |
|
|
13-01-2024 07:16 Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը եզրափակչում լինելով միանձնյա առաջատար, 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Նարեն 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։
|  |
|
|
|
|
|