Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-10-2023 01:41
«Փոքրիկ ջրահարսը» ռիմեյքի աստղ Հոլլի Բեյլին հղի է: Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են կլորացած փորիկով։ Ամերիկացի երգչուհին և դերասանուհին հղի է իր ընկերոջից՝ ռեփեր DDG-ից (իսկական անունը՝ Դերիլ Դուան Գրենբերի կրտսերը)։
17-10-2023 10:50
Սթրեսը այրոցի հիմնական պատճառներից մեկն է։ Որպես պատճառներ, որոնք կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի վրա, փորձագետները նշում են նյարդային աշխատանքը, քնի պակասը և հաճախակի վեճերը։ Մասնագետի խոսքով՝ այրոց են առաջացնում նաև ծխելը, ալկոհոլը, վատ սնվելը:
17-10-2023 10:41
Ուֆայում չորսամյա աղջիկը պատահաբար կուլ է տվել ճպուռի տեսքով մետաղյա մազակալը և շտապ տեղափոխել շտապօգնության հիվանդանոց։ Վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայացման տակ, օտար առարկան հեռացվել է 10 րոպեում։ Այժմ տուժածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, աղջիկը դեռ բժիշկների հսկողության տակ է։
17-10-2023 06:08
Փինքը դադարեցրել է իր Summer Carnival 2023 համերգային շրջագայությունը և չեղարկել մի քանի գալիք շոուներ Վաշինգտոնի Տակոմա քաղաքում՝ ընտանեկան «բժշկական շտապ խնդիրների» պատճառով։ Այս մասին երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է Instagram-ում։
17-10-2023 03:12
33-ամյա Թեյլոր Սվիֆթը վերջին շաբաթների ընթացքում հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ամերիկացի ֆուտբոլիստ Թրևիս Քելսեի հետ հարաբերությունների պատճառով։ Զույգը նրբանկատորեն հայտարարել է  սիրավեպի մասին. ֆուտբոլիստը հրապարակավ խոստովանել է իր համակրանքը փոփ աստղի նկատմամբ, իսկ Սվիֆթը ներկա գտնվել նրա որոշ հանդիպումներին։ Նրանց հարաբերությունների կարգավիճակը ի սկզբանե անորոշ էր, սակայն վերջին մի քանի օրերին նրանք երկու անգամ ժամադրության են գնացել։
17-10-2023 01:04
40-ամյա ռեփեր Տիմատիի ընկերուհին՝ մոդել Վալենտինա Իվանովան, սոցիալական ցանցերում հայտնել է, որ դարձել է 20 տարեկան։ Նաև այն, որ արտիստն իր ծննդյան օրը նրան Porshe մեքենա է նվիրել։ «Շնորհակալ եմ, իմ սեր, շարունակիր ինձ տիեզերք ուղարկել: 20 տարեկան»,- գրել է նա Instagram-ում:
16-10-2023 10:08
Բժիշկները հորդորում են ատամները սպիտակեցնելուց առաջ բուժել։ Սպիտակեցումը չի փոխարինում ատամնաբուժական խնամքի մնացած բոլոր ընթացակարգերին: Սպիտակեցնելուց առաջ ատամները պետք է բուժվեն։ Բաց կարիեսային խոռոչներ, պարոդոնտիտ, էմալի վնասում՝ այս ամենը սպիտակեցման հակացուցումներ են:
16-10-2023 09:57
Գոյություն ունի կենսաբանական տարիքի վրա ազդելու պարզ մեթոդ։ Դա կանոնավոր արագ քայլքն է, պարզել են Լեսթերի համալսարանի մասնագետները։  Ծերացումը տեղի է ունենում, երբ բջիջը բաժանվում է, քրոմոսոմների ծայրահատվածները կարճանում են։ Ի վերջո նրանք այնքան կարճ են դառնում, որ բջիջն այլևս չի կարողանում բաժանվել։ արագ քայլքն օգնում է դանդաղեցնել այս գործընթացը, ընդ որում հենց քրոմոսոմների ծայրահատվածներ երկարացման գործընթացի միջոցով:
16-10-2023 06:17
Լոնդոնի O2 Arena-ում կայացել է Մադոննայի The Celebration Tour համերգային շրջագայության առաջին ելույթը։ Փոփ դիվան վերականգնել է առողջությունը և վերջապես ուրախացրեց երկրպագուներին՝ սկսելով լայնածավալ շոուների շարքը:

16-10-2023 05:03
Դալիթան, որը համարվում է հայկական շոուբիզնեսի ամենաերկարավարս երգչուհիներից մեկը, որոշել է դիմել ոճափոխության։ 24-ամյա երգչուհին կտրել է վարսերն ու զարմացրել երկրպագուներին, որոնք, սակայն, դրական են արտահայտվել նրա նոր կերպարի մասին։
16-10-2023 04:12
Աշնանային սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ բանջարեղեն և լինի բազմազան, ինչպես տարվա մյուս եղանակներին։ ճիշտ սննդակարգով ու դրա կազմակերպմամբ օրգանիզմն անմիջապես կստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է, և վիտամիններ չի պահանջի, որոնք մարդը հաճախ համալրում է մուլտիվիտամինային պատրաստուկների և սննդային հավելումների միջոցով։ Ըստ մասնագետների՝ վիտամին D-ն, թերևս, կարևոր ընդունել, քանի որ մենք ապրում ենք արևի պակասի պայմաններում։ Որպես կանոն, այլ հավելումների կարիք չկա։
13-10-2023 10:01
Ֆին գիտնականները եկել են այն եզրակացության, որ վաղ արթնացողները միջինում ավելի շատ են վաստակում, քան գիշերային բվերը: Գիշերային բուերի ցածր եկամուտների պատճառները նրանց վատ սովորություններն են։ Նրանք հաճախ հակված են ալկոհոլ օգտագործելու և ծխելու, չափից շատ ուտելու։ Որպես կանոն, ավելի քիչ են տեղաշարժվում, քան վաղ արթնացողները և ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում։
13-10-2023 05:11
Անի Երանյանն ինստագրամյան իր էջում կիսվել է իր մասնակցությամբ նոր նախագծի թրեյլորով։ Այն կոչվում է «Մալենա», կրիմինալ ժանրում է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Անի Երանյանը։ Դերերում հանդես են գալիս նաեւ Պապ Պողոսյանը, Սոս Կարապետյանը, Ջուլիանա Հարությունյանը, Ջեյն Պետրոսյանը եւ այլք։
13-10-2023 04:22
Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է «Թեյլոր Սվիֆթ. Eras տուր» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Այն նվիրված է Սվիֆթի վեցերորդ համերգային շրջագայությանը։ Նման կարևոր իրադարձությունը պահանջում էր հատուկ հանդերձանք, և Թեյլորը կարծես գտել էր այն։ Նա կարմիր գորգի վրա հայտնվել է Oscar de la Renta-ի կապույտ զգեստով՝ 12 հազար դոլար արժողությամբ։
13-10-2023 04:17
Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները փոփոխել են իմունային լիմֆոցիտների սպիտակուցներից մեկը (հայտնի է նաև որպես T բջիջներ)՝ դրանք դարձնելով ավելի դիմացկուն և ունակ ոչնչացնելու քաղցկեղային ուռուցքներն ու վարակները՝ հիվանդի իմունիտետի հաշվին:
13-10-2023 02:12
Ջադա Փինկետ Սմիթը հայտնել է, որ ինքն ու իր ամուսինը՝ Ուիլ Սմիթը, 7 տարի գաղտնի բաժանված են։ Ամուսնանալով 1997 թվականին՝ զույգը դեռ փորձում է «պարզել», թե ինչպիսին է լինելու իրենց ամուսնության ապագան։ 52-ամյա Ջադան իր հարաբերությունների մասին ցնցող լուրերով կիսվել է People-ին տված նոր հարցազրույցում, իսկ ավելի վաղ այդ թեմայի շուրջ երկար խոսել NBC News-ի հետ:
12-10-2023 10:40
Սննդակարգի մեջ ընկույզը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկերը։ Ընկույզի օգտագործումը դրական է ազդում հորմոնալ համակարգի վրա և, ընդհանուր առմամբ, ունի հակաբորբոքային և ընդգծված հակաօքսիդանտ ազդեցություն, նվազեցնում է սթրեսի մակարդակը: Ըստ մասնագետների՝ ընկույզը բարձրորակ սպիտակուցի քանակով լավագույն բուսական մթերքներից է, որը գրեթե ամբողջությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից։
12-10-2023 10:36
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը խոստովանել է, որ սկսել է մղձավանջներ տեսնել նոր նախագծի վրա աշխատելիս։  «Գրելու փուլում եմ: Եվ դա դժվար է, քանի որ ես կրկնվող մղձավանջներ եմ տեսնում», – ասել է Գերվիգը: Սակայն նա չի հայտնել նոր նախագծի անվանումը և մանրամասները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարբի»-ն դարձել է Warner Bros. ստուդիայի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող համաշխարհային ֆիլմը։
12-10-2023 08:03
Ջենիֆեր Էնիսթոնը ամբողջովին մերկացել է հայտնի «Առավոտյան շոու» սերիալի նոր սեզոնի նկարահանումների ժամանակ։ 54-ամյա դերասանուհու հետ կադրերը հրապարակել է Daily Mail տաբլոիդը։ Հեռուստահաղորդավար Ալեքս Լևիի կերպարով նա նկարահանվել է Ջոն Համմի հետ, ով մարմնավորում էր միլիարդատեր Փոլ Մարքսին։
12-10-2023 08:01
Քիմ Քեթրալը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ 67-ամյա դերասանուհու լուսանկարները՝ ներքնազգեստի մի քանի տարբեր հավաքածուներով, հայտնվել են բրենդի Instagram-ի էջում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
09-07-2026 04:57
Իլյուչիկների ընտանիքը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է. ամուսիններ Ելենան և Վալերին այժմ 16 երեխայի ծնողներ են: Զույգի իններորդ որդին ծնվել է Մոսկվայի ծննդատանը: Բժիշկները անկեղծորեն խոստովանում են, որ լրջորեն մտահոգված էին մոր առողջության համար, քանի որ սա Ելենայի տասնվեցերորդ ծննդաբերությունն էր: Բայց ամեն ինչ կատարյալ է ընթացել. բազմազավակ մայրը հաղթահարեց է իր խնդիրը, և երեխան ծնվել է առողջ և ուժեղ:
09-07-2026 01:03
56-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը վերջերս ժամանել էր Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում, մասնակցել է Zuhair Murad-ի նորաձևության ցուցադրությանը: Երգչուհին և դերասանուհին ցուցադրությանը մասնակցել է քրոջ՝ Լինդայի հետ և սոցիալական ցանցերում կիսվել է իր կերպարի լուսանկարներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 754 անգամ
03.07.2026
Դիտվել է 380 անգամ
07.07.2026
Դիտվել է 295 անգամ
08.07.2026
Դիտվել է 190 անգամ
09.07.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster