Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026

Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Կարևոր հանգամանք. այս տեքստը երկարատև, ամուր հարաբերությունների և իրադարձությունների հանկարծակի, անսպասելի շրջադարձի մասին չէ: Սա ավելի մակերեսային ծանոթությունների և այն հաճախ անհանգստացնող զգացողության մասին է, որ ինչ-որ մեկին կարծես ամբողջ կյանքում ճանաչել ես:

Դուք կարող է նոր եք հանդիպել ինչ-որ մեկի հետ, կամ գուցե որոշ ժամանակ է, ինչ ճանաչում եք։ Ոչ մի երաշխիք չկա, որ նա մայրամուտին չի անհետանա՝ իր հետ տանելով դժվարությամբ վաստակած և փոքր (կամ նույնիսկ ոչ այնքան փոքր) հաճույքներից խնայած ձեր գումարը։

Մենք կազմել ենք հինգ բացարձակապես ողջամիտ և կարևոր պատճառ, թե ինչու նրան փող չտալ՝ ո՛չ պարտքի տեսքով, ո՛չ էլ հենց այնպես։

1) Դուք դա չեք ուզում

21-րդ դարը մեզ շատ առումներով զարմացրել է, բայց որոշ հոգեբանական նորարարություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով նոր են հայտնվել հասարակությունում, մնում են անփոփոխ, և մեզ դրանք շատ են դուր գալիս: Օրինակ՝ սիրելիի պարագայոմ. եթե դուք ինչ-որ բան չեք ուզում, ապա ձեզ հարկավոր չէ որևէ այլ պատճառ կամ բացատրություն փնտրել:

Եթե չեք ուզում փող տալ, ապա մի՛ տվեք։ Եվ մեղավորություն մի՛ զգացեք դրա համար։

Դուք նրան ոչինչ պարտք չեք, նույնիսկ մտերմությունից հետո (կրքոտ սեքս / տաք գրկախառնություններ / միասին ֆիլմ դիտել՝ ընդգծիր ըստ անհրաժեշտության)։ Ոչ մի բարեհաճություն կամ նրբանկատություն ձեզ պարտապան չի դարձնում։

Եթե դուք վճռականորեն որոշել եք չբաժանվել ձեր փողից, բայց դեռ չեք կարողանում ստիպել ձեզ նրան ասել ուղիղ՝ «սիրելիս չեմ ուզում», մի բան հորինեք։ Ասեք, որ հիփոթեքային վարկ ունեք, և ձեր ամբողջ աշխատավարձն արդեն հաշվարկված է, գումարը խնայողական հաշիվն է, որը մեկ տարի չեք կարող հանել, կամ պարզապես ոչինչ չունեք և ինքներդ էիք ցանկանում նրանից պարտք խնդրել։

2) Նա կարող է խաբեբա լինել...

300x400

Հասցրե՞լ եք դիտել «Խաբեբան Թինդերից»-ը: Նույնիսկ եթե ոչ, հավանաբար բաց չեք թողնել այս պատմությունը. մի խորամանկ տղա հմայել է սովորական աղջիկների, հորինել մի քանի պատմություններ, որոնք նրանց ստիպում էին իրենց պարտավորված զգալ օգնել իրեն, ոչ միայն նրան տալով իրենց ամբողջ ունեցվածքը, այլև հսկայական վարկեր վերցնելով, ապա պարզապես անհետացել է նրանց կյանքից:

Ենթադրենք, այս կերպ դուք խաբվողներից չեք, սական կան այլ հնարքներ, որոնք օգտագործում են խաբեբա տղամարդիկ։

Եվ հիշեք՝ այն փաստը, որ դուք նրան ճանաչում եք «արդեն մեկ ամիս», և նա նույնիսկ մի քանի անգամ ձեզ սուրճ է հյուրասիրել, չի նշանակում, որ չի անհետանա՝ ձեզ թողնելով միայն անցյալի քաղցր հաղորդագրություններ և ծանուցում այն մասին, որ ձեզ արգելափակել է։

3) ...կամ պարզապես անվստահելի է

Լավ, ենթադրենք, որ նա խաբեբա չէ և չի կարողանա այդքան հեշտությամբ ազատվել ձեզնից՝ դուք ճանաչում եք նրա ընկերոջը և գիտեք, թե որտեղ է ապրում։

Այո՛, նա կարող է երբեք չանհետանալ ձեր կյանքից, այլ պարզապես չվերադարձնել պարտքը։ Կամ կարող է վճարել, բայց փոքր մասերով՝ ասենք, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։

Քանի դեռ դուք վստահ չլինեք նրա հուսալիության մեջ (և մտադիր չեք գումարը ուրիշներին տալ), ավելի լավ է չբաժանվեք ձեր միջոցներից։

4) Դա կարող է վիրավորել նրա տղամարդկային արժանապատվությունը

300x400

Ենթադրենք, որոշ ժամանակ հարաբերությունների մեջ եք, և նա փող չի խնդրել, բայց դուք տեսնում եք, որ իսկապես դրա կարիքն ունի։ Մի շտապեք անմիջապես դատարկել դրամապանակը կամ վերջին գումարը փոխանցել նրա քարտին. նախ փորձեք պարզել, թե ինչպես կվերաբերվի ֆինանսական օգնությանը։

Դժբախտաբար, դեռևս պահպանվում է այն կարծրատիպը, որ տղամարդիկ ամենաուժեղն են, և նրանց համար, ովքեր հավատում են այս պնդմանը, կանանցից օգնություն ընդունելը նվաստացուցիչ է: Նման համոզմունքներ ունեցող տղամարդու հետ հանդիպելը լիովին կախված է ձեզանից, բայց նրան փող տալը հաստատ լավ միտք չէ. դա միայն կփչացնի հարաբերությունները:

5) Դա կկրկնվի

Բայց եթե նա ձեր փողերով ապրելու մեջ ոչ մի վատ բան չի տեսնում և ձեր կյանքից անհետանալու մտադրություն չունի, կամ նույնիսկ՝ հակառակը, ապա հիշեք, որ սա կարող է անթիվ անգամներ պատահել։

Պատրա՞ստ եք պարբերաբար ինքներդ ձեզ ինչ-որ բանից զրկել, որպեսզի ձեր կողքի տղամարդը չմտահոգվի ավելի շատ վաստակելու մասին։ Նույնիսկ եթե այո, ապա մենք չենք դատապարտում։ Մեր գործը միայն ձեզ զգուշացնելն է։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 1543 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-05-2026 13:12
Լաս Վեգասում տեղի է ունեցել 52-րդ American Music Awards մրցանակաբաշխությունը։ Հաղթողներ ճանաչվեցին հարավկորեական BTS բոյ բենդը՝ արժանանալով երեկոյի գլխավոր մրցանակին՝ «Տարվա արտիստ» անվանակարգում, և փոփ սենսացիա Սաբրինա Քարփենթերը, որը «Լավագույն փոփ կին արտիստ» անվանակարգում առաջ անցավ Թեյլոր Սվիֆթից։ Ջասթին Բիբերն ամրապնդեց իր դիրքերը որպես «Լավագույն փոփ արտիստ», իսկ երգչուհի SZA-ն հաղթեց R&B ժանրերի հիմնական անվանակարգերում։
26-05-2026 07:23
Դերասանուհի Անն Հեթուեյն անսպասելիորեն բացահայտել է, որ տարիներ շարունակ տառապել է տեսողության լուրջ խնդիրներից, որոնց պատճառով ձախ աչքը գրեթե կուրացել է։ Այս ընթացքում նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում և իր վիճակը գաղտնի պահել հանրությունից։
26-05-2026 03:19
Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի դուստրը՝ Քերիսը, իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը կկատարի Նյու Յորքում: Հայտնի զույգի 23-ամյա ժառանգորդուհին կխաղա «Ճայը» ներկայացման մեջ:
26-05-2026 02:28
30-ամյա Քենդալ Ջենները և 28-ամյա Ջեյքոբ Էլորդին ժամադրության են գնացել Կալիֆոռնիայում: Զբոսանքի ժամանակ զույգին պապարացիները լուսանկարել են գրկախառնված և միմյանց նկատմամբ իրենց ջերմությունը ցույց տվող պահերին: Նախկինում նրանց միասին հանգստանալուց են տեսել Հավայան կղզիներում: Զույգին նկատել են լողափին՝ տեղական ռեստորանում նախաճաշելիս, ինչպես նաև կղզու այլ վայրերում:
26-05-2026 01:33
Երգչուհի Թեյլոր Սվիֆթյն և նրա փեսացուին՝ NFL խաղացող Թրևիս Քելսին, նկատել են բասկետբոլի խաղի ժամանակ։ Աստղային զույգը ուշադրություն է գրավել «Ռոքեթ Արենա»-ում՝ ներկա գտնվելով NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 3-րդ խաղին, որը տեղի ունեցավ «Քլիվլենդ Քավալիերս»-ի և «Նյու Յորք Նիքս»-ի միջև։ Քանի որ Թրևիսը ծնվել և մեծացել է Օհայոյում, զույգը բուռն երկրպագել է տեղական «Քավալիերս» թիմին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1429 անգամ
20.05.2026
Դիտվել է 373 անգամ
21.05.2026
Դիտվել է 321 անգամ
22.05.2026
Դիտվել է 311 անգամ
24.05.2026
Դիտվել է 222 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster