Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ջենիֆեր Լոպեսը երեւանյան համերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին 

04.08.2025

Համաշխարհային ճանաչում վայելող փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը օգոստոսի 3-ին առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Երևանում։ Հայ և արտերկրից ժամանած օտարազգի հազարավոր երկրպագուները օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում երգչուհու հետ կատարեցին նրա հին ու նոր երգերը:

Լոպեսը համերգը սկսեց «On the floor» երգով, իսկ այնուհետեւ Երեւանին սեր խոստովանեց ջերմ ընդունելության համար: Համերգի առթիվ Հայաստան էին ժամանել նաեւ հարեւան երկրներից երկրպագուներ՝ ընդհանուր առմամբ հանդիսատեսից մոտ 15 հազարը օտարերկրացի էին:

300x400

Հյուրախաղերի ընթացքում հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը  տոնեց ծննդյան 56-ամյակը: Հենց այդ առթիվ նա կատարեց նաև Birthday երգը և ամբողջ համերգի ընթացքում պարբերաբար հիշեցրեց, որ իր տարեդարձն է եղել, և խոստովանեց, որ իրեն շատ է սիրում: Ասաց նաև, որ սիրում է այն մարդկանց, երկրպագուներին, որոնք գնահատում են իրեն ու իր կողքին են:

300x400

Մինչ վերջին՝ Free երգը կատարելը Լոպեսն ընդգծեց, որ երևանյան երեկոն հավերժ կհիշի: «Երախտապարտ եմ իմ երաժիշտներին, պարողներին, իմ ամբողջ անձնակազմին, որոնց միջոցով կարողացանք ձեզ նվիրել այս երեկոն: Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, սակայն մի բան շատ եմ ցանկանում ասել՝ զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր է գալիս, պահպանեք այն մարդկանց, որոնց սիրում եք, որովհետև ես հավատում եմ, որ մենք երջանիկ ենք նրանց շնորհիվ և այն ազատության, որն ունենք: Մաղթում եմ՝ դուք այնքան ազատ զգաք ձեզ ու երջանիկ, որքան ես եմ ինձ այսօր զգում ձեր շնորհիվ: Անչափ շնորհակալ եմ, Հայաստան: Պարզապես ազատ եղեք»,-նշեց երգչուհին:

300x400

«Մի ստիպեք, որ լաց լինեմ»,-ասաց երգչուհին՝ ի պատասխան երկրպագուների ջերմ արձագանքների:

300x400

Ամեն մեկ կամ երկու երգից հետո Լոպեսը զգեստափոխվում էր. նա մոտ 10 կերպար ցուցադրեց:

300x400

Նախքան բեմից հեռանալը Լոպեսը իջավ ներքև, լուսանկարվեց երկրպագուների հետ, վերցրեց իր համար նախատեսված ծաղիկները:

300x400

Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի կազմակերպիչը Doping Space ընկերությունն էր։ Երգչուհու շքեղ կերպարի մեջ կար նաեւ հայկական ձեռագիր. նրան դիմահարդարել էր ամերիկահայ ոճաբան Հրուշ Աճեմյանը, որը հայտնի է նաեւ Քարդաշյանների հետ իր համագործակցություններով:

300x400

Ջենիֆեր Լոպեսը Հայաստան էր ժամանել օգոստոսի 2-ին:

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

300x400

Դիտվել է 4020 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1179 անգամ
22.07.2026
Դիտվել է 418 անգամ
25.07.2026
Դիտվել է 357 անգամ
24.07.2026
Դիտվել է 307 անգամ
28.07.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster