31-05-2025 12:31 Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
31-05-2025 12:29 Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
29-05-2025 09:33 Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
29-05-2025 09:30 Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:
29-05-2025 09:27 Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները: