Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մելանյա Թրամփի հարսանյաց զգեստը վաճառքի է հանվել սկզբնականի կես գնով

26.03.2025

Համացանցում բուռն քննարկվում է պտտվող այն լուրը, որ eBay-ում ենթադրաբար վաճառվում է Մելանյա Թրամփի Dior–ի հարսանյաց զգեստը՝ կարված դիզայներ Ջոն Գալիանոնի կողմից։

Զգեստը, որը ԱՄՆ առաջին տիկինը հագել էր 2005 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի հետ իր հարսանիքին, սկզբում արժեցել է 187 հազար դոլար, իսկ այժմ վաճառվում է 45 հազար դոլարով՝ անվճար առաքմամբ։

Վաճառքի մասին տեղեկությունը հայտնվել է Neverworn բլոգում, որը Substack-ում վարում է Vogue-ի նախկին աշխատակից Լիանա Սաթենշտեյնը։ Նա պատմել է, որ զգեստը հայտնաբերել է իր ընկերուհի Պատրիսիա Տորվալդսը՝ 1980-ականների Dior-ի հարսանյաց զգեստներ փնտրելիս:

Նրա հետ նամակագրության մեջ վաճառողն ասել է, որ ինքը 2010 թվականին այն 70 000 դոլարով գնել է Մելանյա Թրամփից՝ ընդհանուր ընկերոջ միջոցով։ Նա նաև խոստովանել է, որ որոշ փոփոխություններ է կատարել սկզբնական ձևավորման մեջ՝ ավելացնելով ատլասե նոր շերտ, ասեղնագործություն, լրացուցիչ գործվածք մեջքին և ժապավեններ։ Հատկանշական է, որ զգեստը ներկայումս գտնվում է մեկ հաճախորդի զամբյուղում և հասանելի է գնման համար։

600x400

100 մետր սպիտակ ատլասից պատրաստված և 1500 Swarovski բյուրեղներով ձեռագործ ասեղնագործված զգեստը դարձել է հարսանեկան նորաձևության իսկական գլուխգործոց։ Ըստ Vogue-ի բնօրինակ հոդվածի՝ դրա պատրաստման համար պահանջվել է 550 ժամ, իսկ կշռում է գրեթե 27 կիլոգրամ: Հագուստն ընտրվել է Փարիզում՝ Աննա Վինտուրի և Անդրե Լեոն Թալիի մասնակցությամբ, իսկ ստեղծման գործընթացը մանրամասն նկարագրված է նորաձևության ամսագրի 14 էջանոց հոդվածում։ Հարսանիքից հետո Մելանյա Թրամփն այս զգեստով հայտնվել է ամսագրի 2005 թվականի փետրվարի համարի շապիկին։

600x400

Ի դեպ, այս տարվա հունվարին՝ ի պատիվ իրենց ամուսնության 20-ամյակի, Թրամփը Instagram-ում հրապարակել էր տոնակատարությունից արխիվային լուսանկար, որում Մելանիան նկարավել էր հենց այս զգեստով։

600x400

Սլովենացի մոդել Մելանյա Կնավսը դարձել է Դոնալդ Թրամփի երրորդ կինը։ Զույգն ամուսնացել է 2005 թվականին Փալմ Բիչում և ունի 19-ամյա որդի՝ Բարոնը։ ԱՄՆ նախագահը ևս չորս երեխա ունի նաև նախորդ ամուսնություններից։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5279 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 ֆիլմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է թունավոր սերը

27.06.2026
Թունավոր հարաբերությունների ամենասարսափելին այն է, որ դրանք գրեթե երբեք սկզբից թունավոր չեն թվում։

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1317 անգամ
02.07.2026
Դիտվել է 355 անգամ
06.07.2026
Դիտվել է 317 անգամ
03.07.2026
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster