Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 10-16-ը 2025 թ․

10.03.2025

Այս շաբաթ հետադիմական Վեներան կշարունակի արգելափակել սիրո, ռոմանտիկայի և լավ տրամադրության հոսքը: Իսկ շաբաթ օրը նրան կմիանա Մերկուրին (նույնպես հետադիմական), և իսկական արգելափակում կսկսվի:

Ինչպե՞ս դա կազդի կենդանակերպի նշանների վրա։ Ներկայացնում ենք սպասվող հանգամանքները:


Խոյ

Ընթացիկ շաբաթ Խոյ նշանի ներկայացուցիչները պետք է հնարավորինս ակտիվ լինեն։ Շփվել, մտքեր հնչեցնել, կարծիքներ փոխանակել, այցելությունների գնալ։ Սակայն երեքշաբթի օրը ինչ-որ մեկը կարող է ձեզ չակնկալված խորհուրդներ տալ, և եթե դրանք լսեք, ապա արդյունքը կլինի ճիշտ հակառակը: Չորեքշաբթի օրը զգույշ եղեք ֆինանսական գործարքների հետ և խոշոր գնումներ մի արեք։ Հինգշաբթի հնարավոր է հաճելի անակնկալ կամ օգտակար ծանոթություն։ Շաբաթվա վերջում բավականաչափ ժամանակ տրամադրեք ձեր անձնական կյանքին։ Զանգահարեք նրանց, ում վաղուց չեք տեսել, մի ամաչեք ասել, որ կարոտում եք։ Կիրակի օրը կարգի բերեք ձեր շուրջը գտնվող տարածքը։

Ցուլ

Ցուլերն առավել հաջողակ կլինեն այլ մարդկանց հետ կապված հարցերում։ Հնարավորինս շատ շփվեք, հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատեք, գաղափարները կոլեկտիվ քննարկեք և լուծումներ փնտրեք։ Երեքշաբթի հույզերը կարող են տեղի տալ՝ զգուշացեք վեճերից և կոնֆլիկտներից: Չորեքշաբթի ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը. այս օրը հարմար է նեղ մասնագետներին այցելելու համար, ինչը վաղուց էիք պլանավորելլ։ Հինգշաբթի օրը առաջ մղեք երկարամյա նախագծերը։ Ուրբաթը լավ օր է նոր բան սովորելու համար. փորձեք ինքներդ ձեզ նոր սպորտաձևում կամ հիշեք այն, ինչ երկար ժամանակ ցանկանում էիք անել, բայց հետաձգում էիք:

Երկվորյակ

Երկվորյակներ, հնարավորության դեպքում աշխատեք ամբողջ շաբաթը տրամադրել հանգստին։ Բայց քանի որ սա հասանելի չէ բոլորին, աշխատեք գոնե չափազանց մեծ ջանքեր չգործադրել: Բարելավեք ձեր սնուդը և քնի որակը: Հատկապես զգույշ եղեք երկուշաբթի օրը՝ մեծ է վնասվածքների կամ վեճերի վտանգը։ Չորեքշաբթի օրը ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնք պահանջում են հատուկ կենտրոնացում։ Հինգշաբթի օրը բարենպաստ է կարևոր բանակցությունների կամ մտերմիկ խոսակցությունների համար։ Ուրբաթը լավ օր է եկամտի նոր լրացուցիչ աղբյուրներ փնտրելու համար։ Հանգստյան օրերը կատարյալ են հին ընկերների հետ հանդիպման համար:

Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսին Խեցգետինները պետք է հոգ տանեն իրենց մասին՝ սա կոնֆլիկտների, կորուստների և ծանր աշխատանքի շրջան է։ Սակայն հինգշաբթի օրվանից դուք կունենաք հաջողակ փուլ՝ ամեն ինչ կստացվի կատարյալ կերպով: Չորեքշաբթի օրը զբաղվեք ամենակարևոր գործերով։ Հինգշաբթին հատկապես բարենպաստ է լողավազան և մարզասրահ այցելելու համար։ Ուրբաթ օրը որևէ նախագիծ կամ մարդ կարող է ընդմիշտ լքել ձեզ, սակայն աստղերն նշում են, որ սա միայն լավագույն տարբերակն է։ Հանգստյան օրերն անցկացրեք արվեստի հետ շփվելով և ոգեշնչման նոր աղբյուրներ գտնելով: Բացահայտեք նոր վայրեր, ճաշեք ռեստորանում կամ սրճարանում, որտեղ նախկինում երբեք չեք եղել, և պատվիրեք մի բան, որը երբեք չեք փորձել:

Առյուծ

Առյուծների համար գլխավորն այն է, որ հանգիստ անցնեն երկուշաբթին՝ շաբաթվա ամենադժվար օրը։ Ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և զգուշացեք ձեր գործընկերների կողմից հրահրված սադրանքներից: Երեքշաբթի և չորեքշաբթի փորձեք լինել ձեզ համար առավել հարմարավետ միջավայրում։ Մի կատարեք ծանր աշխատանք և մի բարձրացրեք ծանր առարկաներ: Այս շաբաթ ընդհանուր առմամբ պետք է խուսափեք էքստրեմալ իրավիճակներից ու ռիսկային նախագծերից։ Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեքձեր առողջությանը, զբաղվեք սպորտով։ Դուք կարող եք պատվիրել ֆոտոշարք՝ ինքներդ ձեզ նոր տեսանկյուններից տեսնելու համար: Շաբաթը և կիրակն հարմար են ժամադրությունների և մշակութային միջոցառումներ այցելելու համար:

Կույս

Կույսերի համար այս շաբաթ բարենպաստ է զբաղվել մանրակրկիտ մոտեցում և համակարգված վերլուծություն պահանջող գործերով։ Բայց մի շտապեք բարձրաձայնել ձեր ծրագրերն ու, հատկապես, գաղափարները. գործընկերները կարող են օգտվել պահից և դրանք ներկայացնել որպես իրենցը: Երեքշաբթի օրը կարող է խոչընդոտներ ծագել, և պլանները հարկ կլինի վերանայել: Չորեքշաբթի օրը որոշ ժամանակ անցկացրեք ձեր մտերիմների հետ, գուցե նրանք խորհուրդ կամ ֆինանսական օգնության կարիք ունենան: Հինգշաբթի օրը կարող է ինչ-որ գաղտնիք բացահայտվել՝ դուք կարող եք ինչ-որ տհաճ բան իմանալ ձեր սիրելիի մասին, բայց նա, նույն հավանականությամբ, կարող է իմանալ ձեր գաղտնիքը, որը դուք խնամքով թաքցրել եք։ Աստղերը զգուշացնում են, որ ավելի լավ է կիրակի օրը գումար չծախսել։ Խոշոր գնումներ մի արեք, ձեզ կարող են վաճառել խոտան ապրանք։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է, որ իրենց զսպված պահեն։ Ամեն ինչ շատ զգացմունքային մի ընդունեք: Հատկապես չորեքշաբթի օրը ուշադիր եղեք ձեր ասելիքի նկատմամբ: Հինգշաբթի հնարավորության դեպքում խուսափեք հասարակական տրանսպորտից, մարդաշատ վայրերից և աղմկոտ շրջապատից։ Ուրբաթը բարենպաստ օր է մեծ և երկար սպասված գնումներ կատարելու համար։ Շաբաթ օրը հետադիմական Մերկուրին եռուզեռ կբերի ու կխաթարի ձեր ծրագրերը: Ուստի ավելի լավ է այս օրն անցկացնել լռության մեջ և չմտածել գործերի մասին։ Սակայն կիրակին հիանալի օր է նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու համար։ Մի մոռացեք խմել բավականաչափ հեղուկներ և հագնվել եղանակին համապատասխան:

Կարիճ

Կարիճները ստիպված կլինեն ամբողջ ուժով վազել միայն նույն տեղում մնալու և զրոյական կետում չհասնելու համար։ Երկուշաբթի օրը դուք ստիպված կլինեք որոշիչ քայլ կատարել կարիերայի սանդուղքով կամ ինչ-որ մեկին բացատրել ձեզ համար կարևոր բան: Անպայման քննարկեք բոլոր նրբությունները, հստակ նշեք, թե ինչից գոհ չեք կամ ինչ եք ուզում: Հակառակ դեպքում, դուք ռիսկի եք դիմում ստանալ բոլորովին այլ բան, քան ակնկալում էիք: Երեքշաբթին բարենպաստ է ձեր կյանքում ինչ-որ նոր բան ավելացնելու հանալ՝ գնել այն, ինչի մասին վաղուց երազել եք կամ զարգացնել օգտակար սովորություն։ Հինգշաբթի օրն ավելի լավ է հրաժարվել վարսավիրի կամ ատամնաբույժի ծրագրված այցից։ Ուրբաթ օրը որոշ ժամանակ տրամադրեք վերլուծելու, թե ինչ է կատարվում և պլանավորեք գալիք ամառը:

Աղեղնավոր

Այս ժամանակահատվածում Աղեղնավորները պետք է զգուշանան իրենց նախկիններից մեկի հետ բախումներից, որոնք կարող են լինել կոշտ և ագրեսիվ: Սրանք բոլորը հետադիմական Վեներայի հնարքներն են, այնպես որ համբերատար եղեք և արգելափակեք հաղորդակցության ցանկացած փորձ. մի վերցրեք հեռախոսը, մի պատասխանեք հաղորդագրություններին և ժամանակ ձգեք՝ մարտի վերջին ամեն ինչ կհանդարտվի: Շաբաթվա առաջին կեսին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հատկապես սննդակարգի որակին և օրվա ռեժիմին։ Երեքշաբթի օրը աստղերը խորհուրդ են տալիս ավարտին հասցնել վաղուց սպասված գործերը։ Չորեքշաբթին հարմար է նոր նախագծեր սկսելու համար, հատկապես նրանք, որոնց հետ մեծ հույսեր եք կապում շահույթի առումով։ Հինգշաբթի օրը անպայման ժամանակ գտեք երեխայի կամ սիրելիի հետ կարևոր զրույցի համար: Ուրբաթը լավ է ստեղծագործելու և երկար զբոսանքների համար: Այս շաբաթավերջին կարգի բերեք ձեր տունն ու զգեստապահարանը։ Տեսեք, թե ինչը կարելի է թարմացվել և բարելավվել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ ստիպված կլինեն լուծել շատ լուրջ հարցեր, որոնք կարող են ազդել իրենց հարաբերությունների վրա։ Ավելի ուշադիր նայեք ձեզ շրջապատող մարդկանց և փորձեք նվազագույնի հասցնել շփումը թունավոր անձնավորությունների, ստախոսների և շողոքորթների հետ: Ձեր սոցիալական շրջանակը մաքրելիս մի զղջացեք, եթե ինչ-որ մեկն ինքնուրույն հեռանա: Երեքշաբթի կատարեք ամենակարևոր ու դժվար գործերը, աստղերն ասում են, որ շատ ուժ կունենաք ձեր ծրագրերն իրականացնելու համար։ Չորեքշաբթի կարող է ավարտվել ձեր կյանքում մի կարևոր փուլ։ Հինգշաբթի օրը, եթե ձեզ հրավիրեն այցելել ինչ-որ մեկին կամ ժամադրության, մի մերժեք: Ուրբաթ օրը զգույշ եղեք ձեր ծախսերի հետ։ Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից դուրս։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները պետք է ավելի երախտապարտ լինեն՝ ընտանիքին, ընկերներին, գործընկերներին և, իհարկե, աստղերին, որոնք ձեզ համախմբում են հիանալի մարդկանց հետ։ Երախտագիտության էներգիան կօգնի ձեզ պահպանել հավասարակշռված զգացմունքային ֆոն: Լավ ժամանակ է ներքին աճի համար՝ դուք կկարողանաք ճանաչել, թե ինչն է ձեզ օգնում առաջ գնալ, և ինչը, ընդհակառակը, խանգարում կամ դանդաղեցնում է ձեր ընթացքը։ Շաբաթվա առաջին կեսին կենտրոնացեք ամենակարևոր բաների վրա։ Հատուկ ուշադրություն դարձրեք բյուջեի բաշխմանը, շահույթի մի մասը մի կողմ դրեք որպես «անվտանգության բարձ». շուտով դա ձեզ պետք կգա: Հինգշաբթի և ուրբաթ օրերին, հնարավորության դեպքում, փորձեք խուսափել ավագ հարազատների հետ վիճելուց, հատկապես մեծ է սկանդալների և կոնֆլիկտների հավանականությունը:

Ձկներ

Այս շաբաթը բավականին հարմար է թարմացումներ կատարելու համար։ Վերանայեք ձեր վարքագիծը և գործողությունները: Թերևս վարքագծի որոշ ձևեր և հին սովորություններ երկար ժամանակ դրական արդյունքներ չեն տվել: Մտածեք, թե ինչը կարելի է փոխել և բարելավել: Փորձեք ավելի հաճախ շփվել համախոհների հետ։ Չորեքշաբթի կարող եք անգնահատելի փորձ ձեռք բերել ձեր շրջապատից։ Հինգշաբթի օրը խուսափեք կոնֆլիկտներից, բայց միևնույն ժամանակ դադարեցրեք ձեր մեջքի հետևում տարածվող ցանկացած բամբասանք։ Պարզապես փորձեք հնարավորինս դիվանագիտորեն փակել բամբասողների բերանը։ Շաբաթվա երկրորդ կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, ավելի հաճախ խոսեք նրանց հետ. դա ձեզ էներգիայի հզոր լիցք կհաղորդի:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2274 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 413 անգամ
25.06.2025
Դիտվել է 396 անգամ
30.06.2025
Դիտվել է 378 անգամ
26.06.2025
Դիտվել է 371 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster