Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025

Ամբողջ ամիս մենք ստիպված կլինենք ապրել հետադիմական Վեներայի ազդեցության տակ։ Նույնիսկ ավելի երկար: Այն սկսվում է մարտի 2-ից, իսկ 15-ից հետո գործի կանցնի նաև հետադիմական Մերկուրին։ Ծանրաբեռնվածությունը կկնապատկվի, պատկերացնո՞ւմ եք: Այսպիսով, մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։ Ո՞ւմ բախտը կբերի և հատկապես ո՞ր օրերին: Ծանոթացեք աստղագուշակին։

Խոյ

Այս գարնանը հաջողությունը կլինի Խոյերի կողքին։ Դուք կկարողանաք կարգավորել աշխատավայրում առկա բոլոր խառնաշփոթները և վերջնական որոշում կայացնել՝ շարունակե՞լ հարաբերությունները ձեր զուգընկերոջ հետ, թե՞ դրանք ամբողջությամբ սպառել են իրենց: Դրանից հետո դուք հանգիստ շունչ կքաշեք։ Մարտի երկրորդ տասնօրյակում ավելի ուշադիր եղեք, որպեսզի տեսնեք ոչ միայն ճակատագրի նշանները, իսկ դրանք շատ կլինեն, այլև հաշվետվությունների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի սխալները:

Ամսվա կեսին ավելի քիչ լսեք, թե ինչ են ասում ուրիշները, արհամարհեք բամբասանքները, իսկ խորհուրդները անտեղի կլինեն և կարող են ձեզ մոլորեցնել: Որոշումներ կայացրեք միայն ձեր սեփական փորձի հիման վրա: Ամսվա վերջին հանգստյան օրերին մտերիմները կարող են անսպասելիորեն ներքաշել ձեզ արկածախնդիր նախագծերի մեջ և գումար չտալ:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 20, 29
• Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 17, 27

Ցուլ

Ամսվա սկզբին ամեն ինչ չափված ու կայուն կլինի, սակայն Ցուլերը չեն կարողանա հանգստանալ։ Ներքին ճգնաժամը կարող է սրվել մարտի 8-ից հետո. դուք կգիտակցեք, որ չեք ցանկանում ապրել այնպես, ինչպես նախկինում, բայց ահա թե ինչն է խնդիրը. աստղերը ձեզ զգուշացնում են՝ այս ամիսը բացարձակապես հարմար չէ որևէ լուրջ փոփոխություն կատարելու համար: Եղեք համբերատար։

Բարդ է լինելու նաև ձեր անձնական կյանքը՝ անսպասելիորեն կներքաշվեք սիրային եռանկյունու մեջ, և որ անկյունում էլ որ հայտնվեք, դա բավականին տհաճ կլինի։ Բայց եկամտի առումով այս ամիսը կարող է գոհացնել, թեև ամեն ինչ կախված կլինի ձեր կարգապահությունից և կիրառվող ջանքերի չափից: Մարտի 16–22-ը բարենպաստ կլինեն ուղևորությունները, ճանապարհորդությունները, զբոսանքները։ Ամսվա վերջին հատկապես զգույշ եղեք տեխնիկա օգտագործելիս և ավելի ուշադիր եղեք ճանապարհներին։

• Բարենպաստ օրերը՝ 4, 14, 18, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 11, 20, 30

Երկվորյակ

Մարտ ամսվա Երկվորյակի կարգախոսն է՝ «Ամեն ինչ քեզ համար»։ Լուրջ, քանի որ հետադիմական Վեներան արգելափակել է կենդանակերպի այս նշանի սիրո բոլոր ուղները, մի փոքր եսասեր եղեք: Ամբողջ ամիսը նվիրեք ձեզ։ Զբաղվեք սպորտով, յոգայով կամ պիլատեսով, աշխատեք ձեր կերպարի վրա, ազատվեք վատ սովորություններից։

Մարտի առաջին կեսը կատարյալ է դիետա պահելու համար։ Հնարավորության դեպքում գնացեք ճամփորդության, նախընտրելի է այնպիսի վայրեր, որտեղ նախկինում երբեք չեք եղել: Լիալուսնից հետո (մարտի 14) հնարավոր են լուրջ կոնֆլիկտներ ձեր ամենամոտ շրջապատի մարդկանց հետ։ Ավելի լավ է ամսվա վերջում խոշոր գնումներ չանել, քանի որ արդեն ապրիլին կարող է ձեր ողջ ազատ գումարը պետք գալ։

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 11, 15, 26
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 13, 23

Խեցգետին

Խեցգետինն այն երեք նշաններից մեկն է, որոնց աստղերն այս ամիս սեր են խոստանում՝ և՛ կրքոտ, և՛ ռոմանտիկ: Դա կարող է լինել հեքիաթ, որը դուք երազել եք ինքներդ ձեզ համար, իսկ հիմա այն, հանկարծ, իրականություն կդառնա: Կարևորը՝ դրական տրամադրվելը և իրադարձությունները չարագացնելն է, պարզապես վայելեք:

Մարտի 10-ից հետո փորձեք սահմանափակել ղեկավարի հետ շփումը, եթե հնարավոր է, արձակուրդ կամ հանգստյան օրեր վերցրեք։ Եթե չեք կարող խուսափել աշխատանքից, ապա միչև արտաբերելը յուրաքանչյուր բառի մասին մտածեք երկու, կամ ավելի լավ է՝ երեք անգամ։ Անզգույշ հայտարարությունները կարող են հանգեցնել մեծ անախորժությունների։ Ամսվա երկրորդ կեսին Խեցգետինները պետք է հատկապես զգույշ լինեն։ Խուսափեք ակտիվ ժամանցից, մարտի 22-ից հետո նույնիսկ պարը կարող է վնասվածքների պատճառ դառնալ։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 18, 27
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 15, 25

Առյուծ

Եռուզեռի ու բարձր լարվածության ամիս է։ Առյուծները ծանրաբեռնված կլինեն առօրյա գործերով ու նոր նախագծերով, որոնք կարող են լարվածություն առաջացնել ընտանեկան կամ զույգերի հարաբերություններում։ Աշխատավայրում թիմային աշխատանքն առաջին պլան կմղվի: Որպես բնածին առաջնորդ՝ դուք կկարողանաք համախմբել ձեր շուրջ համախոհներին և հասնել ցնցող արդյունքների՝ բոլոր ցուցանիշներով: Գլխավորը խուճապի չմատնվելն ու չընկճվելն է, երբ ամեն ինչ իսկապես դժվարանում է։

Մարտի 17-ից հետո հետադիմական Մերկուրին կսպառի ձեր գրեթե ողջ կառուցողական էներգիան, և ստիպված կլինեք միչև ապրիլ ձգել՝ դրսևորելով բարոյական և կամային հատկանիշներ։ Փորձեք ժամանակ հատկացնել հանգստի և լիցքավորման համար։ Ամսվա վերջում կողքից գործեր մի ստանձնեք, պարտքով կամ վարկով գումար մի վերցրեք։ Ամրապնդեք ձեր իմունային համակարգը և հիշեք առողջության պահպանման մասին:

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 21, 30
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 18, 28

Կույս

Կենդանակերպի Կույսի նշանի ներկայացուցիչները մարտի սկզբին կարող են շատ ավելի հետաքրքրված լինել հարևանների, ընկերների և գործընկերների անձնական կյանքով, քան իրենց: Միանգամայն հնարավոր է, որ ձմռանը կուտակել եք բավականաչափ խնդիրներ և չլուծված հարցեր, բայց դեռ չեք հասկացել, թե ինչպես մոտենալ դրանց լուծմանը։ Բայց հանգամանքները ձեզ կտանեն այն կետին, երբ դուք ստիպված կլինեք դա անել: Եթե չեք հասկանում որոշ հարցեր կամ զգում եք, որ չեք կարող հաղթահարել, մի ամաչեք օգնություն խնդրելուց:

Ամսվա կեսին զուգընկերոջ հետ թյուրիմացությունները կարող են սրվել, և դուք պետք է որոշեք, թե ով ում է ավելի շատ պարտք։ Հանգստացեք, եթե ինչ-որ մեկը հեռանա ձեր կյանքից, և ձեր ճանապարհները տարամիտվեն: Ամսվա վերջում կարող է ցանկանաք բարձրացնել նշաձողը. մեծացնել եկամտի չափը կամ արմատապես փոխել շրջապատող միջավայրը: Փոքր քայլեր արեք, և ամեն ինչ կստացվի։

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 22, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 11, 15, 20

Կշեռք

Մարտին Կշեռքների փոխազդեցությունն արտաքին աշխարհի հետ կարող է ինչ-որ չափով ցավոտ լինել: Օգտագործեք այս ժամանակը ձեր սեփական գործն անելու համար և, հնարավորության դեպքում, խուսափեք որևէ մեկին պատմել ձեր ծրագրերի մասին: Կենտրոնացեք աշխատանքի վրա, որը պահանջում է գաղտնիություն և լռություն:

Ամսվա սկզբին կարող է առաջանալ անցյալ վերադառնալու գայթակղություն՝ մի խումբ, որը լքել եք մի քանի տարի առաջ, կամ մի մարդու, ումից վերջերս բաժանվել եք: Լավ մտածեք, քանի որ դա կարող է լինել հենց այն դեպքը, երբ «վերադառնալու վատ նշան է»։ Աստղերը նաև խորհուրդ են տալիս չմտածել նախկինում թույլ տված սխալների մասին։ Մի վատնեք ձեր էներգիան դրա վրա, ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեք ներկա իրադարձությունների վրա և համարձակորեն պլաններ կազմեք ապագայի համար։

Խորհուրդ է տրվում մինչև մարտի 20-ը լուծել փաստաթղթերի հետ կապված բոլոր խնդիրները: Մարտին ակտիվորեն հանգստացեք՝ քայլեք մաքուր օդում, այցելեք թանգարաններ, սպորտով զբաղվեք և, հնարավորության դեպքում, գնացեք քաղաքից դուրս։

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 16, 21, 26
• Անբարենպաստ օրերը՝ 4, 12, 24, 28

Կարիճ

Կարիճներն այս ամիս չպետք է հապճեպ կամ ճակատագրական որոշումներ կայացնեն։ Գարնան սկիզբը ձեզ համար մտորումների և ներդաշնակության ժամանակ է: Հարցեր տվեք ինքներդ ձեզ և փնտրեք պատասխաններ, օգտագործեք տրամաբանությունը, լսեք ձեր ներքին ձայնը: Մարտի առաջին տասնօրյակում մեծ է խաբեության ու դավաճանության վտանգը։ Ձեր զուգընկերը կարող է հիասթափեցնել ձեզ, իսկ գործընկերները կարող են անտեսել օգնության խնդրանքները և ձեզ մենակ թողնել ձեր խնդիրների հետ: Պատրաստ եղեք իրադարձությունների նման շրջադարձին և մի հանձնվեք, դուք կկարողանաք գլուխ հանել բոլոր մարտահրավերներից։

Ամսվա երկրորդ կեսին հոգ տարեք ձեր առողջության մասին և ամրացրեք իմունիտետը։ Բավականաչափ ժամանակ անցկացրեք ձեր ընտանիքի կրտսեր անդամների և ընտանի կենդանիների հետ: Մի նյարդայնացեք մանրուքներից: Մարտի վերջին օրերին աշխատեք լինել մեծահոգի և ներել ձեզ վիրավորողներին։

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 19, 27
• Անբարենպաստ օրերը՝ 7, 16, 25, 29

Աղեղնավոր

Մարտը կարող է լրջորեն ցնցել Աղեղնավորներին և ակտիվացնել փոփոխությունները դեպի լավը: Բայց նախ պետք է ազատվել ամեն ավելորդից։ Կարգավորեք ձեր մտքերը, տունը և աշխատավայրը: Հեռախոսից ջնջեք բոլոր ավելորդ համարները: Ստեղծեք նոր հարաբերությունների հնարավորության, նույնիսկ, եթե ձեր նախորդ զուգընկերոջ հետ բաժանությունից դեռ բացասական հիշողություններ են մնացել: Ձեր նշանն այն քչերից է, ում համար այս ամիս անձնական կյանքում ամեն ինչ լավ կստացվի։ Մարտի առաջին երկու շաբաթներին ձեզ ամեն կերպ լցրեք էներգիայով՝ մարզվեք, անցեք առողջ սննդակարգի, քայլեք մաքուր օդում և ավելի հաճախ դուրս եկեք տնից՝ ընկերների հետ շփվելու համար։

Ամսվա կեսին մի համաձայնվեք աշխատանքի նոր առաջարկներին և մի ոգևորվեք նոր նախաձեռնություններով՝ մեծ է ձեր ամբողջ գումարը կորցնելու հավանականությունը։ Մարտի 19-ից հետո անզգուշությունը կարող է հանգեցնել երկարատև կոնֆլիկտների․ մի փոքր մեղմացրեք ձեր եռանդը և հետևեք ձեր լեզվին։

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 21, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 19, 28

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս ամիս շատ կաշխատեն, ինչը զարմանալի չէ՝ հենց դա է նրանց բնավորությունը։ Միևնույն ժամանակ, շատ ամիսների ընթացքում առաջին անգամ լավ գումար վաստակելու իրական հնարավորություն կլինի: Ամեն ինչ խելամտորեն պլանավորեք և հնարավորինս արդյունավետ բաշխեք ձեր եկամուտը: Եթե պարտքեր ունեք, վերադարձրեք դրանք, եթե ունեք վարկ, վաղաժամկետ մարեք դրա գոնե մի մասը, քանի դեռ հնարավորություն կա։ Ամեն ինչ մի թողեք մինչև վերջին րոպեն, նույնիսկ, եթե ձեզ շեղում է ստեղծագործությունը կամ հանգստանալու ցանկությունը, այնուամենայնիվ հիշեք ծրագրի ավարտման կամ հաշվետվության ներկայացման ժամանակացույցը: Ավելի լավ է, ձեր հեռախոսի վրա հիշեցում տեղադրեք, որպեսզի չմոռանաք:

Նորալուսնից հետո (մարտի 29) կսկսվի կապերի ամրապնդման շրջանը։ Այո, նոր սիրավեպերը լիովին փակ են ձեզ համար (ողջույն՝ Վեներա և Մերկուրի), բայց եթե ջանք գործադրեք, կարող եք ձեր գոյություն ունեցող հարաբերությունները նոր մակարդակի հասցնել:

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 1, 10, 21, 30

Ջրհոս

Հանգստություն և չափվածություն՝ նպատակներին հասնելու համար. այսպես պետք է ապրեն Ջրհոսներն այս ամիս, բայց... Աստղերը հուշում են, որ դա դժվար թե ստացվի։ Միգուցե այն պատճառով, որ նախկինում դրված որոշ նպատակներ այլևս ոգեշնչող չեն, և չկա շարժառիթ՝ շարունակելու առաջ շարժվել: Վերանայեք ձեր ծրագրերը և մի կողմ թողեք այն ամենը, ինչը ձեզ այլևս ուրախություն չի պատճառում: Մնացածն ազատորեն իրագործեք։ Համոզվեք, որ ձեր թիմը ձեզ հուսախաբ չի անում կամ ծանրաբեռնում: Ժամանակ գտեք հանգստի և հոգևոր գործունեության համար:

Մարտի 12-ից հետո խուսափեք թունավոր և անբարեխիղճ մարդկանցից, մի մտեք կոնֆլիկտների մեջ՝ դա կարող է հանգեցնել լուրջ կորուստների։ Ամսվա վերջին պատրաստվեք ճակատագրական հանդիպման։ Ավելին, կա հավանականություն, որ այդ անձնավորությունը ձեզ միանգամից դուր չի գա, ինչը զարմանալի չէ և պայմանավորված է Վեներայի հետընթացով, բայց որոշ ժամանակ անց դուք կկարողանաք տեսնել, որ նա կատարյալ զուգընկեր է։

• Բարենպաստ օրերը՝ 1, 7, 16, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 14, 31

Ձկներ

Ժամանակն է, որ Ձկները դուրս գան ձմեռային քնից: Սա, մեծ մասամբ, ձեր ամիսն է: Դուք կզգաք էներգիայի և ուժի ալիք, վճռականորեն կստանձնեք երկար հետաձգված գործերը և վերջապես կկարողանաք լրացնել ձեր ցանկությունների ցանկի բոլոր վանդակները: Փորձեք շատ բան անել, բայց մի գերլարվեք: Կարևոր է ձեր ուշադրությունը մի գործունեությունից մյուսը տեղափոխելը, որպեսզի ամեն ինչ ստացվի:

Ամսվա կեսին ամեն առիթ օգտագործեք ընկերների և հարազատների հետ շփվելու համար, հատկապես նրանց, ում վաղուց չեք տեսել։ Բարենպաստ պահ է հին, այդ թվում՝ գործնական ու օգտակար ծանոթությունները թարմացնելու համար։ Գարնանային գիշերահավասարից (մարտի 20) հետո ուշադրություն մի դարձրեք նախանձ մարդկանց բամբասանքներին ու քննադատությանը։ Բավական ժամանակ հատկացրեք սպորտին և ակտիվ հանգստին։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 17, 28
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 15, 26:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5216 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2025 10:43
85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40
50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33
Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17
NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29
Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 829 անգամ
01.07.2025
Դիտվել է 798 անգամ
27.06.2025
Դիտվել է 469 անգամ
02.07.2025
Դիտվել է 267 անգամ
03.07.2025
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster