Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Flippy Bob. թրենդային սանրվածք, որը պաշտում են Քարդաշյանները, Բիբերը և Հադիդը

25.12.2024

Եթե ցանկանում եք ոճային և ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ժամեր ծախսելու, ապա շրջված բոբը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է: Նրբագեղ, հեշտ և աներևակայելի տպավորիչ:

2024 թվականի կեսին հանրաճանաչության գագաթնակետին հայտնվեց նոր սանրվածք՝ Flippy Bob–ը՝ «շրջված բոբը»։ Եվ կրկին՝ նոստալգիայի շնորհիվ: Ինչպես նկատել եք, այսօր շատ նորաձև է անցյալի իրերը, աքսեսուարներն ու գեղեցկության տեխնիկան հիշելը և ժամանակակից կերպարների մեջ նորովի կիրառելը:
Բայց եթե մինչ այս մենք ամենից հաճախ դիմում էինք 70-ականներին, 80-ականներին և 2000-ականներին, ապա այս սանրվածքը մեզ հետ է տանում 90-ականների մթնոլորտ, երբ թեթև, մի փոքր կորոցված մազափունջը՝ համակցված «հարթ բոբի» հետ, ստեղծում էին յուրահատուկ հմայք։

600x400

Այսօր այս թրենդը կրկին ուշադրության կենտրոնում է։ Իսկ այն նորաձևության Օլիմպոս վերադարձրին աստղերը՝ Սելենա Գոմեսը, Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Լաուրա Հարիերը, Ջիջի Հադիդը, Հեյլի Բիբերը և շատ այլ հոլիվուդյան գեղեցկուհիներ։

Ի՞նչն է Flippy Bob-ին դարձնում առանձնահատուկ: Առաջին հերթին, դա խաղ է մազափնջի հետ: Սանրվածքը ոչ միայն ուղիղ է և հարթ, այլև ծայրերում ունի թեթև շրջադարձ, որը մազերին հաղորդում է ծավալ և շարժում: Փափուկ, կոր գծերը ոչ միայն ընդգծում են մազերի բնականությունը, այլև ստեղծում շարժման զգացողություն: Դրա շնորհիվ սանրվածքը թարմ, թեթև և ուրախ տեսք ունի՝ առանց ավելորդ խստության։

600x400600x400

Բացի այդ, «շրջված բոբը» իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց անհատականությունը՝ առանց ավելորդ քաշքշուկների և հայելու առջև երկար ժամերի՝ ոճավորող սարքերով:
Այն հիանալի է միջին և կարճ երկարության մազերի համար ու հիանալի տեսք ունի ինչպես ուղիղ, այնպես էլ մի փոքր ալիքավոր մազերի վրա: Այս սանրվածքով դուք չպետք է անհանգստանաք ամենօրյա ոճավորման անհրաժեշտության մասին. պարզապես մի փոքր չորացրեք ձեր մազերը կլոր խոզանակով վարսահարդարիչով, և ձեր կերպարը պատրաստ է:

600x400600x400

Ի դեպ, Flippy Bob թրենդը համահունչ է բնականության և պարզության ընդհանուր միտումին: Հոլիվուդյան խիտ գանգուրների նորաձևությունը գնալով մարում է՝ իր տեղը զիջելով ցանկացած առիթի հարմարվող հեշտ, խնամված սանրվածքներին:

Ամենից հաճախ այս բոբի ծայրերն այժմ ուղղում են դեպի դուրս՝ թեքությամբ արված բաժանման գծով: Բայց ուշադրության արժանի է նաև ականջների ետևում դրված մազափունջը, ինչպես Քիմն է հաճախ անում:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5751 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-07-2026 11:48
Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» մեկնարկը տպավորիչ արդյունքներ գրանցել. այն գերազանցել է ռեժիսորի վարձույթի ռեկորդը առաջին իսկ շաբաթավերջին, և ստացել քննադատների գովասանքը։ Variety-ի տվյալներով՝ ֆիլմը առաջին շաբաթավերջին ամբողջ աշխարհում վաստակել է 264.1 միլիոն դոլար, որից 124.5 միլիոն դոլարը՝ ԱՄՆ-ից և Կանադայից։ Եկամուտն արդեն իսկ փոխհատուցել է 250 միլիոն դոլարի արտադրության արժեքը։ Ֆիլմը դարձավ Նոլանի կարիերայի ամենաշահութաբերը՝ գերազանցելով նրա «Մութ ասպետի վերելքը» (2012) ֆիլմը, որը բացման շաբաթավերջին վաստակել էր 249 միլիոն դոլար։
21-07-2026 11:34
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան օրական հինգ բաժակ սուրճի օգտագործումը համարել է անվտանգ: Հետազոտողների խոսքով՝ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ չունեն։ 
21-07-2026 11:29
Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում: Առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստում, հայտնում է Reuters-ը: Յուդիթ Պոլգարը, ում մասին փետրվարին լույս է տեսել «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը, միակ կին շախմատիստն է, որն ընդգրկվել է տղամարդկանց համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում: Նա միաժամանակ ամբողջ աշխարհում «սուպերգրոսմայստերի» կարգավիճակի չափանիշ համարվող 2700 կետի վարկանիշային շեմը հաղթահարած միակ կինն է:
21-07-2026 04:55
Լեհաստանում նորաձևության ցուցադրությունից հետո խորհրդավոր կերպով անհետացած 24-ամյա մոդելին և երգչուհուն գտել են մահացած: Ջեսիկա Յարիկրեն անհետացել է Վրոցլավի նորաձևության շաբաթից անմիջապես հետո: Երկու օրվա որոնումներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է իր տան մոտ գտնվող ջրամբարում: Հետաքննիչները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները:
21-07-2026 01:44
Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային միտում է: Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները: Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 997 անգամ
15.07.2026
Դիտվել է 437 անգամ
16.07.2026
Դիտվել է 402 անգամ
17.07.2026
Դիտվել է 318 անգամ
18.07.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster