Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Մարմնի մասեր. ինչին է նայում տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպում է կնոջը

26.11.2024

Հարաբերությունների մասնագետները նշել են, թե ինչպես օգտագործել այս գաղտնի գիտելիքները ձեր օգտին:

Բոլորս էլ մտածում ենք՝ ինչպե՞ս է տղամարդը գնահատում կնոջ արտաքինը և ինչի՞ն է առաջին հերթին ուշադրություն դարձնում։ Հաստատ՝ ոչ աչքերին և ժպիտին: Ահա տղամարդկանց հետ հարաբերությունների փորձագետների կողմից կազմված վարկանիշը։

 

1. Ամեն ինչ կանխատեսելի է՝ կուրծք

Կրծքերը հաճախ են առաջինը հայտնվում ուշադրության կենտրոնում։ Բայց դա բացատրվում է հայացքի բնական ուղղությամբ՝ ուղիղ ձեր առջև, աչքերի մակարդակից քիչ ցածր, այնտեղ, որտեղ սովորաբար գտնվում է դեկոլտեն։

600x400

Բայց եթե տղամարդն իր հայացքն ուղղում է դեպի ձեր աչքերը, նշանակում է, որ նա սկսել է հետաքրքրվել ձեզնով։

2. Կազմվածքի համամասնություններ

Հաջորդ ամենակարևոր պարամետրը կազմվածքն է, դրա համամասնությունները: Տղամարդը ենթագիտակցորեն փնտրում է ներդաշնակ ուրվագիծ և, բնազդային մակարդակով, լավագույնս արձագանքում բարակ գոտկատեղով և լայն կոնքերով «ավազի ժամացույցին»: Տղամարդիկ սկսում են «սկանավորել» կազմվածքը նույնիսկ հեռվից՝ չտեսնելով դեմքի արտահայտություններն ու դիմագծերը։

600x400

Սա պետք է հիշել, եթե դուք օգտվում եք ծանոթությունների կայքերից: Մեկ–երկու լուսանկար արեք, որտեղ ընդգծված է գոտկատեղը, ուսերն ուղղված են, ազդրը հետ քաշած. մի խոսքով կան կորություններ, որոնք հետաքրքիր են տղամարդկանց համար։ Եվ նույնիսկ, եթե ձեր կազմվածքը կատարյալ չէ, ճիշտ դիրքերի և ճիշտ անկյան օգնությամբ կարող եք վերածվել մոդելի։ Բավական է ուսումնասիրել պրոֆեսիոնալ լուսանկարիչների և բլոգերների կիրառած տեխնիկան։

3. Ոտքեր

600x400

Ոտքերը տղամարդկանց ուշադրության հաջորդ ամենակարևոր առարկան են։ «Սկզբում նայում եմ ոտքերին, հետո կրծքին, իսկ հետո միայն դեմքին»․ նման մեկնաբանությունները բավականին տարածված են: Օգտվեք այս յուրահատկությունից և կրեք բարձրակրունկ կոշիկներ, որոնք տեսողականորեն երկարացնում են ձեր ոտքերը և ստեղծում ավելի նրբագեղ ուրվագիծ: Իսկ ճիշտ ընտրված հագուստը կարող է թաքցնել թերությունները, ինչպիսիք են անկատար ձևավորված ոտքերը կամ դուրս ցցված ծնկները, և ընդգծել ձեր ուժեղ կողմերը:

4. Դեմքի արտահայտություններ և ժեստեր

600x400

Շարժումները, ժեստերը և մարմնի լեզուն նույնպես առաջին տպավորությունն են ձևավորում և կարևոր են տղամարդկանց համար: Նրանք շատ են կարևորում, որ կինը չհուզվի, չջղաձգվի, բայց և «սառած» չլինի։ Այստեղ արժե աշխատել ձեր մարմինն ընդունելու և դանդաղեցման տեխնիկայի վրա. երբ մենք շնչում ենք խորը և հավասար, շարժվում ենք զրույցի ռիթմին համաձայն, իսկ մեր ժեստերը սահուն և նրբագեղ են, տղամարդն անգիտակցաբար ձգվում է դեպի մեզ:

Ձեր շարժումները գնահատելու համար կարող եք դիտել մի քանի տեսանյութ, որոնցում հատուկ կեցվածք չեք ընդունել, կամ խնդրել ընկերուհուն աննկատ, առանց ձեր գիտության նկարահանել ձեզ:

5. Մարմնի բարակ մասեր՝ կոճեր, դաստակներ, պարանոց

600x400

Շատ տղամարդիկ ուշադրություն են դարձնում կոճերին, դաստակներին և պարանոցին: Նուրբ զարդերը, ինչպիսիք են ապարանջանները կամ ականջօղերը, կարող են զարդարել մարմնի այս հատվածները՝ ընդգծելով ձեր նրբագեղությունն ու կանացիությունը: Եթե ունեք գեղեցիկ պարանոց կամ բարակ դաստակներ, ապա անպայման աքսեսուարների օգնությամբ պետք է ուշադրություն հրավիրեք դրանց վրա։ Այս շեշտադրումները կընդգծեն ձեր փխրուն ու նրբագեղ լինելը, իսկ տղամարդիկ դրան հատկապես զգայուն են արձագանքում:

6. Խնամվածություն

600x400

Այո, խնամվածությունը նույնպես առանցքային դեր է խաղում: Տղամարդիկ հազվադեպ են կարողանում տարբերել շքեղ ապրանքանիշի ձեռքի պայուսակը ոչ թանկարժեքից և գնահատել նորաձև աքսեսուարները: Բայց նրանց համար կարեւոր է մաքրությունն ու կոկիկությունը՝ խնամված մազեր, մաքուր ու կոկիկ հագուստ, թարմ շունչ ու մարմնի հաճելի հոտ, ատամների վիճակ, առողջ մաշկ։ Ի վերջո, դա նաև ձեր առողջության մասին է խոսում. երբ մենք սթրեսի մեջ ենք, ուժասպառ և վատ սնված, դա անմիջապես արտացոլվում է մեր դեմքի և կեցվածքի վրա...

7. Աչքերը նույնպես կարևոր են, չնայած...

600x400

Այս տեսության վերջում մենք հասնում ենք ամենակարևորին՝ աչքերին, ինչպես նաև ժպիտին և դեմքի արտահայտությունին: Իհարկե, դրանք նույնպես կարևոր են։ Ոչ մի տղամարդ չի ցանկանում հանդիպել մի կնոջ հետ, ով կարծես նյարդայնացած է կամ զբաղված է իր խնդիրներով: Թեկուզ՝ նրա կազմվածքն ու արտաքինն անթերի լինեն:

Տղամարդկանց անհրաժեշտ են պայծառ, շոյող աչքեր և դրական տրամադրվածություն։ Անձնական հանդիպման ժամանակ փորձեք ավելի երկար պահպանել տեսողական կոնտակտը և ժպտացեք, դա գրավում է: Նույնը վերաբերում է լուսանկարներին. թեթև ժպիտը և դեմքի ընկերական արտահայտությունը շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն, քան սադրիչ կեցվածքներն ու «ճակատագրական կնոջ հայացքը»:

Եվ հիշեք. նույնիսկ եթե դուք այս պահին չեք տեսնում տղամարդուն, նա արդեն կարող է նկատել և գնահատել ձեզ հեռվից ու որոշել՝ մոտենալ, թե ոչ: Այդ իսկ պատճառով ժպտացեք, ուղղեք ձեր մեջքը և մտածեք, թե որքան հիանալի եք դուք: Ձեր մեծ սերը կարող է շատ ավելի մոտ լինել, քան կարծում էիք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1348 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Մարմնի մասեր. ինչին է նայում տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպում է կնոջը

26.11.2024
Հարաբերությունների մասնագետները նշել են, թե ինչպես օգտագործել այս գաղտնի գիտելիքները ձեր օգտին:

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1016 անգամ
17.12.2024
Դիտվել է 714 անգամ
18.12.2024
Դիտվել է 647 անգամ
18.12.2024
Դիտվել է 576 անգամ
19.12.2024
Դիտվել է 359 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster