Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ պետք է իմանալ լուրջ հարաբերություններ կառուցելուց առաջ

13.11.2024

Բոլոր կանայք ցանկանում են «ապրել երկար և երջանիկ» ոչ միայն սիրավեպերի և հեքիաթների էջերում, այլև կյանքում: Այն, թե ինչպիսին կլինի ձեր անձնական պատմությունը, հաճախ կախված է նրանից, թե ինչպիսի տղամարդ եք ընտրում: Հոգեբանները նշել են, թե տղամարդու վարքագծի ինչ կարևոր կետերի վրա պետք է ուշադրություն դարձնել ծանոթանալիս։

Երբ դուք նոր եք ծանոթացել տղամարդու հետ, իհարկե, դեռ շատ մանրամասներ չեք կարող իմանալ նրա ընտանիքի կամ անցյալ ամուսնության մասին: Բայց այն, ինչ կարող եք անմիջապես վերլուծել, դա նրա պահվածքն է այլ մարդկանց հետ: Խստորեն խորհուրդ է տրվում առաջին ժամադրության գնալ ռեստորան և տեսնել, թե ինչպես է նա շփվում հաստատության սպասարկող անձնակազմի հետ: Օրինակ՝ նարցիսիստին կարելի է անմիջապես ճանաչել մատուցողների կամ աշխատակիցների նկատմամբ նրա ամբարտավան վերաբերմունքով։ Նա ձեզ կժպտա և կհաճայախոսի, բայց անպայման ինչ-որ արհամարհական բան կասի կամ դիտողություն կանի մատուցողին։ Խորհուրդ չի տրվում նման տղամարդու հետ երկրորդ ժամադրության գնալ։

Արի վիճենք

Տղամարդու մասին ոչինչ չի ասում այնքան, որքան առաջին վեճը: Երբեմն նույնիսկ խորհուրդ է տրվում, որ կանայք շփման առաջին շաբաթվա ընթացքում փոքրիկ վեճ սկսեն: Մեկ վեճը կարող է շատ ավելի իմաստալից լինել, քան երկար շաբաթների սիրատածումը: Վեճը տղամարդու համար առաջին հերթին սթրես է, իսկ սթրեսի միջոցով բացահայտվում է մարդու իրական բնավորությունը։ Եթե կոնֆլիկտի պահին նա չկարողանա զսպել իրեն և անցնի վիրավորանքների, սպառնալիքների ու, ավելի վատ, ֆիզիկական բռնության, դուք կարող եք անմիջապես դադարեցնել այդ հարաբերությունները: Ցավոք, դրանք ավելի լավը չեն լինի: Անհատականության հիստերիկ տիպը երկար ժամանակ կթունավորի ընտանեկան կյանքը:

Իսկ որոշ տղամարդիկ վիճաբանությունն ընկալում են որպես հարձակում և անցնում պաշտպանական դիրքի։ Այս դեպքում նրանք կարող են շաբաթներ շարունակ չխոսել իրենց կնոջ հետ՝ ասես պաշտպանվելով և ստիպելով կնոջը առաջինը գնալ հաշտության։ Պատրա՞ստ եք մեկ շաբաթական բոյկոտների։

Իմ սարսափելի նախկինը

Կանանց ամենատարածված համոզմունքն է. եթե նոր տղամարդը վատ է խոսում իր նախկին ընկերուհու մասին, դա միայն նրա համար է, որ նա նախկին է: Ի վերջո, այդ կինը նրան չի հասկացել, իսկ «ես՝ բոլորովին այլ պատմություն եմ»: Այս բացահայտիչը խոսում է ընդհանրապես կանանց հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։ Ցավոք սրտի, եթե տղամարդն իրեն թույլ է տալիս վատաբանել իր անցյալի զուգընկերուհուն, ապա վստահ եղեք, որ ձեզ ևս նման ճակատագիր է սպասվում։

Սա, ի դեպ, ծնում է մեկ այլ կետ՝ վերաբերմունքն իր ընտանիքի կանանց՝ մոր, քույրերի, դուստրերի նկատմամբ։ Եթե տեսնում եք, որ այն լցված է հոգատարությամբ, հարգանքով և օգնելու ցանկությամբ, ապա դրանք շատ լավ նշաններ են։ Ուշադրություն դարձրեք անառողջ հարաբերությունների նշաններին, որպեսզի իմանաք, թե ինչպես խուսափել դրանցից:

Փորձություն հաջողությամբ

600x400

Երբեմն հարաբերություններում տղամարդու եկամտի կտրուկ աճը բոլորի համար անակնկալ է դառնում: Եվ հենց այստեղ է սկսվում հետաքրքիրը: Տղամարդու վարքագիծը կարող է կտրուկ փոխվել։ Հանկարծ ի հայտ է գալիս ամբարտավանություն, այլ վերաբերմունք փողի և դրա ծախսման նկատմամբ։ Հոգեբանները սա արդյունավետ թեստ են համարում։ Մեծ եկամուտը երբեմն միայն լավ բան է թվում, բայց իրականում փողը հաճախ փչացնում է և կարող է դառնալ վերահսկողության դրսևորման, ուժի ու ամենաթողության զգացման դրդապատճառ: Արժեքները, որոնց վրա կառուցվել են հարաբերությունները, մոռացվում են, փոխվում են մարդու առաջնահերթություններն ու ցանկությունները։ Եթե տղամարդու եկամտի աճին զուգահեռ բարձրացել է նաև նրա հոգատարության մակարդակը, ապա միանշանակ կարելի է հույս դնել այդպիսի տղամարդու վրա։

Տղամարդկանց ընտրության ժամանակ կանանց համար նախատեսված հայտնի կարմիր դրոշները հորինվածքներ չեն: Երբեմն, արդեն ձեզ հետ հանդիպման առաջին իսկ րոպեներին, պարզ է դառնում, թե ինչպիսի տղամարդ է ձեր առջև։ Եվ այո, եթե կանայք միշտ սթափ հայացքով նայեին տղամարդկանց, այլ ոչ թե սեփական պատրանքների շղարշով, ապա ավելի ամուր ու երջանիկ ամուսնություններ կլինեին։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5936 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1597 անգամ
17.11.2026
Դիտվել է 429 անգամ
18.11.2026
Դիտվել է 405 անգամ
20.11.2026
Դիտվել է 276 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster