Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը 2024 թ․

28.10.2024

Նորալուսինը (նոյեմբերի 1-ին) շաբաթը կբաժանի երկու կեսի' լավ և վատ: Ավելին, նվազող Լուսնի ժամանակ, հոկտեմբերի վերջին օրերին, ջրի և հողի նշանները տենդի մեջ կլինեն, իսկ աճող Լուսնի վրա ժամանակ անախորժությունները բաժին կընկնեն կրակի և օդի նշաններին:

Խոյ

Շաբաթվա առաջին կեսին՝ մինչև հինգշաբթի, Խոյի նշանի ներկայացուցիչների մոտ կենսական էներգիայի ալիք է սպասվում։ Առանձնահատուկ հետաքրքրություն կարթնանա ամեն նորի, ինչպես նաև հաջորդ քայլերն ու նպատակները պլանավորելու նկատմամբ։ Երեքշաբթի նախաձեռնող եղեք և ազատ զգացեք կիսվել ձեր գաղափարներով, որպեսզի կարողանաք աջակցություն ստանալ համախոհների կողմից: Ուրբաթ օրը պետք է բարձրացնել պատասխանատվության մակարդակը և չխուսափել աշխատանքից։ Հանգստյան օրերին զերծ մնացեք ձեզ շրջապատող ամեն ինչ և բոլորին քննադատելու ցանկությունից։ Ավելի լավ է հոգ տարեք ձեր առողջության և տան հարմարավետության մասին:

Ցուլ

Ցուլերին շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Շաբաթվա առաջին կեսին եղեք ուշադիր և տեղեկացված՝ նոր հնարավորություններ կբացվեն, ժամանակ կունենաք օգտվելու դրանցից։ Ազատորեն վերցրեք նոր նախագծեր կամ սկսեք վերապատրաստվել. այս ամենը լավ արդյունքներ կտա: Երեքշաբթի օրը հատկապես հաջող կլինեն բանակցությունները, հարցազրույցները, պայմանագրերի ստորագրումը։ Չորեքշաբթի ձեզ կբացահայտվի ինչ-որ գաղտնիք, գուցե շատ տհաճ։ Շաբաթվա երկրորդ կեսին հատուկ ժամանակ հատկացրեք պլանավորմանն ու ֆինանսական բաշխմանը։ Շաբաթ օրը զգույշ եղեք ճանապարհներին և խուսափեք կոնֆլիկտներից։

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակների համար բարենպաստ կլինեն երկար ճանապարհորդությունները, բանակցությունները և ցանկացած շփում։ Երկուշաբթի և չորեքշաբթի կարող են լուրջ խոչընդոտներ առաջանալ ձեր կողմից իրականացվող բիզնեսում։ Բայց նախքան առաջ գնալու և պայքարելու համար ամեն ջանք գործադրելը, գնահատեք, թե ինչն է իրականում ձեզ համար այժմ կարևոր: Միգուցե իմաստ ունի թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով գնա, փոխարենը երջանկություն փնտրեք ձեր անձնական կյանքում: Շաբաթվա կեսին զգույշ եղեք ճանապարհներին, տրանսպորտում և սուր առարկաների հետ վարվելիս։ Ուրբաթ օրը կրճատեք ձեր շփումները ձեր շրջապատի հետ։

Խեցգետին

Աստղերը Խեցգետիններին խորհուրդ են տալիս այս շաբաթ հնարավորինս զգույշ լինել, հատկապես աշխատավայրում և ձեզ ինչ-որ բան խոստացող գործընկերների հետ շփվելիս։ Զգուշացեք կասկածելի նախագծ ստանձնելու առաջարկներից: Երեքշաբթի օրը ձեզ կարող են առաջխաղացում առաջարկել, սակայն փաստաթղթերի որոշակի մանիպուլյացիայի ճանապարհով: Ուշադիր մտածեք և թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն: Ուրբաթ օրը զգույշ եղեք ձեր ծախսերում. գնումները կարող են չարդարացնել իրենց: Շաբաթ օրը կարող եք այնքան էներգիա ունենալ, որ ցանկանաք սարեր շարժել։ Մի արեք դա, ձեր էներգիան կենտրոնացրեք կենցաղային խնդիրների լուծման վրա։

Առյուծ

Ամբողջ շաբաթ պետք է շատ զգույշ լինեք ֆինանսական հարցերում։ Արժե նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել առողջական խնդիրներին՝ սա վերաբերում է ինչպես նշանի շատ երիտասարդ ներկայացուցիչներին, այնպես էլ ավելի տարիքով Առյուծներին։ Չորեքշաբթի ձեռնպահ մնացեք անծանոթ մարդկանց հետ ծանոթություններից և հանդիպումներից։ Շաբաթվա վերջում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կազդեն ձեր ինքնագնահատականի վրա և, ցավոք, ոչ դեպի լավը։ Մի շտապեք անհանգստանալ այդ մասին, բայց ճիշտ եզրակացություններ արեք. հավանական է, որ ինչ-որ մեկի համար ձեռնտու է, որ դա տեղի ունենա: Մի արժեզրկեք ձեր ջանքերը: Հանգստյան օրերին ժամանակ գտեք զբոսնելու համար։

Կույս

Շաբաթվա առաջին կեսին չպետք է վստահեք այն մարդկանց, ովքեր ձեզ գովում են և հաճոյախոսություններ ողողում։ Աստղերը զգուշացնում են՝ որտեղ կա շողոքորթություն, այնտեղ կա խաբեություն և անախորժություն: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ձեր պլանավորած ցանկացած գործ մեծ հավանականություն կունենա խաթարվելու: Փիլիսոփայորեն մոտեցեք այդ ամենին: Սակայն հինգշաբթին շատ բարենպաստ օր կլինի անձնական գործերի համար՝ խոստովանություններ, մտերմիկ զրույցներ, սիրելիի հետ զբոսանք կամ նոր ծանոթություններ՝ այս ամենը ուրախություն կբերի սթրեսային շրջանից հետո: Շաբաթվա վերջում ամեն ինչ այնքան կբարելավվի, որ դեռ չավարտած նախագծերը ցուցադրելու ցանկություն կունենաք։ Զերծ մնացեք դրանից, ցույց տվեք իմաստնություն և համբերություն։

Կշեռք

Շաբաթը կսկսվի դրական էներգիայի ալիքով։ Կցանկանաք ճեղքել դեպի նոր հորիզոններ և, եթե ճիշտ քայլեր ձեռնարկեք, շուտով լավ արդյունքներ կամ վստահ նշաններ կտեսնեք, որ մոտենում եք ձեր նպատակին: Երեքշաբթի զգույշ եղեք ինքնաբուխ ծագող գաղափարների նկատմամբ. դրանցից մեկը կարող է թաքցնել ձեր երջանկության գաղտնիքը։ Ամենահաջող օրը հինգշաբթին է, ձեր բախտը կբերի, բայց միայն այն դեպքում, եթե լսեք ձեր ինտուիցիային։ Այդ օրն ազատորեն նշանակեք կարևոր հանդիպումներ և իրականացրեք ծրագրեր, որոնք խորաթափանցություն են պահանջում:

Կարիճ

Շաբաթվա առաջին կեսին բանկային գործառնությունների հետ կապված ոչ մի գործ մի պլանավորեք։ Զերծ մնացեք ցանկացած ծախսից կամ ներդրումից, նույնիսկ, եթե թվում է, որ ռիսկը նվազագույն է, իսկ հնարավոր շահույթը՝ հսկայական: Աստղերը զգուշացնում են՝ սրանից ոչ մի լավ բան չի ստացվի։ Շաբաթվա երկրորդ կեսը պետք է տրամադրվի կարևոր տեղեկություններ փնտրելուն և նոր բան սովորելուն։ Կարիճների համար բարենպաստ օր է ուրբաթը։ Ձեր բոլոր հրատապ հարցերի պատասխանները կգան, և բախտը ձեր կողքին կլինի: Հանգստյան օրերին հնարավորինս շատ շփվեք, մտքերի փոխանակումը և ապագայի համար համատեղ հեռանկարներ կառուցելը չափազանց օգտակար է: Եթե ամեն ինչ հաշվի առնեք, կարող եք գտնել լավ գործընկեր, ճանապարհորդության ուղեկից կամ զուգընկեր՝ երկար ու հուսալի հարաբերությունների համար:

Աղեղնավոր

Այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, պայմանավորվեք բժշկի հետ, եթե երկար ժամանակ հետաձգել եք նրան այցելելը։ Երեքշաբթի օրը բարենպաստ օր է վերանորոգման աշխատանքների և տան համար կահույք կամ ցանկացած օգտակար իր գնելու համար։ Չորեքշաբթի օրը հնարավորության դեպքում մարեք ձեր պարտքերը, կատարեք «առկախված» խոստումները։ Հինգշաբթի օրը հատկապես հաջող կանցնեն հանդիպումները, բանակցությունները, մտերմիկ զրույցները։ Բայց հետո բախտը հանկարծ կշրջվի, և ուրբաթ օրը կանցնի Մերֆիի օրենքին համապատասխան. եթե դժվարությունը կարող են պատահել, այն տեղի կունենա: Եղեք համբերատար և աշխատեք ամեն ինչին հանգիստ արձագանքել, հակառակ դեպքում հնարավոր չէ խուսափել կոնֆլիկտներից և մեծ սթրեսից։ Հանգստյան օրերին ճամփորդություններ կամ երկար զբոսանքներ մի պլանավորեք: Ժամանակ տրամադրեք խաղաղ հանգստի, կարդալու և լավ ֆիլմեր դիտելու համար:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է իջնեն երկիր և ամուր կանգնեն իրենց ոտքերի վրա։ Հիմա ժամանակն է դադարել խուսափել անհասկանալի իրավիճակներից և հիշել, որ ամեն ինչ պետք է ժամանակին անել: Հակառակ դեպքում հնարավորությունները կարող են ընդմիշտ անհետանալ: Շաբաթվա առաջին կեսը սթրեսային է լինելու, սակայն բավականին բարենպաստ է ուսման, հմտությունները բարելավելու և ցանկացած տեսակի նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։ Հինգշաբթի դուք կարող եք բեկում ունենալ այն ոլորտում, որտեղ իսկական պրոֆեսիոնալ եք։ Ուրբաթ օրը սպասեք հաճելի անակնկալի՝ այն դրականորեն կանդրադառնա ձեր ապագայի վրա: Այս շաբաթ զգույշ եղեք բարձունքներից և դրա հետ կապված ամեն ինչից։

Ջրհոս

Աստղերը հուշում են, որ այս շաբաթ Ջրհոսները կկարողանան իրականացնել իրենց մի քանի ֆանտազիաները։ Բայց դա ենթադրում է սառը և հաշվարկային գործողություններ ու որոշակի ոգեշնչում։ Երկուշաբթի գործընկերները կարող են ձեզնից խորհուրդ հարցնել, բայց զգույշ եղեք, որ եթե ձախողեք, հետո ամեն ինչում ձեզ չմեղադրեն։ Երեքշաբթի օրը խմբային նախագծերի հետ կապված բիզնեսն ու ֆինանսները կարող են հաջողությամբ առաջադիմել: Ուրբաթ օրը ստեղծագործեք, իսկ հանգստյան օրերին կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները (հատկապես տարեցները) պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը։

Ձկներ

Շաբաթվա սկիզբը կարող է մեծ աղմուկ և անախորժություն բերել Ձկներին: Նյարդերն իրենց զգացնել կտան, և վտանգ կա, որ դուք հաճախ կկշտամբեք ուրիշներին: Երեքշաբթին հատկապես բարձր կոնֆլիկտային օր է՝ փորձեք նախօրեին բավականաչափ քնել, որպեսզի հետո կարողանաք ավելի լավ վերահսկել, թե ինչ է կատարվում: Չորեքշաբթի դուք կարող եք լրացուցիչ մոտիվացիա ստանալ և համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եք անում, ու պարզապես պետք է համբերատար շարունակել, նույնիսկ, եթե «այստեղ և հիմա» արդյունք չկա: Շաբաթվա վերջը բարենպաստ է զբոսնելու, իսկ ավելի լավ՝ ճամփորդության գնալու համար։ Կարարկալը' մենակ, բոլորից համգստանալու համար:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6194 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1190 անգամ
29.06.2026
Դիտվել է 953 անգամ
02.07.2026
Դիտվել է 309 անգամ
03.07.2026
Դիտվել է 201 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster