Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենատարածված երազները. հոգեբանների բացահայտումը

04.10.2024

Ընկած ատամներ, զուգարանի անհաջող որոնումներ, մերկություն հանրային վայրում և այլն։

Չինացի հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակվել է Sleep Medicine ամսագրում, ուսումնասիրել են 1200 հոգու և կազմել այն 54 ամենատարածված երազների թեմաների ցանկը, որոնք տեսնում են մարդիկ։ Ցանկում երազանքների թեմաները թվարկված են ամենատարածվածից դեպի ամենաքիչ հանդիպողը: Մասնագետները տվել են նաև դրանցից մի քանիսի մեկնաբանությունը։

1. Դուք ընկնում եք։

2. Դուք դպրոցում եք։

3. Ձեզ հետևում են։

4. Դուք վայելում եք ձեր կերակուրը:

5. Դուք անհաջող կերպով փորձում եք ինչ-որ բան անել նորից ու նորից։

6. Դուք ընկնելու եզրին եք։

7. Դուք այնքան վախեցած եք, որ չեք կարող շարժվել:

8. Դուք ձախողում եք քննությունը։

9. Դուք փող եք գտնում։

10. Դուք թռչում եք։

11. Դուք ուշանում եք:

12. Օձեր։

13. Մարդիկ, ովքեր մահացել են, իրականում ողջ են:

14. Դուք ունեք անսովոր գիտելիքներ կամ մտավոր ունակություններ։

15. Դուք կախարդական հմտություններ ունեք։

16. Դուք չեք կարողանում զուգարանը գտնել։

17. Ձեր վրա հարձակվում են:

18. Մարդը, ով իրականում կենդանի է, մահանում է:

19. Ձեզ խեղդում են։

20. Դուք վառ զգում եք, որ գտնվում եք սենյակում, բայց ձեր տեսողությունը և լսողությունը չեն գործում:

21. Դուք սեքսով եք զբաղվում։

22. Դուք կիսով չափ արթուն եք և պառկած եք անկողնում, բայց ձեզ անդամալույծ եք զգում:

23. Դուք դարձյալ երեխա եք։

24. Դուք հագնված եք տարօրինակ և անհարիր։

25. Հրդեհ:

26. Ձեզ սպանել են:

27. Միջատներ կամ սարդեր։

28. Դուք կողպված եք:

29. Հզոր պայթյուն։

30. Դուք կարծես ֆիլմի ներսում լինեք:

31. Դուք կապված եք և չեք կարողանում շարժվել:

32. Դուք ինչ-որ մեկի դեմքը տեսնում եք ձեզ շատ մոտ:

33. Երկրաշարժ։

34. Դուք լողում եք։

35. Ջրհեղեղ կամ ցունամի։

36. Դուք կողքից տեսնում եք, թե ինչպես եք մահանում:

37. Ձեր ատամներն ընկել են։

38. Դուք մերկ եք հասարակական վայրում։

39. Ձեր տանը նոր սենյակ եք գտնում:

40. Դուք ղեկին եք, և մեքենան հանկարծ դադարում է ենթարկվել։

41. Դուք ինչ–որ մեկին սպանում եք:

42. Դուք հանդիպում եք Աստծուն կամ հենց Աստծվածն եք:

43. Դուք ճանապարհորդում եք մեկ այլ մոլորակ կամ տիեզերքի այլ մաս:

44. Տորնադո կամ փոթորիկ։

45. Մարդիկ խելագարվել են։

46. Դուք կիսով չափ մարդ եք և կիսով չափ կենդանի։

47. Դուք ավիավթարի ականատես եք։

48. Դուք հրում եք հակառակ սեռի մարդու։

49. Հրեշտակներ։

50. Այլմոլորակայիններ։

51. Դուք բախվում եք ծառին կամ ժայռին:

52. ՉԹՕ:

53. Դուք վերածվել եք կենդանու։

54. Վիժում։

Տարածված երազների մեկնաբանությունը

MailOnline-ը մասնագետներին խնդրել է բացատրել, թե ինչ կարող են նշանակել այս երազներից մի քանիսը և ինչպես են դրանք առնչվում իրականությանը:

1. Անկում

600x400

Երազում բարձրությունից վայր ընկնելու զգացումը կարող է կապված լինել անօգնականության և ձախողման վախի, անհաջողության, ինչ-որ ճակատագրական սխալի հետ. դուք վախենում եք կորցնել աշխատանքը, փողը, սխալ ընտրություն կատարել և այլն: Միևնույն ժամանակ, եթե դուք բառացիորեն երկնքից եք ընկնում, այսինքն՝ մինչև մակևրևույթին հասնելը մեծ տարածություն պետք է հաղթահարում, դա կարող է նշանակել, որ պետք է շատ կարևոր որոշում կայացնեք։ Իսկ եթե ձեզ հաջողվում է արթնանալ գետնին բախվելուց առաջ, ապա սա լավ նշան է, որը խորհրդանշում է այն փաստը, որ կարողացել եք ժամանակին քայլեր ձեռնարկել և խուսափել աղետից։

2. Թափված ատամներ

Երազում ատամները սովորաբար ընկնում են միանգամից ու առանց որևէ պատճառի, և միևնույն ժամանակ զգում եք անուղղելի կորստի զգացում։

Նման տարօրինակ երազը կարող է կապված լինել կորստի զգացումների հետ, որոնք տանջում են ձեզ իրական կյանքում, ինչպես նաև անհանգստության, վտանգի և հուզական ցավի զգացումների հետ:

Այս երազի մեկ այլ տարբերակ կա, երբ բացում եք ձեր բերանը ինչ-որ բան ասելու համար և ձեր բոլոր ատամները դուրս են թափվում: Սա կարող է խորհրդանշե այն, որ դուք դժվարանում եք շփվել կամ ամեն անգամ ձեր բերանը բացելիս ինչ–որ սխալ բան եք ասում:

3. Թռիչքներ

600x400

Սա շատ ավելի հաճելի քնի տեսակ է։ Երազում թռչելով՝ մենք երջանկություն և բերկրանք ենք զգում։ Նման երազները խորհրդանշում են ազատության չբավարարված ներքին կարիքը:

Դուք զգում եք, որ խրված եք առօրեականի մեջ և ցանկանում եք ձեր կյանքը այլ կերպ կազմակերպլու հնարավորություն ունենալ:

Միևնույն ժամանակ, երազում թռչելը հաճախ զուգորդվում է ընկնելու կամ ընկնելու վախի հետ, ինչը կարող է նշանակել ընտանիքում կամ հարաբերություններում առկա խնդիրներ, ինչպես նաև որոշ կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտություն: Եթե երազում տեսնում եք, որ թռչում եք ձեր զուգընկերոջ հետ, ապա դա կարող է նշանակել, որ ներքուստ պատրաստ եք ձեր կյանքն անցկացնել այս մարդու հետ:

4. Առանց հագուստի՝ հասարակական վայրում

Սա երազների ամենադասական և կատակերգական սցենարներից մեկն է՝ հանկարծ հասկանում եք, որ ամբողջովին մերկ եք կամ առանց տաբատի, իսկ շուրջը մարդկանց ամբոխ է: Այս իրավիճակը բնականաբար կապված է նվաստացման, ամոթի և շփոթության հետ: Կարելի է ենթադրել, որ նման երազը խորհրդանշում է իրական իրավիճակ, երբ դուք ստիպված եք որոշակի գաղտնիք պահել, և դա ձեզ համար լուրջ սթրես է:

Հանրային մերկությունը կարող է հուշել այն անհրաժեշտության մասին, որ բոլորը պետք է իմանան ճշմարտությունը:

5. Զուգարան գտնելու անկարողություն

Սա ևս մեկ տարօրինակ, բայց բավականին տարածված երազների սցենար է. դուք անհաջող թափառում եք ինչ-որ շենքում զուգարան փնտրելով, բայց այն չկա, կամ դրա դուռը կողպված է, կամ ջրհեղեղ է, կամ շատ կեղտոտ է օգտագործման համար և այլն։ Նման երազը կարող է խորհրդանշել այն փաստը, որ իրական կյանքում դուք չունեք անձնական տարածք կամ անձնական ժամանակ, միշտ այլ մարդկանց մեջ եք և հնարավորություն չեք ունենում առանձնանալ՝ ինքներդ ձեզ հետ մենակ մնալու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3060 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց

05.06.2025
Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025
Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Ինչու են «որովայնում թիթեռնիկները» «փախիր» ազդանշան, այլ ոչ թե սիրո

11.02.2025
Հանդիպե՞լ եք մի մարդու, ով ձեր սիրտին ստիպում է կատաղի բաբախել, իսկ որովայնում՝ թիթեռնիկներին թրթռալ:  Իսկ եթե այդ «թիթեռնիկները» ամենևին էլ սիրո ազդարար չեն, այլ տագնապի՞։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2025 10:42
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կանանց եւ աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարի միջոցների խստացման շրջանակում, հայտարարել են պոռնոգրաֆիական նյութերի արգելման մասին, որոնք խեղդման տեսարաններ են պարունակում։
24-06-2025 05:44
Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։ Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
24-06-2025 03:50
Բրեդ Փիթը և նրա 32-ամյա սիրուհի Ինես դե Ռամոնը ներկա են գտնվել «Ֆորմուլա 1» ֆիլմի եվրոպական պրեմիերային, որտեղ 61-ամյա դերասանը խաղացել է գլխավոր դերը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Լեսթեր հրապարակում:
24-06-2025 02:57
28-ամյա Կլավա Կոկան որոշել է անկեղծ խոստովանություններ անել սոցիալական ցանցերում: Երգչուհին իր բաժանորդներին ասել է, որ վերջերս աշխատանքից բացի ուրիշ բան անելու հնարավորություն չունի: «Ես հեռախոսս վերցնում եմ աշխատանքային զրույցների հետ, հենց որ աչքերս բացում եմ, և նույն կերպ քնում եմ», - ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն պակասում է անհոգության զգացումը: Բացի այդ, չնայած աշխատանքը հաճույք է պատճառում իրեն, աստղը մտահոգված է, որ կարող է գերհոգնածություն ստանալ:
24-06-2025 01:54
Լանա Դել Ռեյը ծննդյան օրը նշել է ամուսնու՝ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենի հետ։ Երգչուհին դարձել է 40 տարեկան։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.06.2025
Դիտվել է 579 անգամ
19.06.2025
Դիտվել է 548 անգամ
23.06.2025
Դիտվել է 484 անգամ
20.06.2025
Դիտվել է 466 անգամ
21.06.2025
Դիտվել է 270 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster