Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կենդանակերպի 5 ամենաաշխատասեր նշանները. նրանց նպատակասլացությունը սահմաններ չունի

03.10.2024

Աստղագուշակությունը վաղուց գրավել է այն մարդկանց ուշադրությունը, ովքեր ձգտում են ավելի լավ հասկանալ իրենց և ուրիշներին: Այն կարող է պատմել նաև, թե կենդանակերպի որ նշաններն են ավելի նպատակասլաց և պատրաստ հաջողության ճանապարհին հաղթահարելու ցանկացած խոչընդոտ։

Ստորև կանդրադառնանք, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են աչքի ընկնում իրենց արդյունավետությամբ և գագաթնակետին հասնելու ձգտմամբ։

Այծեղջյուր

Սա կենդանակերպի ամենաաշխատասեր նշաններից մեկն է։ Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են կարգապահությամբ, պատասխանատվությամբ ու հաստատակամությամբ։ Նրանք չեն վախենում քրտնաջան աշխատանքից և պատրաստ են գնալ դեպի իրենց նպատակը՝ ի հեճուկս ցանկացած խոչընդոտի։

Այծեղջյուրի առանձնահատկությունները.

• Կարգապահություն. Այծեղջյուրներն ունեն ժամանակն ու ռեսուրսները կառավարելու զարմանալի ունակություն ։

• Պատասխանատվություն. Նրանք միշտ կատարում են իրենց պարտավորությունները՝ լինի դա աշխատանքային, թե անձնական։

• Համառություն. Այս մարդիկ երբեք չեն հանձնվում, նույնիսկ, եթե հաջողության հասնելու ճանապարհը երկար ու դժվար է ստացվում։

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց էներգիայով և փառասիրությամբ։ Նրանք ձգտում են առաջնորդության և չեն վախենում պատասխանատվություն ստանձնել։ Ոգևորությունն ու վստահությունը նրանց դարձնում են հիանալի առաջնորդներ և ձեռներեցներ:

Խոյի առանձնահատկությունները.

• Էներգիա. Խոյերը միշտ լի են ուժով և պատրաստ են գործելու։

• Առաջնորդություն. Նրանք բնական առաջնորդներ են, ովքեր կարող են ոգեշնչել ուրիշներին:

• Վստահություն. Խոյերը հավատում են իրենց և չեն վախենում ռիսկի դիմել։

Կույս

Այս նշանի իշխող մոլորակը Մերկուրին է։ Կույսերին բնորոշ է պերֆեկցիոնիզմը և վերլուծական միտքը։ Նրանք ուշադիր են մանրուքների նկատմամբ և ձգտում են կատարելության այն ամենում, ինչ անում են։ Կույսերը հաճախ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջում են բարձր կենտրոնացում և ճշգրտություն։

Կույսի առանձնահատկությունները.

• Պերֆեկցիոնիզմ. Կույսերը միշտ ձգտում են կատարյալին։

• Վերլուծական միտք. Նրանք ունեն տեղեկատվությունը վերլուծելու և իրազեկված որոշումներ կայացնելու ունակություն:

• Քրտնաջան աշխատանք. Կույսերը պատրաստ են շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց կրքով և վճռականությամբ։ Նրանք պատրաստ են գնալ մինչև վերջ իրենց նպատակներին հասնելու համար և չեն վախենում դժվարություններին դիմակայել։ Կարիճները հաճախ ընտրում են ռիսկի և բարձր պատասխանատվության հետ կապված մասնագիտություններ։

Կարիճի առանձնահատկությունները.

• Կիրք. Կարիճները իրենց հոգին են դնում այն ամենի մեջ, ինչ անում են:

• Վճռականություն. Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակը՝ չնայած խոչընդոտներին։

• Ռիսկայնություն. Կարիճները չեն վախենում ռիսկի դիմել հանուն հաջողության։

Առյուծ

Այս նշանի տակ ծնված մարդիկ ունեն ուժեղ հավակնություններ և խարիզմա։ Նրանք ձգտում են լինել ուշադրության կենտրոնում և ճանաչում են փնտրում։ Առյուծները հաճախ ընտրում են կրեատիվ մասնագիտություններ կամ ղեկավար պաշտոններ, որտեղ նրանք կարող են ցուցադրել իրենց առաջնորդական որակները։

Առյուծի առանձնահատկությունները.

• Փառասիրություն. Առյուծները միշտ ձգտում են դեպի վերև։

• Խարիզմա. Նրանք գիտեն, թե ինչպես գրավել ուշադրությունը և ոգեշնչել ուրիշներին:

• Առաջնորդություն. Առյուծները առաջնորդներ են, ովքեր կարող են իրենց հետևից տանել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6741 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01
Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03
Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 525 անգամ
27.10.2026
Դիտվել է 489 անգամ
28.10.2026
Դիտվել է 444 անգամ
29.10.2026
Դիտվել է 398 անգամ
30.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster