Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024

Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

Ամերիկացի ֆիզիոթերապևտ Ջեյսոն Սինգհը պատմել է մարմնի երեք մասերի մասին, որոնք մարդկանց մեծամասնությունը պետք է ավելի մանրակրկիտ լվանա՝ պորտը, ոտնաթաթերը և ականջները։

«Պորում ձևավորվում է տաք, խոնավ միջավայր, որը կարող է դառնալ բակտերիաների և սնկերի բազմացման պարարտ հող», - բացատրել է նա TikTok–ի վիրուսային տեսանյութում:

600x400

Ոտնաթաթերին քրտինքի գեղձերի առատության պատճառով դրանք ևս կարևոր է մանրակրկիտ լվալ, խորհուրդ է տալիս բժիշկ Սինգհը։ Վերջինիս հետ համամիտ է ընտանեկան բժշկության մասնագետ Էրիկ Աշերը: «Մարդիկ հակված են ակնկալել, որ ցնցուղ ընդունելիս օճառը մարմնի այլ մասերից կհոսի ոտնաթաթերի վրա, սակայն դա բավարար չէ», - ասել է փորձագետը The Post-ին: Եթե դուք գուլպաներ, կիպ կոշիկներ եք հագնում կամ սպորտով եք զբաղվում, ապա հատկապես կարևոր է լվանալ ոտքերի մատների միջև եղած մաշկը։

600x400

Մեկ այլ հատված, որը ջրային պրոցեդուրաների ընթացքում մանրակրկիտ լվացման չի ենթարկվում, ականջների հետևի հատվածն է: «Ականջների հետևում գտնվող ճարպային գեղձերն արտադրում են ճարպ, որը քրտինքի և կեղտի խառնուրդ է», - մանրամասնում է բժիշկը: Նրա փոսքերով՝ մազերին մոտ լինելը, որոնք նույնպես բնական ճանապարհով յուղոտվում են, կարող է նպաստավոր միջավայր ստեղծել բակտերիաների ակտիվ բազմացման համար:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8062 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2026 08:42
«Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26
Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21
Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 803 անգամ
02.11.2026
Դիտվել է 658 անգամ
28.10.2026
Դիտվել է 480 անգամ
29.10.2026
Դիտվել է 437 անգամ
30.10.2026
Դիտվել է 393 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster