Հեյլի Բիբերն իր առաջին հարցազրույցն է տվել հղիության մասին և նկարահանվել ֆոտոշարքում
24.07.2024
27-ամյա Հեյլի Բիբերը շատ շուտով մայր է դառնալու, սակայն նրա առաջին հղի ֆոտոշարքն ամսագրի համար միայն հիմա է թողարկվել։
W ամսագիրը սոցցանցերում հրապարակել է մոդելի նոր լուսանկարները։ Շապիկի համար ընտրվել է կադր, որում Հեյլին կեցվածք է ընդունել Saint Laurent-ով՝ Էնթոնի Վակկարելոյի ներքնազգեստով։
Մեկ այլ լուսանկարում Բիբերը ցուցադրում է իր սլացիկ ոտքերը McQueen by Seán McGirr սվիտերով, Prada-ի գլխարկով և զուգագուլպաներով։
Նկարահանումների ժամանակ դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը փորձել է նաև Rodarte-ից ժանյակավոր սպիտակ մինի, Alaïa վարդագույն մորթյա վերարկու, JW Anderson ծաղկային բրոշով վերնաշապիկ և այլ իրեր
:
Լուսանկարներն արել է բրիտանացի Դեյվիդ Սիմսը, ով նախկինում աշխատել է մոդել Նատալյա Վոդյանովայի, դերասանուհի Զենդայայի և այլ աստղերի հետ։
Ամսագրին տված հարցազրույցում Հեյլին խոստովանել է, որ հղիության առաջին եռամսյակը հեշտ չի եղել տոքսիկոզի պատճառով։ Այժմ մոդելը լավ տրամադրություն ունի ուժային մարզումների և սպիտակուցներով հարուստ դիետայի շնորհիվ, որը բաղկացած է «շատ ձվից, հավից և սթեյքից»։
«Ես ուտում եմ այն ամենը, ինչ երեխան ուզում է: Եթե նա մի օր պիցցա ուզի, մենք պիցցա կպատրաստենք»,- խոստովանել է ապագա մայրը:
Հիշեցնենք, որ մոդելն իր հղիության մասին հայտարարել է 2024 թվականի մայիսի 9-ին։ Երեխան առաջինը կլինի Հեյլիի ու նրա ամուսնու՝ 30-ամյա երգիչ Ջասթին Բիբերի համար։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1391 անգամ
Читать на русском
|