Ֆրուչելլա․ յուրահատուկ բաղադրատումս, առանձնահատուկ համ
20.06.2024
Հայկական ավանդական սուջուխին ու ալանիին մեր օրերում, շնորհիվ հրուշակագործների ժրաջան պրպտումների, հայտնվում են արժանի մրցակիցներ, որոնք թե՛ իրենց համային առանձնահատկություններով, թե՛ օգտագործման հարմարավետությամբ սիրվում ու լայն սպառում են գտնում սպառողների շրջանում։
Նշվածների թվում է ֆրուչելլան, որը հեղինակվել է «ArarArt» ընկերության կողմից և սպռողին է հրամցվում իր առանձնահատուկ բաղադրատոմսով պատրաստված։
Թե ինչ է իրենից ներկայացնում ֆրուչելլան և ինչ յուրահատկություններ ունի՝ խնդրեցինք ներկայացնել «ArarArt»–ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանին։
- Ֆրուչելլան համեղ հայկական աննախադեպ քաղցրավենիք է՝ յուրահատուկ բաղադրությամբ։ Պատրաստման բաղադրատոմսն առանձնահատուկ է, տարբերվում է շուկայում առկա ցանկացած համանման արտադրանքից: Իսկ ամենակարևորը՝ այստեղ շեշտադրումն արված է արտադրանքի որակական հատկանիշների վրա։
Ներսում ընկույզի և չորացրած մրգերի խառնուրդ է (ոչ թափոններ, ոչ փչացած), որոնք ընտրված են խնամքով, լվացված, չորացրած, բնական, առանց շաքարավազի։
Ներառված են ոչ միայն սալորաչիր և ծիրանի չիր, այլև հայկական չրերի հարուստ տեսականի՝ տանձ, դեղձ, կեռաս, թուզ և ծիրան: Եվ իհարկե, յուրաքանչյուր կոնֆետը պարունակում է ընկույզի 2 կես (թիթեռ), մեղր, համեմունքներ (դարչին, մեխակ, վանիլին)։
Եվս մեկ առանձնահատկություն է բարակ կեղևը՝ կարմիր սալորի հյութի և ալյուրի բարակ շերտ։ Չէ՞ որ գլխավորը միջուկն է՝ փափուկ, թարմ և շատ համեղ։ Ահա թե ինչով է տարբերվում ֆրուչելլան դասական արևելյան քաղցրավենիքներից։
Կարևոր է նշել ֆրուչելլայի սննդային և էներգետիկ արժեքը նույնպես․ 100 գրամը պարունակվում է 389 կկալ, 8 գ սպիտակուցներ, 28 գ ճարպեր, 65 գ ածխաջրեր:
Ի դեպ, ընկերությունը քաղցրավենիքի սիրահարներին օրերս հրամցրեց ևս մեկ նոր արտադրատեսակ՝ շոկոչելլա։
Դիտվել է 2686 անգամ
Читать на русском
|