Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026

«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Նույնիսկ 2025 թվականի Կաննի կինոփառատոնում, որտեղ նման հագուստները պաշտոնապես արգելված էին, դեռևս կային որոշ խիզախներ, որոնք ներկայացան թափանցիկ կամ պարզապես սադրիչ հագուստներով։ Իսկ ահա Գրեմմի մրցանակաբաշխությունում կիսամիրկ կերպարը համարվում է սովորական երևույթ։ Այստեղ մեծարում են երաժիշտներին, իսկ արտիստները, ի տարբերություն դերասանների կամ նույնիսկ մոդելների, հաճախ իրենց շատ ավելին են թույլ տալիս։ Նրանց աշխատանքն է արտահայտվել, ցնցել, զգացմունքներ առաջացնել։ Ահա, թե ինչու ամեն տարի կարող ենք տեսնել այնպիսի հագուսներ, որոնք չափից դուրս կհամարվեին այլ մրցանակաբաշխությունների ժամանակ։

Անկախ նման հագուստների նկատմամբ եղած կարծիքից, փաստը մնում է փաստ. դրանք պատմություն են կերտում։ Պարզապես հիշեք Ջենիֆեր Լոպեսի կանաչ զգեստը «Գրեմմի–2000» մրցանակաբաշխության ժամանակ։ Այն համացանցում որոնում էին բառացիորեն բոլորը։ Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ Google-ը պարզապես չկարողացավ մերժել այն, և այդպես ծնվեց պատկերների որոնման Google Images համակարգը։

«Գրեմմի–2025» մրցանակաբաշխության ժամանակ ցնցող արձագանք գտավ Բիանկա Սենսորի կերպարը։ Մինչ այդ, մեկ տարի շարունակ աստղը, կարծես, բոլորին պատրաստում էր իր մեծ ելույթին՝ հանրությանը ներկայանալով ավելի ու ավելի համարձակ և բաց հագուստներով։ Սակայն մրցանակաբաշխության արարողության ժամանակ նա ներկայացավ ամբողջովին մերկ։ Ավելի ճշգրիտ՝ հագել էր թափանցիկ նեյլոնե զգեստ՝ առանց ներքնազգեստի, և փափուկ մորթյա վերարկու, որից ռեփերի կինը շուտով ազատվեց։

Սենսորիին կարմիր գորգի վրա ուղեկցում էր Քանյե Ուեսթը, սակայն զույգը դահլիճ չհասավ։ Նրանց արագ դուրս հանեցին արարողությունից (ընդ որում՝ ոչ թե աղջկա համարձակ հանդերձանքի պատճառով, այլ պարզապես նրանք հրավերներ չունեին), ապա ընդգրկեցին «Գրեմմի»-ի սև ցուցակում։ Այդուհանդերձ, այս տարի ևս մենք ականատեs եղանք լեգենդար «մերկ» կերպարի նոր մեկնաբանությունների։

Համարձակ տեսքի մեկ այլ սիրահար՝ Հայդի Քլումը, ակնհայտորեն ոգեշնչվել էր Բիանկայի «մերկ» հաղթարշավից և որոշել հագնել Marina Hoermanseder–ի կողմից ստեղծված ոչ պակաս սադրիչ հանդերձանք։ Այն նման էր հեղուկ բեժ պլաստիկից պատրաստված խցիկի, որը ուղղակիորեն կպած էր սուպերմոդելի մարմնին և պատկերում էր նրա գրավիչ կազմվածքի յուրաքանչյուր կորություն։

300x400

Այս կերպարը 100%-ով ծառայեց իր նպատակին. Հայդիի մասին իսկապես խոսում էին բոլորը, բայց արձագանքները միանշանակ չէին։ Ոմանք կարծում էին, որ մոդելը պարզապես ծաղրում էր Սենսորիին, մի մասը կերպարը համարում էին անպարկեշտ և բացարձակապես տգեղ, իսկ մյուսները, ընդհակառակը, այն համարում էին արվեստի գործ։ Բայց բոլորը համաձայն էին մեկ բանի հետ. նման զգեստով նստելը դժվար թե հնարավոր լիներ։ Ահա, թե ինչու, թվում է, որ Հայդին ամբողջ արարողությունն անցկացրել է կանգնած։

Այնուամենայնիվ, Հայդիի զգեստը պատշաճության սահմաններում էր: Ինչը չի կարելի ասել Շապել Ռոանի մաքսի զգեստի մասին... Թվում է, թե այս տարի 27-ամյա երգչուհին նույնիսկ գերազանցեց Բիանկա Սենսորիին: Նա կրում էր արխիվային Thierry Mugler-ի բորդո գույնի հագուստ, որը պահվում էր միայն պտուկներով: Այո, ճիշտ կարդացիք. ամրակների փոխարեն զգեստն ուղղակիորեն ամրացված էր նրա սեռական օրգանների պիրսինգին: Եվ այս պարագայում, նույնիսկ թափանցիկ գործվածքը, որը բացահայտում էր նրա մարմինի ողջ ստորին հատվածը, աննկատ էր մնում։

300x400

Խոսելով շքեղ «մերկ» զգեստների մասին, անշուշտ, այդ երեկո ցնցող կերպար ցուցադրեց Թեյանա Թեյլորը։ Երգչուհին, դերասանուհին, պարուհին, մոդելը և իսկական դիվան, որն այժմ իրավամբ համարվում է Հոլիվուդի ամենամեծ աստղը, արարողությանը ներկայացել էր փայլուն Tom Ford մաքսի զգեստով՝ ադամանդներով զարդարված։ Անսովոր ձևվածքը ծածկում էր նրա մարմնի բոլոր բարեմասնությունները, բայց 35-ամյա աստղի անթերի կազմվածքը լիովին ի ցույց էր դրված։

300x400

Քեհլանին եկել էր Valdrin Sahiti-ի զգեստով՝ ծավալուն ուլունքազարդերով և կտրվածքներով, Karol G–ին՝ Paolo Sebastian-ի ամբողջովին թափանցիկ կապույտ զգեստով՝ ծոպերով և ժանյակով, բայց որպես առաջին շերտ՝ մերկ բոդիով, Շառլոտ Լոուրենսը կեցվածք էր ընդունել արխիվային Lloyd Klein-ի զգեստով՝ բաց մեջքի կտրվածքով, Էդիսոն Ռեյը չէր խուսափում լուսանկարիչների համար խոնարհվել ասիմետրիկ Alaïa-ով, իսկ Փերիս Հիլթոնը պարզապես ընտրել էր փայլուն սև զգեստ, որը պատկերում էր մերկ մարմին: Բայց բաց կերպարներն ավելի շատ էին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։

300x400

Karol G

300x400Էդիսոն Ռեյ

300x400
Էյրա Սթար

300x400Իզաբելլա Մեթց

300x400
Սիարա Միլլեր

300x400
Փերիս Հիլթոն

300x400
Բլեոնա Քերեթի

300x400
Շառլոտ Լոուրենս

300x400
ՋաՆա Քրեյգ

300x400
Քելսի Մերիտ

300x400
Քելանի

300x400
Nicki Nicole

300x400
Ռիա Ռաջ

300x400
Թալիա Սթորմ

300x400
Զարա Լարսոն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1404 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-05-2026 01:18
Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։ Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11662 անգամ
11.05.2026
Դիտվել է 637 անգամ
06.05.2026
Դիտվել է 410 անգամ
07.05.2026
Դիտվել է 362 անգամ
08.05.2026
Դիտվել է 278 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster