Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:
Դրա օգտագործումը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարախտի, հիպերլիպիդեմիայի, սրտի կաթվածի և ինսուլտի զարգացման ռիսկը։ Հետազոտության հեղինակներն այս առավելությունները կապում են սխտորի հակաօքսիդանտ հատկությունների հետ, որոնք պաշտպանում են սիրտը սթրեսից և վնասներից:
Բոլոր առավելություններով հանդերձ, սուր հոտը շատերին ստիպում է հրաժարվել սխտոր օգտագործելուց՝ այն երկար ժամանակ պահպանվում է նաև ձեռքերի վրա։
Բայց «եթե ձեր ձեռքերը դնեք հոսող ջրի տակ և դրանք քսեք չժանգոտվող պողպատից պատրաստված ինչ-որ առարկայի, օրինակ՝ թավայի կափարիչին, հոտն, իրոք, կարող է անհետանալ», - գրում է Today պորտալը՝ վկայակոչելով փորձագետներին: Ի դեպ, կա նույնիսկ հատուկ «մետաղական օճառ», որպեսզի ստիպված չլինեք ձեռքերը քսել այս կամ այն իրին։
Կա նաև այլընտրանքային մեթոդ՝ անհրաժեշտ կլինի մեկ թեյի գդալ աղ, երկու թեյի գդալ սոդա և մի քանի կաթիլ ջուր։ Ստացված մածուկով մանրակրկիտ լվացեք ձեռքերը՝ հոտը պետք է որ անհետանա:
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։
31-08-2026 11:33 Երկար ժամանակ Լիխտենշտեյնի արքայազն Գեորգը և արքայադուստր Մարի-Նիվես ֆոն դեր Լեյենը թաքցնում էին իրենց առաջիկա հարսանիքի լուրը։ Սակայն մի քանի օր առաջ Գեորգի ծնողները՝ թագաժառանգ Ալոիսը և թագաժառանգ արքայադուստր Սոֆին, հաստատեցին ուրախալի լուրը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Նորին Թագավորական Մեծություն թագաժառանգ Ալոիսը և Նորին Թագավորական Մեծություն Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայադուստր Սոֆին ուրախ են հայտարարել իրենց որդու՝ արքայազն Գեորգի և արքայադուստր Մարի-Նիվես ֆոն դեր Լեյենի նշանադրության մասին։ Արքայադուստր Մարի-Նիվեսի և արքայազն Գեորգի հարսանիքը նախատեսվում է Գերմանիայում՝ 2027 թվականի ամռան վերջին»։
31-08-2026 11:23 Օգոստոսի սկզբին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը հայտարարեց իր հաջորդ գարնանային ցուցահանդեսի թեմայի մասին, որը նաև կծառայի որպես 2027 թվականի Met Gala-ի կենտրոնական թեմա: Առաջիկա պարահանդեսի հերոսը կլինի Ջոն Գալիանոն, ով հայտնի է ոչ միայն իր հանճարեղ աշխատանքներով, այլև նորաձևությունից դուրս իր խիստ վիճահարույց պատմություններով: Հանրությունը անմիջապես թշնամաբար արձագանքեց լուրին, և Աննա Վինտուրին խորհուրդ տրվեց ավելի ընտրողական լինել իր ընկերների և Met Gala-ի հիմնական ելույթ ունեցողների հարցում: Օգոստոսի սկզբից ի վեր Մետրոպոլիտեն թանգարանը բախվում է աճող քննադատության՝ Ջոն Գալիանոյին մեծարելու իր ծրագրի կապակցությամբ: Բրիտանացի նորաձևության դիզայները 2011 թվականին ֆրանսիական դատարանում դատապարտվել է ատելության հանցագործության համար՝ իր հակասեմական դիտողությունների համար:
31-08-2026 11:06 Մարդկանց մեծամասնությունը պատրաստ է զոհաբերել սեփական բարեկեցության մի մասը՝ հանուն ավելի հավասար հասարակության, ցույց է տվել բրիտանացի գիտնականների հետազոտությունը, գրում է The Conversation-ը։ Հետազոտողները կարծում են, որ պետական քաղաքականություն մշակելիս բավարար չէ հաշվի առնել միայն բարեկեցության միջին մակարդակը։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել, թե որքան հավասարաչափ է այն բաշխված մարդկանց միջև։