Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023

Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Սնունդ՝ հաճույքի համար

Ծանր մարզումների և խիստ սահմանափակումների ժամանակներն անցյալում են. վերջին տարիների հիմնական միտումը կապված է ինքդ քո մասին հոգ տանելու հետ։ Այո, սնունդը մեր առողջության, ինչպես նաև ուրախության և ինքդ քեզ հաճույք պատճառելու հիմնական աղբյուրններից է։ «Առողջ ապրելակերպ առանց ֆանատիզմի»՝ սա այն կարգախոսն է, որը մեզ կուղեկցի 2024 թվականին։

Հիմնական կանոնն այն է, որ սնունդը պետք է համեղ լինի։ Սա չի նշանակում, որ դուք պետք է քաղցրավենիք գնեք և ձեր ձանձրալի հնդկաձավարը պատեք սուպերմարկետից գնված սոուսներով։ Ավելի լավ է փնտրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Այժմ խանութների դարակներում կան բազմաթիվ այլընտրանքներ՝ ծանոթ աղանդեր՝ մաքուր բաղադրիչներով և առանց շաքարի, սոուսներ՝ առանց վնասակար հավելումների, բուսական չիպսեր և շատ ավելին: Բացի այդ, համացանցում կարելի է գտնել առողջարար և միևնույն ժամանակ շատ համեղ ուտեստների բազմաթիվ բաղադրատոմսեր։

Սնունդը որպես դեղամիջոց

600x400

Որպեսզի չխարխափեն մթության մեջ և կողմնորոշվեն, թե կոնկրետ ինչ է պետք օրգանիզմին, մարդիկ ավելի հաճախ են դիմում պրոֆեսիոնալ սննդաբաններին ու բժիշկ-դիետոլոգներին։ Այդ ընթացքում հարկ է լինում անցնել որոշակի ստուգումներ, իսկ որոշ դեպքերում, նույնիսկ, գենետիկական թեստեր. այդպես պարզ կդառնա, թե որ վիտամիններն ու հանքանյութերը են բացակայում, և որ մթերքներն է ավելի լավ կլանում ձեր օրգանիզմը:

Սնունդ՝ հոգեկան առողջության համար

Սնունդը դրական ազդեցություն է ունենում նաև ձեր հոգեկան վիճակի վրա։ Ոչ, խոսքն այն մասին չէ, որ տխուր իրադարձությունները պետք է հաղթահարել պաղպաղակ ուտելով, ընդհակառակը, շաքարը կարճաժամկետ կտրվածքով է հանգեցնում դոֆամինի աճի, բայց դրանից հետո դոֆամինը նվազում է, և անհանգստությունը միայն ավելանում է:

Այս դեպքում ամենաօգտակար մթերքներն են ընկույզը, մուգ շոկոլադն ու թեյը։ Առաջինը, օրինակ, հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով, մելատոնինով, պոլիֆենոլներով, ֆոլաթթուով և վիտամին E-ով: Այս միկրոտարրերը նպաստում են աղիների նորմալ աշխատանքին, սթրեսի նվազեցմանը և առողջ քնին:
Մուգ շոկոլադը մեծացնում է արյան հոսքը դեպի ուղեղ և լավացնում հիշողությունը, իսկ թեյը նվազեցնում է անհանգստությունը:

Չպետք է մոռանալ կալորիաների, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հավասարակշռությունը պահպանելու մասին: Օգտագործեք բավարար քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և մանրաթելեր, որոնք ընտրված են հատուկ ձեր խնդիրները հաղթահարելու համար. դա կնվազեցնի անառողջ սննդի հանդեպ հակումը և կբարելավի ձեր տրամադրությունը:

Սնունդ առողջ քնի համար

Գնալով աճում է պահանջարկը մելատոնինի արտադրությունը խթանող մթերքների նկատմամբ՝ նարինջ, լոլիկ, արքայախնձոր, վարսակի ալյուր, բրինձ, երիցուկ, մեղր և քրքում: Այս միտումը կապված է ընդհանուր հոգնածության հետ. ժամանակակից աշխարհում չափազանց շատ սթրես և տեղեկատվություն կա, որը պարզապես ընկնում է մեզ վրա:

Սնունդ՝ գեղագիտության համար

Ներկայիս թրենդն ուտեստների վառ համերն են ու դրանց արտաքին տեսքը։ Օրինակ, ցիտրուսային մրգերի մոլուցքը գնալով ուժեղանում է: Սա զարմանալի չէ. նույն նարինջը վիտամին C-ի աղբյուր է, օգնում է մելատոնինի արտադրությանը ու կյանքին նոր գույներ է հաղորդում։ Եվ որքան ուտելիքը հաճելի տեսք ունի, այնքան մեծանում է այն ուտելու ցանկությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6106 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
10-06-2026 12:24
44-ամյա դերասանուհի Սիեննա Միլլերը և 29-ամյա դերասան Օլի Գրինը նշանադրվել են: E! News-ի փոխանցմամբ՝ զույգը որոշել է նշանադրվել երկրորդ երեխայի ծնվելուց հետո:
10-06-2026 12:17
51-ամյա Եվա Լոնգորիան վերամիավորվել է իր երկրորդ ամուսնու՝ 44-ամյա նախկին բասկետբոլիստ Թոնի Փարքերի հետ՝ ամուսնալուծությունից 15 տարի անց։ Հիշեցնենք, որ Եվա Լոնգորիան և NBA-ի լեգենդ Թոնի Փարքերն ամուսնացել են 2007 թվականին, բաժանվել 2010 թվականին, իսկ մեկ տարի անց պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը մարզիկի բազմաթիվ դավաճանություններն էին. դերասանուհին նրա հեռախոսում հայտնաբերել էր այլ կանանցից (այդ թվում՝ իր բասկետբոլի թիմակիցներից մեկի կնոջից) ստացված հաղորդագրություններ։
10-06-2026 02:26
Y2K դարաշրջանի (զրոյականների) հայտնի սադրիչ թրենդը պաշտոնապես վերադարձել է նորաձևություն՝ գրավելով ցուցադրություններն ու փողոցները: Դա ներքնազգեստն է, որը դուրս է ցցվում հագուստի տակից, հաղորդում է Daily Star-ը:
10-06-2026 01:31
Դերասանուհի Լիզա Մորյակը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը, մտահոգություն է հայտնել իր ամուսնուն այլ կանանց կողմից հնարավոր ուշադրության վերաբերյալ: Նա որպես մտահոգության պատճառ նշել է Անդրեասյանիч Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը և նրա քաշի  նկատելի կորուստը: Մորյակը սոցիալական ցանցերում դիմել է պոտենցիալ մրցակիցներին. «Սարիկին տանը հղի կին է սպասում: Եվ եթե ուզում եք նրա հետ սելֆի անել, խնդրում եմ՝ ամուր մի՛ գրկեք նրան: Մի՛ հպվեք կամ ամուր մի՛ քաշեք դեպի ձեզ, մի՛ ասեք. «Դու այնքան ես նիհարել, թույլ տուր քեզ կերակրեմ»: Ես հասկանում եմ, որ նա գեղեցիկ է, բայց ֆանատիզմ մի ցուցաբերեք», - հայտարարել է դերասանուհին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1040 անգամ
05.06.2026
Դիտվել է 383 անգամ
06.06.2026
Դիտվել է 352 անգամ
09.06.2026
Դիտվել է 220 անգամ
10.06.2026
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster