Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է` դա դուք չպետք է անեք փողի միջոցով:
Ըստ հոգեբանների՝ դա և հարուստների ու հաջողակների հետ ընկերություն անելու տխրահռչակ փորձն է, և մարդուն հարստությամբ գնահատելու եղանակը։ Բայց կա կարևոր մի հանգամամք. մարդու ֆինանսական հարստությունը խոսում է միայն մեկ բանի մասին՝ ֆինանսական հարստության: Այն չի խոսում նրա արժեքների, բնավորության, նույնիսկ՝ վճռականության, աշխատասիրության ու հնարամտության մասին, ինչպես շատերն են կարծում։ Որովհետև երբեք հաստատ չեք իմանա՝ արդյոք մարդն ազնվորեն է վաստակել իր կարողությունը, ինքն է դա արել, ինչպես է արել։
Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս ընտրել ճիշտ ընկերական շրջապատ։ Ըստ հոգեբանների՝ դա պետք է արվի՝ ելնելով արժեքներից։ Եվ ահա թե ինչու․ երբ ընտրեք նման արժեքներով միջավայր, ձեզ հարմարավետ կզգաք։ Խոսելու բան կունենաք, ավելի հեշտ կլինի պահպանել շփումը, նույնիսկ զարգանալ այս մարդկանց կողքին։ Իհարկե, ոչ բոլորի հետ կարելի է ընկերանալ միայն այս հիմքի վրա: Բայց եթե համանման արժեքներով գտնեք ընկերներ, ամուսին, գործընկերներ, այդ մարդիկ ձեզ շատ ավելի լավ կհասկանան ձեզ: Դուք էլ՝ նրանց: Օրինակ՝ դուք հավատարիմ եք ընտանեկան արժեքներին։ Այդ դեպքում, ի՞նչպես վարվեք ձեր այն միայնակ ընկերներուհիների հետ, ովքեր սիրում են երեկույթներ կազմակերպել և քննարկել իրենց սիրեկանների հետ ունեցած հարաբորությունները: Ձեզ համար կարևոր է մասնագիտորեն զարգանալը, հմտությունները կատարելագործելը և ձեր ոլորտում լավագույնը դառնալը: Այդ դեպքում ձեզ հարկավո՞ր է ընկեր, ով 20 տարի նստած է նույն տեղում և աշխատում է մի վայրում, որն անգամ իրեն դուր չի գալիս։
Վերլուծեք ձեր շրջապատը: Ինչպե՞ս են ձեր և նրանց արժեքները համընկնում: Մտածեք այն մասին, թե որտե՞ղ կարող եք հանդիպել նմանատիպ արժեքներ ունեցող մարդկանց: Մասնագիտական դասընթացներում, ընկերների շրջանում, հետաքրքրությունների խմբերում։
24-05-2026 11:02 33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00 Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17 Կաննի 79-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32 Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում: