Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի
16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։
Ներկայացնում ենք, թե կանաչի որ երանգներն ընտրել, ում անպայման կսազի այս գույնը, և ովքեր պետք է ավելի զգույշ լինեն։
Ի՞նչ է նշանակում հագուստի կանաչ գույնը
Հոգեբանները կարծում են, որ կանաչը դրական է ազդում մեր հոգեվիճակի վրա։ Այս գույնը կապված է բնության հետ, հանգստացնում և կենսունակության ալիք է հաղորդում: Մարդիկ, ովքեր ընտրում են այս երանգը, սովորաբար լավատես են և ընկերասեր:
Զգում եք, որ հոգնած եք և էներգիայի պակա՞ս ունեք: Հագեք վառ կանաչ զգեստ և ձեր տրամադրությունն անպայման կբարձրանա։
Ինչպես կրել կանաչը
Կանաչն ունի բազմաթիվ երանգներ՝ անանուխ, բաց կանաչ, բուսական, խակի, զմրուխտ: Եվ բոլորը հիանալի համադրվում են հիմնական գույների հետ՝ սև, սպիտակ և բեժ:
Կանաչը հիանալի տեսք ունի նաև մոխրագույնի հետ, որն այս սեզոնին մոդայիկ է։ Օրինակ, կարող եք հագնել մոխրագույն կոստյում և կանաչ ջեմփեր:
Եթե պայծառությունից չեք վախենում, համադրեք կանաչը դեղինի կամ նարնջագույնի հետ։ Նման երանգներում տոնական տրամադրությունը միանշանակ երաշխավորված է, իսկ դուք դժվար թե աննկատ մնաք։
Կանաչի խլացված երանգները կարելի է համադրել նուրբ երկնագույնի և կապույտի հետ։ Ամենապարզ և ամենահաջող օրինակը կանաչ ջեմփերն է կամ բաճկոնը, գումարած երկնագույն կամ կապույտ ջինսը:
Ինչ վերաբերում է ամբողջությամբ կանաչ լուքին, ապա այս պարագայում պետք է զգույշ լինել, որպեսզի չհիշեցնեք ամանորյա եղևնի: Իհարկե, նման կերպարը հարմար է խնջույքի համար, բայց այլ դեպքերում կոտրեք այն այլ երանգներով, գոնե՝ աքսեսուարների միջոցով։
Ում է սազում կանաչ գույնը
Կանաչը հատկապես սազում է կարմիր մազերով կանանց։ Իզուր չէ, որ Իսլա Ֆիշերի «Շոփոհոլիկը» ֆիլմի հերոսուհին զեղչված վաճառքի ժամանակ այդքան համառորեն կանաչ շարֆ էր փնտրում:
Այդուհանդերձ, եթե ընտրեք կանաչի ճիշտ երանգը, ապա այն կարող են կրել նաև շիկահեր, թխահեր և շագանակագույն մազերով կանայք։ Ոճաբանները խորհուրդ են տալիս օգտագործել գունային տիպի թեստ. օրինակ՝ նախընտրելի է, որ «ձմեռային» և «ամառային» տիպի կանայք ընտրեն բաց, իսկ «գարուն» և «աշուն» տեսակները՝ ավելի մուգ գույները: Միեւնույն ժամանակ, դասական կանաչը համապատասխանում է գրեթե բոլորին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2751 անգամ
Читать на русском
|