Ֆինանսական սովորությունները զույգերի վեճերի ամենատարածված պատճառներից են, գտնում է հոգեբան Ջորջինա Շթերմերը։ Metro-ի հետ զրույցում նա նշել է վարքի այլ ձևեր, որոնք նյարդայնացնում են զուգընկերներին։
Շթերմերը նշել է, որ ֆինանսական անհամատեղելիությունը տղամարդկանց և կանանց համար կարող է նույնքան նյարդայնացնող ու հիասթափեցնող լինել, որքան ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը կամ անորակ սեքսը: Նրա կարծիքով՝ խնդիրը հաղթահարելու միակ ճանապարհը գումարային հարցերն ավելի հաճախ քննարկելն է, այլ ոչ թե միմյանցից եկամուտներն ու ծախսերը թաքցնելը։
Հարաբերությունների մեկ այլ նյարդայնացնող գործոն, ըստ Շթերմերի, հաճախ զուգընկերոջ ընկերներն են: «Դուք կարող եք վրդովվել նրանց պահվածքից կամ ձեր զուգընկերոջ հետ մտերմությունից, կամ անապահով զգալ նրանց շրջապատում: Ամեն դեպքում, պետք չէ թաքցնել այս զգացմունքները»,- հորտորում է հոգեբանը։ Նա խորհուրդ է տալիս նրբանկատորեն պատմել զուգընկերոջը ձեր զգացողությունների մասին՝ միաժամանակ զերծ մնալով կոպտությունից և քննադատությունից:
Բացի այդ, ըստ Շթերմերի, զույգերը հաճախ վիճում են, երբ զուգընկերներից մեկը հարաբերություններում իրեն չհասկացված կամ անտեսված է զգում: Հոգեբանի խոսքով՝ երբեմն դա, իրոք, այդպես է, բայց շատ դեպքերում խնդիրն առաջանում է զուգընկերոջը ցանկությունների ու կարիքների մասին պատմելու անկարողությունից։ «Հնարավոր է՝ դուք սպասում եք ռոմանտիկ ժեստի, մոտիվացիայի, կարեկցանքի կամ արկածի: Բայց իրականությունն այն է, որ ոչ ոք չի կարող մտքեր կարդալ, ցանկությունների մասին պետք է խոսել», - ամփոփում է Շթերմեր:
Նախկինում ամուսնալուծությունների ոլորտում մասնագիտացած հոգեբաններն ու իրավաբանները բացատրել էին, թե ինչու են երկար տարիներ ամուսնությունից հետո որոշ զույգեր որոշում բաժանվել։ Նրանց կարծիքով՝ հասուն տարիքում բաժանման ամենատարածված պատճառներից մեկը միմյանց անտեսումն է։
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: