Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ո՞վ է վճարելու. էթիկետի 6 կարևոր կանոն առաջին ժամադրությանը

17.10.2023

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուրը նախքան իր երազանքների տղամարդուն հանդիպելը։ Արդյո՞ք պետք է ուշանալ ժամադրությունից, ինչպես խորհուրդ են տալիս կին մարզիչները: Պե՞տք է սպասել, որ ձեր ուղեկիցը կանչի և վճարի տաքսիի համար:

Այս և այլ հարցերի վերաբերյալ ահա թե ինչ խորհուրդներ են տալիս բիզնես ոճի, էթիկետի և արարողակարգի ոլորտի մասնագետները։

 

Կանոն առաջին. ժամադրության ներկայացեք ժամանակին

Առաջին ժամադրությունը միմյանց ճանաչելու հնարավորություն է: Անհանգիստ սպասումը կարող է հակառակ ազդեցություն ստեղծել և վերածվել աճող գրգռվածության կամ, նույնիսկ, աննշան հիասթափության: Այդ իսկ պատճառով պետք է ժամադրության գալ, ինչպես ցանկացած հանդիպման, ժամանակին։

Բացառություն է խնջույքը Եվրոպայում, երբ արժե տանտիրուհուն տալ 15 րոպե՝ իր գործերն ավարտելու և ինքն իրեն նախապատրաստելու համար։ Այս դեպքում էլ կես ժամով ուշանալն է արդեն վատ է ընկալվում։

Երկրորդ կանոն. հարցրեք ձեր ուղեկցից, թե ով է վճարելու հաշիվը

600x400

Կինը կարող է առաջին ժամադրությանը վճարել իր համար, հատկապես այն երկրներում, որտեղ դա սովորական է (այս մասին պետք է նախօրոք իմանաք): Այնուամենայնիվ, դուք չպետք է համառ լինեք ձեր հաշիվը հնարավորինս արագ փակելու ցանկության մեջ, բայց լավ կլինի հարցնել այդ մասին: Ելնելով ձեր զուգընկերոջ արձագանքից՝ դուք կհասկանաք, թե որքանով է դա ընդունելի նրա համար և կգործեք ըստ իրավիճակի։

Ամեն դեպքում, պատրաստ եղեք վճարել ինքներդ ձեզ համար․ ազատեք ձեր ուղեկիցին հարկադրված գործողությունից։

Երրորդ կանոն. մի սպասեք, որ ձեզ համար տաքսի կանչեն

Եթե ժամադրությունը, ըստ ձեր ներքին զգացմունքների, որոշ չափով երկարել է, ապա սխալ չի լինի հանգիստ և բացահայտ ասել, որ կցանկանաք տուն գնալ, միաժամանակ շնորհակալություն հայտնելով հիանալի երեկոյի համար։ Միևնույն ժամանակ ավելի լավ է տաքսիի համար ինքներդ վճարեք։ Առաջին ժամադրության ժամանակ տղամարդուց ֆինանսապես կախված լինելը ինչ-որ առումով տարօրինակ գաղափար է, չէ՞ որ նախկինում ինչ-որ կերպ կարողացել եք առանց նրա:

Տղամարդը պարտավոր չէ նաև ձեզ տաքսիով մինչև տուն ուղեկցել։ Բացառություն կարող է լինել, երբ շատ ուշ ժամ է։ Այդ դեպքում նա կարող է նախաձեռնություն ցուցաբերել՝ համոզվելու, որ դուք ողջ-առողջ հասել եք տուն։

Չորրորդ կանոն․ մի ընդունեք թանկարժեք նվերներ

600x400

Եթե տղամարդը չի ցանկանում կնոջն անհարմար դրության մեջ դնել, ապա առաջին հանդիպմանը թանկարժեք նվերներ չպետք է տա։ Սա անտեղի է թվում առնվազն երկու պատճառով.

1. Մարդը չգիտի ձեր ճաշակները և կարող է սխալ նվեր ընտրել։

2. Դուք դեռ այնքան չեք մտերմացել միմյանց հետ, որ թանկարժեք նվեր ստանաք։

Ավելին, նման իրավիճակում աղջիկը կարծես մնում է պարտապանի դերում, ինչը կարող է անհարմարություն առաջացնել։ Եթե դուք հայտնվել եք այդպիսի իրավիճակում, ապա միանգամայն նորմալ է քաղաքավարի կերպով շնորհակալություն հայտնել ուշադրության համար, բայց հրաժարվել նվերից։

Կանոն հինգերորդ. շնորհակալություն հայտնեք ժամադրության համար և նշեք ձեր մտադրությունները

Երբ հեռանում եք առաջին ժամադրությունից և միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնում հիանալի երեկոյի համար, կարող եք այն ամփոփել երկու ձևով.

1. Պարզապես շնորհակալություն հայտնեք. «Շնորհակալություն հաճելի երեկոյի համար, պարզվում է, որ վաղը զբաղված օր ունեմ, ուստի կուզենայի տաքսի կանչել»:

2. Կամ շնորհակալություն հայտնելուց հետո ասեք՝ «Շնորհակալություն հաճելի երեկոյի համար։ Ես ուրախ կլինեմ կրկին տեսնել ձեզ»: Այս դեպքում դուք հասկացնում եք, որ ձեզ դուր է եկել այդ մարդը և կցանկանայիք շարունակել շփումը:

Կանոն վեցերորդ. ժամադրությունից կարող եք առաջինը գրել

Չկան կանոններ այն մասին, թե ով պետք է առաջինը գրի ժամադրությունից հետո՝ տղամարդը, թե կինը: Եթե տղամարդն անկեղծորեն ձեզ դուր է եկել, կարիք չկա նրան տանջել՝ արհեստական երկարատև դադար տալով, հանգիստ ինքներդ կարող եք գրել առաջինը։ Պարզապես խուսափեք կպչուն լինելուց, շփումը պետք է հնարավորինս ներդաշնակ շարունակվի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5693 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1102 անգամ
29.06.2026
Դիտվել է 923 անգամ
02.07.2026
Դիտվել է 268 անգամ
03.07.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster