Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 9-15-ը 2023 թ․
09.10.2023
Առաջիկա շաբաթվա ընթացքում կենդանակերպի բոլոր նշաններին հաճելի անակնկալ է սպասվում բիզնես ոլորտում՝ հնարավոր է, որ պաշտոնի բարձրացում ստանաք։ Բայց առաջխաղացման հետ մեկտեղ կմեծանա ծանրաբեռնվածությունը, այնպես որ ստիպված կլինեք ընդունել այն փաստը, որ ձեր անձնական կյանքի համար գրեթե ժամանակ չի մնա:
Սակայն շաբաթվա երկրորդ կեսին, հավանաբար, դժգոհ կմնաք ինքներդ ձեզնից։ Դուք կչափազանցնեք հանգամանքները։ Պետք չէ նաեւ անհաշտ ու դառնացած լինել։ Եթե ներքաշվեք ձեր մեջ, մտերիմներին մտահոգություն կպատճառեք:
Խոյ
Խոյերը լավ կանեն ավելի բաց լինեն ուրիշների հետ և համարձակորեն արտահայտեն իրենց զգացմունքները։ Բարձրաձայն հավանություն տվեք ընկերների ճիշտ որոշումներին, գովեք ձեր սիրելիների բարի գործերը։ Դրանով կխրախուսեք նրանց ավելի բարձր նվաճումների: Բայց մի վախեցեք արտահայտել ձեր վրդովմունքն այն մարդկանց, ում գործողությունները ձեզ սխալ են թվում:
Այս շաբաթ ձեզ կզգաք որպես անկրկելի կին, որն իր ողջ ուժով պայքարում է արդարության համար։ Եթե ձեր աչքի առաջ տեղի ունենա ինչ-որ մեկի հրապարակային նվաստացում կամ անարժան վիրավորանք, ազատ զգացեք պաշտպանել նրան, ով ավելի թույլ է։
Ցուլ
Այս ընթացքում հնարավոր է հանդիպեք սրտամոտ մարդու։ Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ կյանքում արքայազներն ու արքայադուստրերն իրենց այլ կերպ են պահում, քան գրքերում։ Մի կախվեք մտացածին իդեալներից:
Մի վախեցեք փոփոխություններից։ Դրանք կարող են ձեզ զարմացնել շաբաթվա վերջին։ Փոփոխությունները կարող են լինել աշխատավայրում կամ ձեր սովորական կենսակերպում: Ընդունեք ամեն ինչ ուրախությամբ և հեշտությամբ: Դրական մտածողությունը, ինչպես մագնիսը, լավ բաներ ու իրադարձություններ կգրավի դեպի Ցուլերը։
Երկվորյակ
Ձեր կյանքի այս շրջանը շատ բեղմնավոր կլինի։ Կկարողանաք գտնել նոր բիզնես գործընկերներ և առավելագույն օգուտ քաղել ուրիշների հետ շփումներից։ Կարիք չկա կասկածելու ձեր ունակություններին։ Աստղերը կաջակցեն Երկվորյակներին նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե բոլորովին հակառակն է:
Շաբաթվա կեսին կարող եք ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն ունենալ։ Պետք է զգույշ լինեք, քանի որ ոչ բոլորն են հիացած ձեր ուրախությամբ: Սխալների և իրավական խնդիրների հավանականություն կա, ուստի առավելագույն զգույշ եղեք։ Շաբաթվա վերջում հնարավորություն կունենաք հանդիպել ձեր երկրորդ կեսին։
Խեցգետին
Այս շրջանն իր դինամիզմով Խեցգետինների մոտ գլխապտույտ կառաջացնի։ Ճանապարհին և ճանապարհորդելիս պետք է ուշադիր և զգույշ լինել: Շաբաթվա սկիզբը կարող է ստիպել ձեզ փոխել առաջնահերթությունները։ Շատ բան հարկ կլինի նորովի զգալ ու հասկանալ։
Ամենայն հավանականությամբ, այս յոթ օրվա ընթացքում դուք չեք ցանկանա շատ շփվել։ Մենակությունը ներքին փոփոխությունների ճանապարհն է։ Զգուշորեն ստորագրեք կարևոր փաստաթղթերը, կարդացեք պայմանագրերի բոլոր կետերը, հատկապես՝ մանրատառով գրվածները: Ձեր ինտուիցիան կօգնի ձեզ նախապես զգալ, թե որտեղ կարող են ձեզ սպասել դժվարություններ։ Գործերն ավարտին հասցրեք:
Առյուծ
Առյուծները պետք է մտովի բաց թողնեն իրենց անհանգստացնող բոլոր խնդիրները։ Պարզապես մի մտածեք դրանց մասին, այլ լուծեք: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան դուք պատկերացնում եք։ Ինքներդ եք դրամատիզացնում, ձեր գլուխը լցնում խնդիրներով։ Մոտ ապագայում ձեր կյանքում ոչ մի վատ բան չի լինի, այնպես որ՝ իզուր մի անհանգստացեք։
Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Վերջերս ձեր սննդակարգում շատ անպիտան սնունդ է տեղ գտել: Յոգան և պիլատեսը ձեզ օգտակար կլինեն․ ոչ միայն կմարզեք ձեր մկանները, այլև հոգեպես կհանգստանաք։
Կույս
Այս շաբաթ Կույսերը պետք է զերծ մնան քաղաքից դուրս ճանապարհորդություններից։ Եթե ձեզ շտապ գործուղում են, պատճառ գտեք չգնալու կամ հետաձգեք ուղևորությունը։ Այս ժամանակահատվածում ցանկացած ճանապարհորդություն կարող է հանգեցնել նյութական վնասների:
Ընդհանուր առմամբ, այս շաբաթը հանգիստ կլինի Կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար։ Աշխատավայրում չպետք է մնաք ստվերում, ազատ զգացեք ընդունել ձեր ազնվորեն վաստակած պարգևները: Կհայտնվեք ղեկավարության տեսադաշտում, ուսի սա համեստության լավագույն ժամանակը չէ։
Կշեռք
Այս շաբաթ ամեն ինչում շատ ներդաշնակ կլինեք։ Կշեռքները կկարողանան վայելել շփումն ու ընտանեկան հարմարավետությունը, չնայած այն հանգամանքին, որ բիզնեսում կարող են լինել ակնհայտ սխալներ։ Բայց դուք ամեն ինչ ճիշտ եք անում, հիմա ձեզ հարկավոր է բարոյական ուժ ձեռք բերել, բարձրացնել կենսունակությունը, որպեսզի հետագայում կարողանաք օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք կտա ձեզ ճակատագիրը։
Զգուշացեք ավելորդ ծախսերից, քանի որ ցանկացած անխոհեմ գնում կարող է հանգեցնել խնդիրների և կորուստների։ Ֆինանսական ոլորտում լավ հեռանկարներ կլինեն, որոնցից պետք է օգտվել։ Վերադասի և ազդեցիկ մարդկանց հետ կառուցողական շփումը կօգնի ձեզ բարձրանալ կարիերայի աստիճաններով։
Կարիճ
Կարիճները պետք է ավելի շատ հոգ տանեն իրենց առողջության մասին։ Այս շաբաթ կարող եք զգալ, որ ձեր ուժերը հասել են իրենց սահմանագծին մի շարք խնդիրների և անախորժությունների պատճառով, որոնք այժմ տեղի են ունենում կյանքում: Ճիշտ գիրքը կամ ֆիլմը կօգնի բարձրացնել հոգեվիճակը: Զգուշացեք ավելորդ ծախսերից, մի գնեք այն, ինչ ձեզ հարկավոր չէ:
Ձեր ստեղծագործական մոտեցումը կօգնի գտնել ձեր խնդիրների ոչ ստանդարտ, բայց շատ իմաստուն լուծում։ Ուշադիր եղեք գործընկերների աշխատանքին, ինչ-որ մեկը կարող է թերանալ, ինչի հետևանքով կարևոր պայմանագիրը ձախողման եզրին կհայտնվի: Պետք չէ խոստումներ տալ և ներգրավվել բարդ ու պատասխանատու նախագծերի մեջ, եթե չեք ուզում ամեն ինչ կրել ձեր ուսերին։
Աղեղնավոր
Շատ հարմար շրջան է արձակուրդ գնալու համար։ Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ձեզ հոգնածություն չի սպառնում, հիշեք, որ ախորժակը գալիս է ուտելուց։ Լավ ժամանակ է այն Աղեղնավորների համար, ովքեր նախատեսում են վարկով գումար վերցնել մեծ ձեռքբերումների համար:
Դուք չպետք է գումար վատնեք մի բանի վրա, որը կարող է սպասել: Իրերն ու կոսմետիկան պետք է ձեռք բերել ձեր անձնական միջոցներով։ Դուք չպետք է շտապեք ինչ-որ մեկից նյութական միջոցներ վերցնել: Տարբեր հանգամանքներից ելնելով երկար ժամանակ չեք կարողանա վերադարձնել փոխառված գումարը։
Այծեղջյուր
Շաբաթվա սկիզբը լավ մթնոլորտ կբերի ձեր կյանքում։ Այծեղջյուրներն անկեղծորեն կցանկանան ծանր օրից հետո վերադառնալ հարազատ օջախ, որտեղ սիրում ու սպասում են իրենց։ Հիանալի ժամանակ է ծնողներին և այլ հարազատներին այցելելու համար: Այս ժամանակահատվածում դուք ցանկացած տանը ցանկալի հյուր կլինեք:
Շաբաթվա կեսը նորություններ կբերի, որոնց երկար էիք սպասում։ Շաբաթվա վերջում իսկական հանգստի կարիք կունենաք, ուստի մի քանի հանգստյան օրերն ավելի քան ողջունելի կլինեն։ Ֆիլմեր դիտելը, ժամանակակից գրականություն կարդալը, թատրոններ և կինոթատրոն այցելելը կարող են մեծացնել ձեր կենսական էներգիան։
Ջրհոս
Այս շաբաթ դուք ձեզ շատ վստահ կզգաք։ Աշխատանքային և անձնական հարաբերություններում ձեր դիրքերն ամրապնդելու հնարավորություն կառաջանա։ Պետք է ավելի շատ ժամանակ ու ջանք տրամադրեք սիրո և ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը: Աշխատանքային առումով Ջրհոսները կարող են վերելքներ ու վայրէջքներ ունենալ։ Դուք կզարմանաք, բայց ամեն ինչ ձեր ձեռքերում է։
Այն ուղղությունը, որով կգնան ձեր գործերը, կախված է ձեր էմոցիոնալ տրամադրությունից և մարտական ոգուց: Այս շաբաթ կարող է իրեն հիշեցնել նաև կարման։ Հստակ կիմանաք, թե ինչպես ճիշտ վարվել՝ ճակատագրին պարտք չմնալու համար։ Չեն բացառվում տեղափոխվելու որոշումները, տան վերանորոգման կամ վերադասավորումների պլանները։
Ձկներ
Ձեր կյանքում շատ պայծառ ու հանգիստ շրջան է սկսվել։ Ձկների ստեղծագործական գործունեությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա կլինի, որպեսզի ստեղծեն բազմաթիվ ծրագրեր, թե ինչպես բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Զգույշ եղեք, հնարավոր է՝ ստիպված լինեք զգալ որոշ հանգամանքների հակադրությունը։
Մրցակիցները կարող են խանգարել և ճնշում գործադրել ձեր թույլ կողմերի վրա, ուստի հեշտ չի լինի հանգստություն պահպանել: Ամեն դեպքում, կարիերայի աճի համար ավելի լավ շրջան չեք գտնի։ Մի վախեցեք արտահայտվել ինչ-որ նոր բանով, բացահայտել ձեր հնարավորությունների այլ կողմերը:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2710 անգամ
Читать на русском
|