Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դադարեք զոհ լինել. ինչպես պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար

23.09.2023

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ ապրում է զոհի համախտանիշով։

Կյանքը լի է անակնկալներով և բարդ իրավիճակներով, ուստի մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ զգացել է, որ շրջապատն իրեն չի հասկանում: Այս զգացումը ցավոտ է և ավելացնում է սթրեսը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդկանց, ում վստահում և մտերիմ ենք համարում: Նման իրավիճակներում ակամա սկսում ենք մեզ զոհ զգալ։

Հոգեբանները բացատրում են, թե ինչու կարող է շահավետ լինել զոհի կեցվածքը և ինչ անել դրա դեմ:

Թվում է, թե ոչ ոք գիտակցաբար չի ցանկանում զոհ լինել, բայց արդյոք դա ճիշտ է: Իրականում՝ ոչ: Կան մի շարք պատճառներ, թե ինչու շատերն անգիտակցաբար ստանձնում են այդ դերը:

Զոհ լինելու առաջին պատճառը՝ կարեկցանք և աջակցություն

Գրեթե բոլորին բնազդաբար դուր է գալիս, երբ ուրիշները կարեկցում են, աջակցում և խղճում: Նման պահերին ավելի հեշտ է լինում, հայտնվում է տհաճ իրավիճակներից գլուխ հանելու ուժ և սեփական կարևորության զգացում։ Աշխատում է կանոնը․ ով ավելի վատ է, նա էլ իշխանություն ունի։ Անգամ անգիտակցաբար։

Այդուհանդերձ, մարդիկ հաճախ չարաշահում են և փորձում զոհի դերը օգտագործել միանգամայն գիտակցաբար։ Օրինակ՝ կինը կարող է ամուսնուն մանիպուլյացիայի ենթարկել իր հիվանդությամբ կամ վատառողջությամբ, որպեսզի թույլ չտա նրան լքել ընտանիքը։ Եվ այդ ժամանակ խոցելիությունը կնոջ համար կլինի գիտակցված և ձեռնտու: Հավանական է, որ նա իր համար արդարացում կգտնի, ասելով, որ այդ ամենը անում է հանուն ընտանիքի, քանի որ չգիտի, թե ինչպես վարվել, քանի որ իրենք երեխաներ ունեն և, ընդհանրապես, սիրում է նրան։ Միայն թե իրականում սա զոհն է ոչ թե հանուն սիրո և այլ տղամարդու նկատմամբ իշխանությունը կորցնելու չկամություն:

Զոհի շահավետության մեկ այլ օրինակ. տարեց մայրն իր համար ծանր հիվանդություն է հորինում և այն խաղում դերասանական վարպետությամբ։ Նպատակը, որպեսզի իր 45-ամյա որդին չամուսնանա, ինչը նրա համար կնշանակեր վերահսկողության, իշխանության կորուստ և, հնարավոր է, միայնություն։ Սա հատկապես հաճախ է պատահում, եթե կինն ապրում է բացառապես հանուն որդու, չունի ամուսին, նախասիրություններ կամ մտերիմ ընկերներ:

Զոհ լինելու երկրորդ պատճառը՝ պատասխանատվությունը փոխանցելը

600x400

Զոհ լինելու զգացումը թույլ է տալիս ձեզ ազատվել կատարվածի պատասխանատվությունից։ Շատ հարմար է զբաղեցնել այդ դիրքը և որոշել, որ կյանքի բոլոր անախորժությունները պայմանավորված են արտաքին հանգամանքներով կամ այլ մարդկանց արարքներով։ Սա հնարավորություն է տալիս խուսափել տհաճ ընտրությունից։

Սակայն եթե մենք պատասխանատվություն չենք կրում մեր կյանքի համար, ապա հայտնվում ենք մանկան վիճակում. չենք վստահում մեր շրջապատին և ամբողջ աշխարհին՝ ակնկալելով, որ «կգա բարի կախարդը» և կլուծի բոլոր խնդիրները։

Զոհ լինելու երրորդ պատճառը՝ ուշադրություն, ավելի շատ ուշադրություն

Տուժողը գրեթե միշտ ուշադրության կենտրոնում է. մեր մտածելակերպը ձևավորված է այնպես, որ բնազդաբար հոգ ենք տանում և ավելի շատ ուշադրություն դարձնում նրանց, ովքեր դժվարությունների մեջ են: Հետեւաբար, զոհ լինելը թույլ է տալիս ստանալ ուշադրության այն բաժինը, որն այնքան պակասում է առօրյա կյանքում:

Բայց կա նաև մեդալի մյուս կողմը՝ զոհի դերին վարժվելով, առաջանում է անզորության, թերարժեքության և օտարության զգացում։

Մեզնից գրեթե յուրաքանչյուրը շրջապատում ունի իր «հերոսը» կամ «հերոսուհին», ով իր կյանքն ու ողջ առողջությունը դրել է ընտանիքի և երեխաների զոհասեղանին։ Եվ այս անշնորհակալները հանկարծ համարձակվել են գնալ իրենց ճանապարհով և նույնիսկ (սարսափելի է) ընտանիքներ կազմել։ Մինչդեռ «հերոսուհին» այդ ընթացքում իր «երգն» է հնչեցնում․ «Ես այնքան ջանք թափեցի նրանց համար, ամուսնալուծությունից հետո չամուսնացա, ամեն ինչ ինձ վրա վերցրի, ամեն ինչից զրկեցի ինձ, իսկ նրանք...»։

Ինչպես խուսափել թակարդից և չհարմարվել զոհի դերին

600x400

Կան մի քանի երաշխավորություններ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ մանկական դիրքից և դադարել զոհ լինել։

1) Պատասխանատվություն ստանձնեք ձեր կյանքի համար

Մի կենտրոնացեք անհաջողությունների և անախորժությունների վրա։ Փոխարենը վերլուծեք տեղի ունեցածը, եզրակացություն արեք և կենտրոնացեք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեք իրավիճակը փոխելու համար։

Մի վախեցեք պատասխանատվություն վերցնել ձեր որոշումների համար և դառնալ ձեր կյանքի ակտիվ մասնակիցը:

Հաճախ դա հնարավոր է միայն մասնագետի հետ թերապիայի միջոցով, քանի որ մտածողությունը և գիտակցությունը ձևավորվում են մանկության տարիներին: Այդ ժամանակ է, որ դրվում են ծնողների «Համբերատար եղիր», «Գլուխդ ցած պահիր, եղիր բոլորի նման», «Քո կարծիքը կարևոր չէ» և շատ այլ սցենարներ:

2) Զարգացնել հուզական ինտելեկտը

Զոհի դերից խուսափելու համար չափազանց կարևոր է սովորել հասկանալ և կառավարել սեփական զգացմունքները: Հետևաբար, հուզական ինտելեկտի հմտությունների զարգացումը, ինչպիսիք են ինքնագիտակցությունը, ինքնակարգավորումը և կարեկցանքը, կարող են օգնել ավելի լավ հասկանալ ոչ միայն ինքներդ ձեզ, այլև այլ մարդկանց: Զգացմունքային ինտելեկտի օգնությամբ դուք կսովորեք ավելի հանգիստ վերաբերվել իրավիճակներին, որոնց վրա չեք կարող ազդել կամ կառավարել։

Կարևոր է դիտարկել ձեր կարիքներն ու ցանկությունները, սովորել հարգել այլ մարդկանց սահմաններն ու ցանկությունները: Դուք կարող եք սկսել ամենապարզ վարժություններից՝ հույզերի օրագիր, կյանքի արժեքների և առաջնահերթությունների ցանկ: Ձեր զգացմունքներն ուսումնասիրելը և հիմնականները որոշելը հետաքրքիր զբաղմունք է, որը ձեզ կօգնի հաղթահարել դժվարությունները՝ առանց մանիպուլյացիայի և մանկական վերաբերմունքի:

3) Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ աջակցում են

Փորձեք շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր աջակցում և հավատում են ձեզ: Մտերիմների կարծիքն ու աջակցությունը կարող են օգնել փոխել ձեր վերաբերմունքը սեփական անձի հանդեպ և օգնել դադարել շատ իրավիճակներում զոհ զգալ:

Պարբերաբար շփվեք և մտքերով ու զգացմունքներով կիսվեք ձեր մտերիմ մարդկանց հետ՝ նրանց կարծիքը ստանալու համար: Բացի այդ, դրսից նայելը երբեմն թույլ է տալիս բոլորովին այլ կերպ տեսնել իրավիճակն ու հնարավորությունները այնտեղ, որտեղ, թվում է, դրանք չկան:

Եթե չեք կարող ինքնուրույն հաղթահարել, մի հապաղեք օգնություն փնտրել հոգեբանից կամ հոգեթերապևտից:

Եվ միշտ հիշեք. զոհ լինելը կարող է որոշակի օգուտներ բերել տվյալ պահին, բայց երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել բացասական հետևանքների ինչպես մեզ, այնպես էլ այլ մարդկանց հետ մեր հարաբերությունների համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5534 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7243 անգամ
22.04.2026
Դիտվել է 6174 անգամ
27.04.2026
Դիտվել է 373 անգամ
24.04.2026
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster