Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․

18.09.2023

Էներգիա, տոկունություն, դիմացկունություն: Այս շաբաթ մենք կկարողանանք մոբիլիզացվել և հաղթահարել այն, ինչ նախկինում մեր ուժերից վեր էր թվում: Հանգիստ կարելի է բարձրացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ակտիվություն զարգացնել բոլոր ոլորտներում: Ուժերը կբավարարել բոլոր նախագծերի համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Խոյ

Դուք կարող եք հպարտորեն պատվանդանին դնել ձեր սեփական արժանապատվությունը, եթե ոչ թե բռնապետ եք, այլ հոգատար, պարկեշտ և ընտանեկան մարդ։ Ինքնավստահությունը կվերածվի բարձր և ինքնագնահատականի, ինչը կարող է հրաշքներ գործել:

Խոյերի մոտ վառ կարտահայտվեն ժառանգական գծերը, ուստի ընտանիքում խաղաղությունն ու բարեկեցությունը չափազանց կարևոր են։ Եթե փորձեք ձեր ուզածին «մտրակով» հասնել, ապա ոչինչ չի ստացվի։ Խնձորը ծառից հեռու չի ընկնում, այնպես որ իմացեք, որ ձեր երեխաները կարտացոլեն ձեր գործողություններն ու պահվածքը:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Ցուլ

Այժմ դուք անցնում եք ինքնահաստատման շրջան։ Որքան հնարավոր է առջևում եղեք, մի վախեցեք նորամուծություներ անելուց, եղեք առաջնորդ, ղեկավարեք թիմը և ուղղորդեք գործունեությունները: Դեպրեսիվ շրջանը, երբ Ցուլերը պատասխանատվության և երկաթե համբերության խորհրդանիշ էին, անցյալում է:

Բացեք թևերը և արեք այն, ինչ ուզում եք։ Իրատեսորեն նայեք աշխարհին և իրավիճակին, սանձեք ձեր «Ես ուզում եմ»-ը, երբ այն տեղին չէ: Անկեղծ ցանկությունների ու երազանքների համար միջոցներ կլինեն, այնպես որ ձեր առջեւ բարձր նպատակներ դրեք։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակների համար եկել է աշխատավայրում շահեկան դիրք գրավելու ժամանակը։ Ուրախությամբ շտապեք աշխատանքի, որտեղ ձեզ սպասում են հաջողություններ կարիերայում։ Մի վախեցեք ոչնչից և ներդաշնակ եղեք ինքներդ ձեզ հետ։ Նայեք ձեր շուրջը և գտեք այն մարդուն, ով գնահատում է ձեր ունակություններն ու ներուժն ավելի շատ, քան մյուսները, և լավ հարաբերություններ պահպանեք նրա հետ:

Քայլեք սովոր ճանապարհով՝ մի փորձեք ամեն ինչ միանգամից ստանալ, փորձարկումների լավագույն ժամանակը չէ: Բարձր կարգապահությունն ու չափավորությունն աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ հիմա ամենակարևորն են:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Խեցգետին

Եթե Խեցգետինների հարաբերություններում չարագուշակ ճեղք է նկատվում, ապա ժամանակն է այն վերացնելու, իսկ գործարար համագործակցության մեջ թշնամիներին հարկավոր է ընկերներ դարձնել: Խուսափեք «բաժանիր և տիրիր» գործողություններից։

Շահերի փոխզիջման հասնելու, երկաթյա համբերությամբ և պատասխանատվությամբ հարգանք ձեռք բերելու ունակությունը կօգնի ամրապնդել հոգևոր աշխարհը և աշխատանքում հիմք դնել հաջող համագործակցության համար: Այս ժամանակահատվածում ավելի լավ է գումար խնայել։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Առյուծ

Դուք պետք է իրավիճակներից առավելագույնս օգուտ քաղեք։ Այս շաբաթ Առյուծները կարող են հանգիստ խղճով հնարքների դիմել՝ հանուն հաջողության։ Արդյունավետ արդյունքների համար կենտրոնացրեք ձեր էներգիան ամենակարևոր ոլորտների վրա:

Մի արեք որևէ բան, որը կարող է վնասել ձեր առողջությանը կամ կարիերայի աճին: Կարող եք հույս դնել հին ազդեցիկ ընկերների օգնության վրա։ Ավելի շատ մտածեք ձեր ընտանիքի բարեկեցության մասին: Ընտանիքի անդամները կկարողանան գոհացնել ձեզ նույնիսկ ամենադժվար պահին:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Կույս

Ձեր կյանքի թատերաբեմում այժմ բեմադրվում են կարմայական իրադարձությունների սցենարներ՝ կապված իշխանության, պատասխանատվության և կարիերայում հավակնությունների հետ: Կույսերը շրջապատված կլինեն հեղինակավոր գործիչներով, որոնց դուք պարտական եք։ Հետևաբար, երբ ինչ-որ բան հակասի պլաններին, նշանակում է, որ այդպես էլ պետք է լինի:

Փորձեք ուրիշների օգնությունը ճիշտ օգտագործել ձեր սեփական կարիքների համար։ Անպայման եղեք թիմի մեջ, դուք առաջնորդն ու նախաձեռնողն եք միություններում՝ թե՛ ընտանեկան, թե՛ աշխատանքային։ Ճակատագիրը ձեզ կսովորեցնի պատասխանատու որոշումներ կայացնել։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Կշեռք

Հասարակությունն ունի իր կանոնները, և մի համարձակվեք ըմբոստանալ՝ անհասկանալի դրդապատճառներով ագրեսիվ կերպով ապացուցելով ձեր իրավացիությունը։ Փորձեք ներդաշնակորեն տեղավորվել օրենքների մեջ, ձեր աշխարհայացքը միայն կշահի դրանից։ Կշեռքների համար ճակատագրական իրադարձությունների վայրը կարող է լինել աշխատավայրը։

Կատարելագործվե՛ք որպես մասնագետ, աշխատե՛ք ստեղծագործական եռանդով և պահպանե՛ք ենթակայությունը։ Կառավարման խիստ պահանջները որպես պարգև ընդունեք, այդ դեպքում ձեր կարիերայի հիմքը միայն ավելի կուժեղանա, և ոչ ոք ձեզ չի խոչընդոտի:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Կարիճ

Այս շաբաթ Կարիճները հակված կլինեն պահպանողականության։ Պետք չէ մտածել, որ ձեր բարությունը չարաշահվում է, հակառակ դեպքում դա այդպես էլ կլինի։ Վրդովվելու առիթ չի լինի, դժվարին շրջանը ետևում է։

Եթե ցանկանում եք բարելավել հարաբերությունները ձեր թիմի հետ, ականջալուր եղեք հասարակական կարծիքին: Աշխատեք սիրով, այդ դեպքում կհարստանաք։ Առատաձեռն ֆինանսական աղբյուրները ձեր տրամադրության տակ կլինեն, եթե դուք ակտիվ և ինքնաբավ լինեք:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Աղեղնավոր

Դուք կարող եք հանգիստ լինել և չհաշվել ամեն լուման։ Աղեղնավորների ֆինանսական վիճակը կբարելավվի, ուստի կարող եք ձեզ թույլ տալ վայելել կյանքը։ Ձեր աշխատանքը երաշխավորում է ձեզ կայուն, լավ եկամուտ:

Հնարավորություն կա, որ դառնաք ղեկավարության սիրելին։ Ընտանեկան հարաբերությունները ևս լավ կզարգանան։ Ծնողները երեխաների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու և փոխզիջումներ կգտնեն: Ձեր հմայքը կարող է փրկել ցանկացած իրավիճակ, նույնիսկ այն, որն առաջին հայացքից աղետալի է թվում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Այծեղջյուր

Ամրապնդեք ընկերներական և հասարակական հեղինակությունը: Եղբայրության ոգին, ուրիշների հետ հայացքների և շահերի միասնությունը կյանքում բարգավաճման ու ղեկավար հեղինակության բանալին է: Ձեր գլխավոր դերը թիմում կարգուկանոն ապահովելն է և խրախուսելը նրանց, ովքեր չեն հավատում հաջողությանը: Այծեղջյուրների համար աշխատավայրում ամեն ինչ լավ կընթանա։

Որպես մասնագետ՝ դուք կատարելության գագաթնակետին կլինեք, չափազանց քրտնաջան կաշխատեք, ինչի համար կստանաեք արժանապատիվ պարգևներ։ Պետք չէ համեստ լինել ձեր աշխատունակությունը գնահատելիս, եթե ավելիին եք արժանի, ապա ասեք դրա մասին։ Ուրիշների համար անիմաստ զոհաբերություններ մի արեք. ձեզ վնասող բարեգործությունը հակացուցված է:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ. Ջրհոս

Պարտքերը վճարելուց հրաժարվելը հղի է տհաճ հետևանքներով։ Եթե ինչ-որ մեկին պարտք եք զգացմունքներով, գործերով, փողով, ապա ամնիջապես լրացրեք բացը: Եթե ինչ-որ մեկը ձեզ պարտք է և հրաժարվում է վերադարձնել, ապա ավելի լավ է չվիճել, համբերատար լինել՝ հանդարտեցնելով ձեր ինքնասիրությունը:

Համագործակցության ոլորտում կշռեք բոլոր դրական և բացասական կողմերը ու փորձեք ավելի շատ աշխատել՝ առողջ հավասարակշռություն պահպանելու համար: Կերեք միայն առողջ սնունդ:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․ Ձկներ

Ձկների սիրային հարաբերությունները փոխակերպման փուլ են անցնում, կպահանջվի սթափ գլուխ և ջերմ սիրտ։ Խենթ կրքերին ազատություն մի տվեք, ապավինեք ողջախոհությանը և բարձր բարոյականությանը, որպեսզի չանցնեք թույլատրվածից այն կողմ:

Մի ներքաշվեք ռիսկային արկածների մեջ, քանի դեռ ամեն ինչ ամբողջությամբ չեք հաշվարկել։ Համբերատար քայլ առ քայլ շարժվեք դեպի ձեր նպատակը՝ ամեն ինչ ռացիոնալ կշռադատելով։ Գաղտնի տեղեկատվությամբ կիսվեք միայն վստահելի անձանց հետ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3169 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 10-16-ը 2025 թ․

10.03.2025
Այս շաբաթ հետադիմական Վեներան կշարունակի արգելափակել սիրո, ռոմանտիկայի և լավ տրամադրության հոսքը: Իսկ շաբաթ օրը նրան կմիանա Մերկուրին, և իսկական արգելափակում կսկսվի: Ինչպե՞ս դա կազդի կենդանակերպի նշանների վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 3-9-ը 2025 թ․

03.03.2025
Հետադիմական Վեներան իր ամենաակտիվ դրսևորմամբ մեզ վրա կթափվի հենց երկուշաբթի առավոտից: Ի՞նչ է սա նշանակում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար՝ կարդացեք ներկայացվող աստղագուշակում։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 24-ից մարտի 2-ը 2025 թ․

24.02.2025
Եկեք փորձենք այս շաբաթվա օրերը լցնել սիրարին արկածներով և կրքով՝ մինչև ապրիլ դրական էներգիայով լիցքավորվելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 17-23-ը 2025 թ․

17.02.2025
Ամսվա կեսը մեզ համար ստեղծագործական շրջան է լինելու։ Ոչ ավանդական մոտեցումները մեծ օգուտներ կբերեն, իսկ նորին ձգտումը կպարգևատրվի մինչև ժամկետի ավարտը։ 

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 10-16-ը 2025 թ․

10.02.2025
Չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, լիալուսինը ոչ մի կերպ չի ազդի նշանների մեծ մասի ճակատագրի վրա։ Բայց «ձյունե լուսինը» շատ տպավորիչ տեսարան է։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 3-9-ը 2025 թ․

03.02.2025
Այս շաբաթ լրանում է Յուպիտերի և Ուրանի նահանջի երկար շրջանի ավարտը. այս մոլորակները բոլորի վրա ազդում են անցյալ աշնանից ի վեր: Սա նշանակում է, որ Կենդանակերպի շատ նշանների համար ամեն ինչ կբարելավվի։ Եկեք ամեն ինչ հերթով նայենք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2025 14:20
46-ամյա երգչուհի Անի Լորակը գաղտնի ամուսնացել է իսպանացի Իսահակ Վեյրակայի հետ։ Հարսանեկան բացառիկ լուսանկարները հրապարակվել են «OK!» ամսագրում։ Արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։
13-03-2025 14:08
«Դաունթոն աբբայության» 37-ամյա աստղ, բրիտանացի դերասանուհի Միշել Քիգանը և նրա ամուսին Մարկ Ռայթն առաջին անգամ ծնող են դարձել։ Զույգը սոցցանցում հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը։
13-03-2025 04:34
62-ամյա Գրիգորի Լեպսը պատրաստվում է իր 19-ամյա հարսնացու Ավրորա Կիբայի հետ ապրել այն տանը, որտեղ նա ապրել է նախկին կնոջ հետ։ Դեռևս Աննա Շապլիկովայի հետ նախորդ ամուսնության ժամանակ Լեպսը սկսել էր քաղաքից դուրս թայվանական ոճով երկու տուն կառուցել: Նա նախագծի վրա աշխատել է ավելի քան 10 տարի, իսկ ռիելթորներն այն գնահատում են 400-500 մլն ռուբլի։
13-03-2025 02:12
Բալետի ռուս  պարուհի Անաստասիա Վոլոչկովայի 19-ամյա դստեր՝ Արիադնայի հարսանիքը տեղի կունենա «Մեծ Գեթսբիի» ոճով։ Այս մասին գրում է Հինգերորդ ալիքը։ Հարսանիքի կազմակերպիչ Նատալյա Վոլկովայի խոսքով՝ այս ոճին բնորոշ են ոսկին, մարգարիտներն ու փետուրները։
12-03-2025 12:45
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»: Ըստ CNN-ի, ծառայության հեռախոսավարուհու հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է. «Եկեք՝ բռնեք մայրիկիս»: Երեխան ոստիկանների մոտ կրկին պնդել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է նրան բանտ տանել: Ոստիկաններին մի կերպ հաջողվել է համոզել երեխային, որ նա իր բողոքը չպնդի. երեխան, ի վերջո, համաձայնել է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.03.2025
Դիտվել է 771 անգամ
07.03.2025
Դիտվել է 632 անգամ
08.03.2025
Դիտվել է 443 անգամ
11.03.2025
Դիտվել է 284 անգամ
12.03.2025
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster