Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Թե ինչու է տղամարդը լքում կնոջը, հավերժական հարց է

13.09.2023

Թե ինչու է տղամարդը լքում կնոջը. հավերժական հարց, որը հնչում է ավարտված հարաբերություններում: Իսկ հիմքում ընկած պատճառը շատ պարզ է. եկեք պարզաբանենք:

Կնոջը լքելու տղամարդկանց ամենախոր պատճառը միշտ նույնն է, և խնդիրն ամենևին էլ դուք չեք, դա արական հոգեբանությունն է: Եթե ցանկանում եք արհեստականորեն այնպես անել, որ տղամարդը չկարողանա առանց ձեզ, սպասեք։ Նա անպայման դուրս կգա այդ իրավիճակից, որպեսզի վերականգնի ամբողջականությունն ու ազատությունը՝ ինքնուրույն կառավարելու իր կյանքը։ 

Եթե տղամարդը որոշել է հեռանալ, նա կհեռանա՝ սա տղամարդկանց հոգեբանությունն է

Տղամարդուն պահելու համարյա ցանկացած մանևր չի աշխատում՝ ոչ խանդը, ոչ փողը, ոչ հղիությունը, ոչ էլ ինքնասպանության սպառնալիքը։ Ոչ ձեր կազմվածքը, ոչ ձեր քաշը, ոչ ձեր հասակը կարևոր չէ: Ընդհանրապես կարևոր չէ, թե ինչպես և ինչ եք հագնվում, ինչ եք անում կոսմետիկայի և մազերի հետ: Լավագույն դեպքում նրան դուք կարող եք պահել որոշ ժամանակ։

Եվ որքան էլ դա ձեզ ցավ պատճառի, այդուհանդերձ, լավ նորություն էլ կա. անձամբ դուք դրա հետ բացարձակապես կապ չունեք: Նրանք հեռանում են ոչ այն պատճառով, որ դուք ինչ-որ բան եք արել, կամ ինչ-որ բան չեք արել, կամ ինչ-որ բան սխալ եք արել: Այս բոլոր փաստարկները, ինչպես ասում են, մակերեսային են։ Իրական պատճառը հոգևոր մակարդակում է։ Իսկ երկրային, նյութական մանևրները հոգու վրա ազդեցություն չունեն։

Այնպես չէ, որ դուք բացարձակապես կապ չունեք դրա հետ: Եթե ամեն ինչ լավ էր, ուրեմն կար ինչ-որ այլ բան, որ այն չէր։ Բայց դա հաջողությամբ անտեսվում էր այնքան ժամանակ, մինչև տղամարդն իր համար խնդրի լուծումը գտավ։

600x400

Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, թե ով է մեղավոր, որ տղամարդը հեռանում է։ Քանի որ դրա հիմքում ընկած պատճառն այն է, որ տղամարդը ձեզ հետ չի ստացել իր համար շատ կարևոր ինչ-որ բան: Բայց այս կարևոր բանը, ամենայն հավանականությամբ, դուրս է ձեր հնարավորություններից:

Բոլորս էլ մտածում ենք, որ եթե իմանայինք, ամեն ինչ կանեինք մեր սիրելիների համար։ Բայց ինքներդ ձեզ մեղադրելու կարիք չկա։ Դուք միևնույնն է, չէիք կարողանա անել հենց այն, ինչը հարկավոր էր: Նույնիսկ, եթե ձեզ ամեն ինչ մանրամասն պատմեն։

Ի վերջո, պետք է խոստովանեք, որ եթե ձեր տղամարդը ցանկանում է տեսնել ձեզ որպես հանգիստ, խոնարհ տնային տնտեսուհի, ով կարկանդակ է թխում, իսկ դուք ակտիվ, գործնական, անհանգիստ մարդ եք՝ միշտ արկածների ծարավ և ատում եք խոհանոցը, ապա հնարավորություն չունեք «ամեն ինչ անելու նրա համար»: Դե, և հակառակը: Եվ նման «անհամապատասխանությունները» կարող են լինել բազմաթիվ, թեև մեկն էլ բավական է։

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ անել։ Որևէ բան՝ լացե՛ք, տառապե՛ք և հասկացե՛ք, որ ետդարձ չկա։ Աստիճանաբար սկսեք մտածել, որ այս դասերն ավարտվել են, և ժամանակն է անցնել հաջորդ դասին: Իսկ այնտեղ նոր հեռանկարներ են, նոր կյանք և նոր հնարավորություններ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7382 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 806 անգամ
20.11.2026
Դիտվել է 438 անգամ
25.11.2026
Դիտվել է 8 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster