Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Վնասակա՞ր է արդյոք ամեն օր սեքսով զբաղվելը

12.07.2023

Հասարակությունը և լրատվամիջոցները խեղաթյուրում են իրական պատկերացումն այն մասին, թե ինչ է «նորմալ» սեքսը: Իրականում, այս ցուցանիշի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ տարիքը, առողջական վիճակը, սթրեսը, տրամադրությունը և սեռական ցանկությունը:

Ի՞նչ կլինի, եթե ամեն օր սեքսով զբաղվեք

Ինչ վերաբերում է սեքսին, ապա անհնար է ասել, թե որն է «կատարյալ հաճախականությունը»: Քանի դեռ դուք և ձեր զուգընկերը ցանկանում եք դա, ամեն օր սեքսով զբաղվելը բացարձակապես վնասակար չէ և նույնիսկ օգտակար: Ամենակարևորը՝ հաճույքն է ու ապահովությունը։

Ամեն օր սեքսով զբաղվելու խորհուրդներ

Պաշտպանվեք: Կարևոր է պաշտպանվել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, հատկապես, եթե հարաբերություն եք ունենում մեկից ավելի մարդկանց հետ: Օգտագործեք պահպանակներ. սա հակաբեղմնավորման և վարակներից պաշտպանվելու ամենամատչելի և արդյունավետ մեթոդն է:

Օգտագործեք քսանյութ: Հեշտոցի չափազանց չորությունը հանգեցնում է միկրոճաքերի, որտեղ կարող են ներթափանցել բակտերիաներ: Քսանյութը օգտակար է նաև առնանդամի համար՝ վնասվածքներից պաշտպանվելու առումով։

Միայն փոխհամաձայնությամբ: Մի արեք այն, ինչ չեք ուզում, կարողացեք «ոչ» ասել և առաջնորդվեք միայն ձեր ցանկություններով։

Ինչու՞ է սեքսով զբաղվելն օգտակար

Կանոնավոր անվտանգ սեքսը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը՝ բարձրացնում տրամադրությունը, նվազեցնում սթրեսը, ամրացնում իմունային համակարգը, իջեցնում արյան ճնշումը, օգնում է պայքարել սիրտ-անոթային հիվանդությունների դեմ։

Բացի այդ, առողջ սեռական կյանքը կամրապնդի  կապը ձեր զուգընկերոջ հետ և կօգնի պահպանել առողջ հարաբերություններ:

Ի՞նչ է ասում գիտությունը սեքսի մասին

600x400

Կանոնավոր սեքսն ավելի կարևոր գործոն է երջանիկ հարաբերություններ պահպանելու համար, քան փողը:

Զույգերի մեծամասնությունը սովորաբար սեքսով է զբաղվում շաբաթական մեկ անգամ: Սա օգնում է պահպանել ինտիմ կապը և ակտիվ սեռական կյանքի զգացողություն հաղորդում, բայց նաև սպասումների, ակնկալիքների և ինքնաբուխ պոռթկումների ժամանակ է տալիս, ինչը սեքսը դարձնում է առավել առանձնահատուկ, քան առօրյա:

Հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդկանց և կանանց մոտ կեսը գոհ է այն հաճախականությունից, որով սեռական հարաբերություններ են ունենում իրենց զուգընկերների հետ: Տղամարդկանց մյուս կեսը դժգոհ է այդ հաճախությունից, քանի որ ավելին է ուզում: Միաժամանակ չբավարարվող կանանց թիվը մոտ երկու երրորդ է:

Բավական տարածված է ձեռնաշարժությունը, քանի որ 50 և ավելի տարեկան մարդկանց 63%-ը դրանով է զբաղվում:

Որքա՞ն հաճախ են մարդիկ սեքսով զբաղվում

Ինչպես նշեցինք, միջինում զույգերի մեծ մասը սովորաբար սեռական հարաբերություն ունենում են շաբաթական մեկ անգամ։ Այնուամենայնիվ, երիտասարդ զույգերն ավելի հաճախ են սեքսով զբաղվում, մինչդեռ տարեցները հակված են ավելի քիչ սեռական հարաբերություններ ունենալ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 20-ն անց մարդիկ տարեկան մոտ 80 անգամ են սեքսով զբաղվում, իսկ 60-ն անցերը՝ տարեկան միջինը 20 անգամ:

Ո՞րն է համարվում նորմալ սեռական կյանք

Նորմալ համարվողի շատ տրբերակներ կան: Ըստ Kinsey ինստիտուտի, մարդիկ ունեն սեռական նախասիրությունների և վարքագծի բազմազան շրջանակ: Կարևորն այն է, որ ներգրավված բոլոր կողմերը չափահաս լինեն և հարգեն միմյանց սահմաններն ու անվտանգությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 895 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Կնոջ արտաքինից ի՞նչն է տղամարդկանց ուշադրությունը գրավում առաջին հերթին

28.11.2023
Բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել, որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը. բավական է իմանալ՝ ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին...

Հոգեբանները բացատրել են, թե ինչու տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ

09.11.2023
Հոգեբանները նշել են այն պատճառները, թե ինչու տղամարդիկ չեն շտապում կանանց ամուսնության առաջարկ անել, ինչպես նաև բացատրել, թե ինչպե՞ս հասկանալ, որ այլևս չարժե առաջարկության սպասել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-03-2024 09:52
Տաք ջուրը բարելավում է նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը, նշում եմ բժիշկները։ Տաք ջուրը խթանում է լեղու արտադրությունը և, ընդհանուր առմամբ, նորմալացնում է աղեստամոքսային տրակտի (GIT) աշխատանքը: Բացի դրանից, առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը փոխհատուցում է խոնավության գիշերային կորուստը։
01-03-2024 09:46
Օրգազմը միայն հաճույքի կամ բազմացման համար չէ: Օրգազմը նպաստում է սեռական զուգընկերների միջեւ երկարատեւ կապի հաստատմանը, ասվում է Օստինում Տեխասի համալսարանի նոր հետազոտության մեջ: 
01-03-2024 05:07
90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կասկածվում է Սաուդյան Արաբիայի մուլտիմիլիոնատեր Մուհամեդ Ալ Թուրքիի հետ սիրավեպի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ ինսայդերին հղումով։ Նաոմի Քեմփբելին հաճախ են նկատում Մուհամեդ Ալ Թուրքիի ընկերակցությամբ հանրային միջոցառումների ժամանակ: Փետրվարի սկզբին սուպերմոդելն ու մուլտիմիլիոնատերը միասին հայտնվեցին BAFTA մրցանակաբաշխությանը։
01-03-2024 03:11
Playboy-ի 22-ամյա մոդել Հայք Քոնինգսը, ով հայտնվել է մեծահասակների համար ամսագրի հոլանդական հրատարակության շապիկին, խոսել է գիշերային ակումբում Լեոնարդո դի Կապրիոյի հետ հանդիպման մասին։ Աղջիկը դերասանին անվանել է չափազանց «ծեր ու տարօրինակ» և հրաժարվել նրա հետ տուն գնալ, քանի որ ծանոթներից լսել է նրա «անկողնում տարօրինակ նախասիրությունների» մասին։
01-03-2024 02:02
Քեյթ Մոսը ֆրանսիական Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկի համար կիսամերկ կեցվածք է ընդունել մուշտակով և զուգագուլպաներով, ասվում է հրապարակման սոցիալական ցանցում։ Լուսանկարում 50-ամյա սուպերմոդելը պատկերված է կաշվե աթոռի վրա պառկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.02.2024
Դիտվել է 627 անգամ
01.03.2024
Դիտվել է 341 անգամ
29.02.2024
Դիտվել է 205 անգամ
27.02.2024
Դիտվել է 202 անգամ
28.02.2024
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster