10 պատճառ՝ ձեր մասին ուրիշների կարծիքն արհամարելու համար
07.06.2023
Շատ հաճախ մենք չափազանց կարևորում ենք այն, թե ինչպես է հասարակությունը գնահատում մեր գործողությունները։ Սովորելով անընդհատ նայել ուրիշների գնահատականներին՝ մենք սկսում ենք կորցնել ինքներս մեզ։
«Դուք որոշել եք շատ շուտ ամուսնանալ», «Ժամանակն է, որ երեխաներ ունենաք», «Այս աշխատանքը ձեզ համար չէ». ծանոթ բառեր են, չէ՞: Մենք ժամանակ չունենք նկատելու, թե ինչպես ենք ապրում ուրիշի կյանքը, ինչը մեզ չի երջանկացնում։
Ներկայացնում ենք 10 հանգամանք, որոնք դուք կունենաք այն օրվանից, երբ վերջապես կդադարեք անհանգստանալ և հաշվի չառնել այն ամենը, ինչն ուրիշներն են մտածում ձեր մասին։
1. Դուք կապրեք ձեր սեփական կանոններով։ Նախ, կսկսեք անել այն, ինչը մեծ հաճույք է պատճառում ոչ թե ձեր ընտանիքին կամ ընկերներին, այլ ձեզ: Իրադարձությունները, որոնք կսկսեն տեղի ունենալ, կարտացոլեն ձեր իրական ես-ը, և ոչ թե այն նախկին մարդուն, ով փորձում էր գոհացնել բոլորին:
2. Դուք ավելի համարձակ կդառնաք։ Հիշո՞ւմ եք այն կասկածներն ու վախերը, որոնք ունենում էիք որոշումներ կայացնելիս: Եթե չմտածեք, թե մարդիկ ինչ կասեն ձեր յուրաքանչյուր արարքի մասին, ապա ընտրություն կատարելը շատ ավելի հեշտ կլինի։ Առանց ուրիշի կարծիքին նայելու, ավելի հեշտ կլինի հասկանալ, թե ինչի է ձգտում ձեր հոգին։
3. Դուք կսկսեք գրավել ճիշտ մարդկանց։ Իսկական ընկերը նա է, ով երբեք չի դատապարտի քեզ, նույնիսկ եթե նրա կարծիքը չի համընկնում քոնի հետ: Ինչ-որ մեկը, ով իսկապես հոգ է տանում ձեր մասին, երբեք չի հրաժարվի աջակցությունից միայն այն պատճառով, որ համաձայն չէ ձեզ հետ: Ուստի բոլոր անհարկի մարդիկ ինքն ըստ ինքյան կվերանան, իսկ սիրելիների հետ ձեր հարաբերությունները կդառնան ավելի խորն ու բովանդակալից։
4. Դուք կհասկանաք, թե ինչպես կարող են այլ մարդիկ բացասաբար ազդել ձեզ վրա։ Երբ չափից դուրս մեծ նշանակություն եք տալիս ուրիշների կարծիքներին, դադարում եք լսել ձեր սեփական միտքը և հասկանալ, թե ինչ եք զգում: Այդպիսով, ինչ-որ մեկը կարող է ձեզ համոզել մի բանում, որի հետ դուք համաձայն չեք, կամ ստիպել ձեզ անել մի բան, որը դուք չեք ցանկանում։
5. Դուք կդադարեք փորձել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել։ Կյանքը շատ հեշտ է դառնում, երբ գիտակցում ես, որ ընտրությունը չի կարող լինել ճիշտ կամ սխալ, այն միայն քոնն է: Այս կետը լավ բացահայտում է հետևյալ ասացվածքը․ «չես կարող բոլորի համար լավը լինել»։ Սա նշանակում է, որ դուք կկարողանաք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը կարևոր է ձեզ, այլ ոչ թե հասարակության համար։
6. Կմեծանա ձեր հաջողության հասնելու հավանականությունը։ Երբ չեք վախենում ռիսկի դիմել, երբ ինչ-որ բան անում եք մեծ ցանկությամբ, երբ շատ եք սիրում ձեր ապրելակերպը, այն մեծ հաճույքով եք վայելում։ Դուք ավելի շատ ոգևորվածություն կունենաք, ուստի հաջողությունն անխուսափելի է։
7. Ոչ ոք չի կարող փչացնել ձեր տրամադրությունը։ Մարդկանց համար ավելի դժվար կդառնա ձեզ տխրեցնել իրենց մեկնաբանություններով՝ սկսած հագուստից մինչև կենսակերպը: Բառերը կարող են ցավ պատճառել, բայց ինչո՞ւ չպաշտպանվել անարդյունավետ քննադատության ազդեցությունից:
8. Դուք ազատ կլինեք։ Երբ վարժվում եք շատ մարդկանց հետ խորհրդակցելուն, սկսում եք ապրել ուրիշի կյանքով։ Հենց ազատվեք «խորհրդականների» ամբոխից, կնկատեք, որ ինքներդ ավելի ազատ եք դարձել. պետք չէ անընդհատ անհանգստանալ, թե ճիշտ եք արել, թե ոչ, այն մասին, թե ինչպե՞ս եք դուք ուրիշների աչքերում և արդյոք պատահաբար վիրավորե՞լ եք որևէ մեկին:
9. Դուք կսկսեք փոխել ձեր կյանքը։ Ձեզ համար ավելի հեշտ կլինի գտնել ձեր ուղին և իրականացնել ձեր երազանքները։ Երբ հեռանաք ձեր հարմարավետության գոտուց, կսովորեք պատասխանատվության բեռը չփոխանցել ուրիշների վրա, ուսումնասիրել և բացահայտել նոր բաներ ձեր և ձեզ շրջապատող աշխարհում:
10. Դուք կհասկանաք, որ ուրիշներին իրականում դա չի հետաքրքրում։ Ի վերջո, կգիտակցեք, որ այլ մարդիկ ունեն իրենց սեփական կյանքը, որը նրանք վերահսկում են և ժամանակ չունեն խորանալու ձեր մանրամասների մեջ: Ուստի դժվար թե նրանց մակերեսային «խորհուրդները» օգտակար լինեն։ Դուք պետք է տարբերեք նրանց, ովքեր իսկապես հոգ են տանում ձեր մասին, և նրանց, ովքեր ասում են իրենց կարծիքը պարզապես ինչ-որ բան ասելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2457 անգամ
Читать на русском
|