Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Եթե չեք կարողանում քնել. 5 միջոց՝ առանց հաբերի անքնության դեմ պայքարելու համար

16.05.2023

Անքնություն կարող է առաջանալ օրվա ռեժիմի խախտման, ժամային գոտու փոփոխության կամ խիստ անհանգստության պատճառով: Ներկայացնում ենք հինգ պարզ, բայց իսկապես լավ միջոց՝ ավելի արագ քնելու համար:

Իհարկե, փաստ չէ, որ այս բոլոր կանոններն առաջին անգամից կօգնեն։ Բայց եթե ամեն օր հետեւեք դրանց, արդյունք հաստատ կլինի։ Քունը ամենակարևորն է լավ առողջության և տրամադրության համար։

Օրվա ռեժիմի պահպանում

Անկախ նրանից, թե որքան տարօրինակ է դա հնչում, բայց ռեժիմն իսկապես կարևոր է: Նույնիսկ հանգստյան օրերին չպետք է թույլ տաք ձեզ սովորականից ուշ պառկել և արթնանալ։ Այդպիսով, դուք փլուզում եք ժամանակացույցը և ամեն շաբաթ կարծես այն նորից սկսում եք վերականգնել: Եթե զգում եք, որ բավականաչափ չեք քնում, փորձեք ավելի վաղ քնել:

Նաև մի լսեք խորհուրդներ այն մասին, թե որքան քուն է ձեզ հարկավոր: Առողջության համար խոստացված ութ ժամը ոմանց համար քիչ է, ոմանց համար՝ շատ։ Դուք պետք է որոշեք այն հարմարավետ ժամանակը, որից հետո ձեզ կենսուրախ եք զգում:

Բալի հյութ խմեք

Քունը հաճախ ընդհատվում է անհանգստության և սթրեսի պատճառով: Այս դեպքում ավելի լավ է ամբողջովին հրաժարվել նյարդային համակարգը գրգռող սուրճից ու սեւ եւ կանաչ թեյերից։ Առավոտյան կոճապղպեղով ըմպելիքը կօգնի աշխուժանալ, իսկ գիշերն ավելի լավ է խմել սովորական ջուր կամ հանգստացնող բուսական թեյեր (օրինակ՝ երիցուկով կամ անանուխով):

Լավ քնի մեկ այլ ժողովրդական բաղադրատոմսը տաք կաթն է: Իսկ գիտնականների վերջին հայտնագործությունը բալի հյութն է։ Մասնագետները պարզել են, որ կաթի նման այն պարունակում է տրիպտոֆան, որն օգնում է հանգստանալ և արագ քնել:

Եվ իհարկե, հետևեք մանկուց ծանոթ կանոնին՝ քնելուց չորս ժամ առաջ մի կերեք։ Սա անհրաժեշտ է ոչ միայն կազմվածքի համար, այլև մարմնին ազդանշան տալու, որ անհրաժեշտ է ոչ թե մարսել սնունդը, այլ հանգստանալ։

Կատարեք երեկոյան յոգա կամ ձգումներ

600x400

Բոլոր զբաղմունքներն ու սրտային ծանրաբեռնվածությունները տեղափոխեք օրվա առաջին կես: Քնելուց առաջ ավելի լավ է պարզապես զբոսնել հանգիստ մթնոլորտում։ Երեկոյան կարող եք նաև յոգայով զբաղվել (համալիրները կարելի է գտնել համացանցից) կամ ձգող վարժություններ կատարել։ Վարժությունների ընթացքում լույսերը թուլացրեք և միացրեք հանգստացնող երաժշտություն, որը ձեզ կհանգստացնի ու կքնեցնի:

Գաջեթները փոխարինեք գրքով

Ապացուցված է, որ սմարթֆոնի կապույտ էկրանն առույգության ազդանշան է ուղարկում ուղեղին։ Իսկ երեկոյան սա հաստատ պետք չէ։ Բացի այդ, քնելուց առաջ նորություններ իմանալն ու սոցցանցերը թերթելը նույնպես լավ գաղափար չէ։ Ինչպես նաև՝ ֆիլմեր և սերիալներ դիտելը, որոնց սյուժեները կարող են ապատիա և սթրես առաջացնել։

Լավագույնը, որ կարող եք անել արագ քնի համար (նաև ինքնազարգացման համար) գիրք կարդալն է: Սա նույնպես հին ու արդեն ապացուցված մեթոդ է։

Օգտագործեք հաստ վարագույրներ

Պակաս կարեւոր պայմաններ չեն լիակատար լռությունն ու լույսի բացակայությունը։ Լույսը փակելու համար պատուհանները պետք է ծածկված լինեն հաստ վարագույրներով: Այդպիսով, մարմինը ճշգրիտ կերպով կտրամադրվի քնելուն: Առավոտյան չեք արթնանա արևի առաջին իսկ ճառագայթների հետ (իսկ այնուհետև ամբողջ օրը ձեզ ջարդված զգաք), այլ այն ժամին, որին դրել եք զարթուցիչը կամ քունը լիարժեք առնելուց հետո:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 952 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 452 անգամ
18.04.2024
Դիտվել է 228 անգամ
19.04.2024
Դիտվել է 178 անգամ
23.04.2024
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster