Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

7 պատճառ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

12.05.2023

Գեղեցիկ կանայք գրավում են տղամարդկանց ուշադրությունը և նախանձ են առաջացնում մարդկության հիասքանչ կեսի ներկայացուցիչների մոտ։ Սակայն նրանց անձնական կյանքը միշտ չէ, որ հաջողակ է դասավորվում: Հաճախ տղամարդիկ վախենում են ծանոթանալ գեղեցիկ կնոջ հետ, խրտնում են նրա հետ մենակ մնալուց և իրենց կյանքը գեղեցկուհու հետ կապելուց։

Կա վիճակագրություն, ըստ որի՝ տղամարդկանց մոտ 70 տոկոսը կնախընտրեր խոսել միջին արտաքին տվյալներ ունեցող կնոջ հետ։ Նրանք կշրջանցեն գեղեցկուհուն, նույնիսկ, եթե այդ կնոջը տեսնելիս զարկերակն արագանա, իսկ ափերը քրտնեն։ Ավելի համեստ արտաքինով կնոջ հետ նրանք իրենց ավելի վստահ են զգում՝ ենթադրելով, որ մրցակիցներ չունեն: Գեղեցիկ կանայք մնում են միայնակ՝ չհասկանալով, թե ինչու են տղամարդիկ խուսափում իրենց հետ շփվելուց։

Ֆինանսական պահանջներ

Հաճախ տղամարդիկ, նկատելով գեղեցկուհուն, գնահատում են, թե որքան գումար կպահանջվի նրան ապահովելու համար։ Ժամանակակից հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընդունված է, որ գրավիչ կանայք ընտրում են միայն հարուստ տղամարդկանց: Նրանք փնտրում են ապահով զուգընկեր՝ առաջին տեղում դնելով բարեկեցությունը՝ հետապնդելով բացառապես շահադիտական նպատակներ։

Գեղեցիկ կանանց հաշվենկատությունն անհարկի չափազանցված է։ Իհարկե, որոշներն, իսկապես, ցանկանում են ամուսնանալ հարմարավետությունից ելնելով։ Գեղեցկությունն այստեղ գլխավոր գործոնը չէ։ Հարուստ ամուսին գտնել երազում են նաև ոչ գեղեցիկ կանայք: Ամեն ինչ կախված է դաստիարակությունից, նպատակներից, որոնք նրանք դնում են իրենց առջեւ, երևակայության մեջ ստեղծված ապրելակերպից։ Իսկ մեծամասնությունն իրենց հարաբերությունները կառուցում են սիրուց դրդված:

Կանայք տղամարդու մեջ գնահատում են.

․ վստահությունը,
․ հուսալիությունը,
․ գրավչությունը։

Կան ուսումնասիրություններ, որոնք հաստատում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գրավում են ինքնասիրահարված տղամարդիկ։ Կանայք միշտ ուշադրություն են դարձում անառիկ, ինքնաբավ, անկախ տղամարդկանց:

Հարաբերություններում ավելի շատ հիշվում են տրված զգացմունքները, իսկ իրերը երկրորդական են։ Ուստի պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել շփմանը, հոգատարություն ցուցաբերել։ Իհարկե, նվերներն ու անակնկալները հաճելի են յուրաքանչյուր կնոջ համար, բայց դրանք առաջին տեղում դնելն անմտություն է։ Սիրող աղջիկը մշտական ծախսեր չի պահանջի։

Հարմարավետություն և տնտեսվարություն

Տղամարդիկ, մտածելով գեղեցիկ կնոջ հետ լուրջ հարաբերությունների մասին, վախենում են, որ նա չի կարողանա տանը հարմարավետություն ստեղծել.

․ չգիտի ինչպես պատրաստել,
․ չի ցանկանում մաքրություն անել,
․ կհրաժարվի լվանացքից, արդուկելուց։

Գեղեցիկ կանայք հակառակ սեռի կողմից ընկալվում են որպես սպիտակամորթ, տնային տնտեսություն վարելուն անկարող: Սովորաբար տղամարդիկ ցանկանում են գալ տուն, որտեղ գազօջախի վրա տաք ընթրիք է սպասվում, իսկ առավոտյան կեղտոտ շապիկը լվացած ու արդուկված է։ Հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը հրաժարվի ընտանեկան հարմարավետությունից՝ հօգուտ ռեստորանների և լվացքատների։

Տղամարդիկ կարծում են, որ գեղեցիկ կանայք չեն իջնի տնային գործերի մակարդակի՝ նման պարտականություններն ընկալելով իրենց արժանապատվությունից ցածր: Իհարկե, գրավիչ կինը, ինչպես բոլորը, կհրաժարվի լվանալ ցանկացածի գուլպաները։ Բայց եթե շահեք սիրտը, նա պատրաստ կլինի շատ բանի։ Սիրահարված տղամարդը միշտ հաճույքով կօգնի կնոջը՝ կիսելով նրա հետ տանը եղած պարտականությունները։ Եվ ոչ մեկի համար կեղտոտ սպասքը, ճմրթված շորերը խնդիրներ չեն առաջացնի։

Գեղեցիկ է՝ ուրեմն ազատ չէ

Տղամարդիկ, տեսնելով գեղեցկուհուն, հաճախ չեն էլ մտածում նրա հետ ծանոթանալու մասին։ Նրանք կարծում են, որ նման կինը չի կարող ազատ լինել։ Բայց, ըստ էության, դրանք ընդամենն արդարացումներ են, սեփական անկարողության և անվստահության հերթական դրսևորում։

Թերևս այս առումով կանայք են մեղավոր, եթե սառը, անհասանելի տեսք ունեն.

․ խոժոռվում են հանդիպման ժամանակ,
․ չեն արձագանքում ժպիտին,
․ խոսում են ամբարտավանորեն,
․ ընդհատում են խոսակցությունը՝ պատճառաբանելով զբաղված լինելը։

Հաճախ գեղեցիկ կնոջը համարում են անբարյացակամ, ով մարտահրավեր է նետել շրջապատին: Բայց, չի բացառվում, որ նա ունեցել է հարաբերությունների անհաջող փորձ, ինչը ցավալիորեն ընդհատվել է: Այդ իսկ պատճառով, այժմ նա իրեն թույլ չի տալիս թուլանալ, կորցնել զգոնությունը, զսպվածությամբ է վերաբերում հակառակ սեռին։ Արժե փորձել հալեցնել գեղեցկուհու սիրտը։ Ի վերջո, սառը տեսքի հետևում կարող են թաքնված լինել ջերմություն և հոգատարություն՝ կողմնակի աչքից թաքցված:

Եթե տղամարդը հետաքրքիր է կնոջը, նա զայրույթը փոխում է քնքշության, թվացյալ անտարբերությունն անհետանում է: Հետեւաբար, պետք չէ վախենալ շփվելուց, ինքներդ ձեզ դրսևորելուց։ Ի վերջո, առաջին տպավորությունը շատ հաճախ խաբուսիկ է: Թերեւս արժե մի փոքր բացվել ու հնարամտություն ցուցաբերել, որպեսզի սառը գեղեցկուհին սիրալիր ժպտա։

Ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ

600x400

Մարդը, ով վստահ չէ իրեն և իր ուժերին, վախենում է մոտենալ գեղեցիկ կնոջը.

․կասկածում է, թե ինչ կհետաքրքրի նրան,
․ վախենում է մերժվելուց։

Նման տղամարդն ի սկզբանե տրամադրված է պարտության, հետևաբար նրա համար ավելի հեշտ է աչքերով լուռ հետևել կնոջը։ Իսկ երբ նրա կողքին մեկ այլ տղամարդու է տեսնում, նույնիսկ թեթևություն է զգում։

Պետք չէ վախենալ գրավիչ կնոջից։ Պետք է գործել՝ տեսնելով նրան, ինչպես ցանկացած վախի դեպքում՝ ընդառաջ գնալ: Պետք է էներգիան շարժիչ ուժի վերածել, վստահորեն ընդառաջ գնալ ընտրյալին։

Անվստահ տղամարդը ենթադրում է, որ չի կարողանա ապահովել գեղեցկուհուն, տալ նրան այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է՝ բավարարելով պահանջմունքները։ Նա իրեն անարժան է համարում նման կնոջը։ Կարծում է, որ նա կհրաժարվի իր հետ հասարակության մեջ հայտնվելուց, քանի որ իր արտաքինը միջին է, իսկ եկամուտը՝ միջինից ցածր։ Նա վախենում է, որ իրեն պարզապես ուղեկից կհամարեն, իսկ գեղեցկուհու կողքին կդառնա աննկատ կերպար։

Խանդ

Շատ տղամարդիկ կարծում են, որ գեղեցիկ կնոջը երկար չեն պահի իրենց կողքը։ Նման մտքերը ծագում են  սեփական անկարողության և գեղեցիկ կանանց՝ որպես անլուրջների ընդունելու պատճառով։ Տղամարդիկ գտնտում են, որ նրանք արագորեն իրենց ուշադրությունը կուղղեն մեկ ուրիշի վրա: Հատկապես, եթե հորիզոնում հայտնվի ավելի հաջողակ ու ազդեցիկ մեկը։

Խանդոտ տղամարդիկ անընդհատ նայում են շուրջը և նկատում իրենց սիրելիի յուրաքանչյուր պատահական հայացքը դեպի այլ ուղղությամբ։ Նրանք հիվանդագին վախենում են դավաճանությունից, միշտ խանդում իրենց ուղեկցին՝ առանց պատճառի։ Կանայք պետք է մտածեն նման մարդու հետ լուրջ հարաբերություններ սկսելուց առաջ։ Նա անընդհատ լարվածության մեջ է լինելու՝ սպասելով խաբեության, ինչն իր արտացոլումն է գտնելու ընտանիքում տիրող մթնոլորտի վրա։

Խանդոտ տղամարդիկ ամեն կերպ փորձում են վերահսկել.

․ մշտապես զանգահարում են,
․ այցելում են առանց նախազգուշացման;
․ հարց ու փորձ են անում ընկերներին,
․վերահսկում են ֆինանսական հոսքերը։

Նրանք գտնում են, որ այդպես կպահեն իրենց սիրելիին։ Բայց, փաստորեն, դա միայն սպանում է զգացմունքները և հանգեցնում հարաբերությունների ավարտի։

Գեղեցկություն և խելք

600x400

Ժամանակակից հասարակության մեջ ընդունված է մտածել, որ գեղեցիկ կինը չի կարող խելացի լինել։ Սա անվստահ տղամարդկանց և նախանձ կանանց մոտ տարածված կարծրատիպ է։ Իհարկե, կան թույլ սեռի ներկայացուցիչներ, ովքեր գտնում են, որ կյանքում իրենց ճանապարհը կհարթեն բացառապես գեղեցկության շնորհիվ.

․ նրանք այցելում են գեղեցկության սրահներ,
․ իրականացնում հակատարիքային ընթացակարգեր,
․ կատարում պլաստիկ վիրահատություններ՝ կատարելագործվելով իրենց,
․ կարդում բացառապես զվարճանքի ամսագրեր,
․ հաճախում սոցիալական միջոցառումներ,
․ հետաքրքրված չեն ստեղծագործականությամբ և ինքնազարգացումով:

Բայց ոչ բոլոր կանայք են տարված իրենց արտաքինով: Միայն ծանոթությունն ու շփումը կօգնեն պարզել իրավիճակը։ Հետևաբար, պետք չէ հենվել կարծրատիպերի վրա, ավելի լավ է առաջին քայլն անել։

Գեղեցիկ կինը կարող է լինել խելացի և իմաստուն: Նման համադրությունը տղամարդու մոտ նոր բարդույթներ է առաջացնում, եթե նա սկսում է մտածել, որ ինքն արժանի չէ։ Բայց չէ՞ որ զարգացման ու ինքնակատարելագործման համար խոչընդոտներ չկան։ Կարևոր է բարձրացնել ձեր մակարդակը՝ նախ և առաջ ինքներդ ձեզ հետաքրքիր լինելու համար։

Վախ մերձեցումից

Տղամարդկանց հիմնական վախերից մեկը անկողնում կնոջը բավարարելու անկարողությունն է։ Հատկապես դա տարածվում է գեղեցկուհիների վրա։ Ուժեղ սեռի ներկայացուցիչներին թվում է, թե պետք է ցուցադրեն իրենց հմտությունները՝ գերազանցելով միլիոնավոր սիրահարների։ Ի վերջո, սա միակ ճանապարհն է գեղեցիկ կնոջ հետ, քանի որ նա գրավիչ է, նշանակում է, որ շատ զուգընկերներ է ունեցել։ Տղամարդիկ լարվում են, մոլորվում և, իսկապես, կարող են փչացնել ամեն ինչ։ Բայց կնոջ զգայունությունը, արձագանքը հո կախված չէ՞ նրա արտաքինից: Չի կարելի փորձել ինչ-որ մեկից լավը լինել, գլխավորը քո Ես-ին հավատարիմ մնալն է։

Գեղեցիկ կանանց մասին կարծրատիպերը տղամարդկանց խանգարում են ընդառաջ քայլ անել, ճանաչել։ Նրանք զգում են անավստահությաուն, կասկածամիտ են, իրենց թերարժեք են զգում են: Գրավիչ կանանց անլուրջության և սահմանափակումների մասին կարծիքը կյանքում հաճախ չի հաստատվում։ Ոչ գեղեցիկ երիտասարդ կանայք նույնպես կարող են հաշվենկատ և անտնտեսվար լինել: Անմտություն է մարդու վրա պիտակներ կպցնելը՝ ուշադրություն դարձնելով բացառապես արտաքինին։ Ինքնավստահությունն ու անկեղծ հույզերը կօգնեն կառուցել ամուր ու երջանիկ հարաբերություններ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4510 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025
Եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։

Կենդանակերպի այս նշանները օգոստոսին սիրո մեջ առաջընթաց կզգան

30.07.2025
2025 թվականի օգոստոսյան աստղագուշակը կենդանակերպի մի քանի նշանների համար խոստանում է ռոմանտիկ նորություններ:

Ալֆա կին. ուժի և քնքշության ներդաշնակություն, որը գերում է տղամարդկանց

02.07.2025
Ո՞վ է նա՝ այս խորհրդավոր անծանոթուհին, և հնարավո՞ր է դառնալ նրա նման։ Հոգեբանները կարծում են, որ նման հատկանիշները տրված են բնությունից, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սովորել այդպիսին լինել։

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025
Հոլովակային մտածողության պարագայում ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2025 11:23
Քիմ Քարդաշյանը նշել է իր 45-ամյակը իսկական հոլիվուդյան ոճով: Ռեալիթի շոուի աստղը Փարիզում կայացած երեկույթին մասնակցել է շքեղ վինտաժային Givenchy Haute Couture զգեստով, որը Նաոմի Քեմփբելը կրել է 1997 թվականին ցուցադրության ժամանակ: Քիմը շարունակում է իր սերը արխիվային նորաձևության նկատմամբ. իր նոր՝ «All's Fair» շոուի պրեմիերային Disney+-ում, նա նախկինում կրել էր John Galliano for Dior-ի վինտաժային զգեստ։ Պրեմիերայից հետո աստղը և նրա ընկերները տոնել են ծնունդը լեգենդար փարիզյան Crazy Horse կաբարեում, որտեղ երեկույթը շարունակվել է մինչև ուշ գիշեր։
22-10-2025 10:40
Երիտասարդ տարիքում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի աճի իրական պատճառը նստակյաց ապրելակերպն է: Այս մասին հայտնել են Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի ուռուցքաբանները։ Երկար տարիներ հաստ աղիքի քաղցկեղը համարվում էր տարեցների հիվանդություն։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում հիվանդությունը երիտասարդացել է։ Հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հիմնական խթանը ոչ առողջ ապրելակերպը, մասնավորապես՝ ֆիզիկական ակտիվության պակասն է։ Երիտասարդներն այժմ ավելի շատ ժամանակ են անցկացնում նստած, քան նախկինում։
22-10-2025 09:27
Ֆրանսիական Hermès նորաձևության տունը պաշտոնապես անվանել է իր տղամարդկանց հագուստի հավաքածուի նոր ստեղծագործական տնօրենին: Բրիտանա-ճամայկացի դիզայներ Գրեյս Ուելս Բոները կփոխարինի լեգենդար Վերոնիկ Նիշանյանին, որը հրաժարական տվեց հոկտեմբերի 16-ին՝ տանը տպավորիչ 37 տարվա աշխատանքից հետո, որը նորաձևության արդյունաբերության մեջ ամենաերկար պաշտոնն էր։
22-10-2025 04:56
Սուպերմոդելներ Ջիջի և Բելլա Հադիդների ավագ քույրն ամուսնացել է։ 40-ամյա Ալանա Հադիդն ամուսնացել է իր ընկերոջ՝ պրոդյուսեր Ռոս Ուիլյամսի հետ։ Ալանան Vogue-ին պատմել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է ծանոթությունների հավելվածում, երբ արդեն հուսահատվել էր որևէ մեկին հանդիպելուց։ «Ես կարծում էի, որ երբեք ոչ մեկին չեմ հանդիպի հավելվածում, և հետո՝ առանց կատակի՝ ես վերջին անգամ մտա, և նա այնտեղ էր»։
22-10-2025 03:00
44-ամյա Մեգան Մարքլն անհամբեր սպասում է 35-ամյա Թեյլոր Սվիֆթի և 36-ամյա Թրևիս Քելսիի հարսանիքին հրավիրատոմսի, հայտնում են աղբյուրները RadarOnline-ին։ «Նա անհամբեր սպասում է այնտեղ լինելուն. դա ամրապնդում է քո տեղը բարձր հասարակության հիերարխիայում», - լրագրողներին բացատրել է աղբյուրը։ Սակայն աղբյուրը հավելել է, որ եթե Մեգանը չհրավիրվի, նա դա կընդունի որպես անձնական վիրավորանք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.10.2025
Դիտվել է 2090 անգամ
16.10.2025
Դիտվել է 415 անգամ
21.10.2025
Դիտվել է 195 անգամ
22.10.2025
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster