Շաբաթվա աստղագուշակ ․ ապրիլի 3-9-ը 2023 թ
03.04.2023
Առաջիկա շաբաթվա ընթացքում Կենդանակերպի բոլոր նշանները պետք է ժամանակ և հնարավորություն գտնեն քաղաքից դուրս գալու, ընտանիքի անդամների կամ մտերիմ ընկերների շրջապատում բնության գրկում լինելու համար։ Պետք է փորձեք կատարել ֆիզիկական ու շնչառական վարժություններ մաքուր օդում։ Արդյունքում՝ 2023 թվականի ապրիլի 3-9-ն ընկած շաբաթը ձեզ խաղաղություն և վստահություն կբերի։ Բայց մրսածության հավանականությունը մեծ է, զգույշ եղեք, տաք հագնվեք։
Անպայման վերահսկեք ձեր խոսքը, աշխատեք չստել և չվիճել ուրիշների հետ: Բավականաչափ քնեք, քանի որ շրջանը ծանրաբեռնված է լինելու, և դուք պետք է շատ աշխատեք։ Մի վախեցեք իրավիճակին մոտենալ ոչ ստանդարտ:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Խոյ
Խոյերի համար շաբաթը, ամենայն հավանականությամբ, կլինի անսովոր և հիշարժան: Դուք միանգամից բազմաթիվ հույզեր կզգաք՝ ոգեշնչում, հուզմունք և, միգուցե, կավելանա հիասթափության զգացումը: Հատկապես սիրային հարցերի առումով։ Զգույշ եղեք, որպեսզի ձեր զգացմունքները դուրս չգան վերահսկողությունից և ստվերեն մնացած ամեն ինչ։ Որովհետև դրանք հիմա ձեզ համար ամենակարևորը չեն:
Պետք է ինքդ ձեզ ցույց տաք լավագույն կողմերից։ Մասնագիտական ոլորտում հստակ առաջընթաց կլինի. ձեզ մեծ հնարավորություններ են սպասվում, բաց մի՛ թողեք դրանք։ Հանգստյան օրերին ձեր բոլոր խնդիրները կլուծվեն։ Դուք կզգաք էներգիա և բավարարվածություն:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Ցուլ
Ցուլերի համար շաբաթը վատը չի լինի: Կարիերայում, մասնագիտական գործերում կանխատեսվում են, առաջընթաց, բարենպաստ հնարավորություններ։ Կարեւոր ծանոթություններ, բանակցություններ կունենաք։ Հնարավոր են աշխատանքի հետ կապված ճամփորդություններ։ Իրենց մասին կարող են զգացնել տալ անցյալի հետ կապված խնդիրները։
Հանգստյան օրերին ձեզ ուժասպառ կզգաք, կարող եք զգացմունքային որոշակի ճգնաժամ ունենալ։ Հնարավոր է տխրություն, ինքնափորություն։ Ընդ որում՝ այդ ամենն իզուր է։ Մոտ ապագայում ամեն ինչ կտրուկ կփոխվի դեպի լավը։ Իսկ նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները կլուծվեն ձեր օգտին։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Երկվորյակ
Հավանաբար, վաղուց եք փորձում ինչ-որ լուրջ հարց լուծել։ Դրա պատճառով կարող են ուժեղ զգացմունքներ առաջանալ հատկապես շաբաթվա սկզբին։ Այն, ինչ դուք պետք է անեք, ձեր գործերն էլ ավելի մեծ եռանդով կատարելն է, գլխապտույտ ընկղմվեք դրանց լուծման մեջ: Այդ պարագայում Երկվորյակները կհասնեն իրենց նպատակին: Թեկուզև՝ ոչ մեկ օրում։ Ավելին, դատելով լուսատուների գտնվելու դիրքից, արդյունքը կստանաք այս շաբաթ, և գոհ կլինեք դրանից:
Խանդին կամ նախանձին մի տրվեք: Այս անիմաստ զգացմունքները կարող են սրվել մինչև հանգստյան օրերը և ոչ միայն փչացնել ձեր տրամադրությունը, այլև պարադոքսալ կերպով հանգեցնել ֆինանսական կորուստների:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Խեցգետին
Այս շաբաթ Խեցգետինները կարող են տուժել ընկերների և գործընկերների պարտադրած ծանրաբեռնվածությունից: Ձեզնից ինչ-որ մի բան կխնդրեն, տարբեր տեղեր կկանչեն։ Կարող եք զգալ, որ չեք վերահսկում ձեր կյանքը, և կհամաձայնվեք տարբեր անիմաստ գործերի, ճամփորդությունների կամ հավաքույթների, միայն թե ոչ մեկին չնեղացնեք: Այս խնդիրն ինչ-որ կերպ կլուծեք շաբաթվա երկրորդ կեսին։
Ժամանակաշրջանն այժմ բավականին դրական է ֆինանսական առումով։ Խորհուրդ է տրվում հանգստյան օրերը նվիրել սիրային խնդիրների լուծմանը։ Այստեղ ձեր բախտը կբերի:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Առյուծ
Առյուծների համար դժվար կլինի աշխատանքային շաբաթը սկսել ֆիզիկական ուժի պակասի և ցրվածության պատճառով։ Անընդհատ կցանկանաք քնել և երազել: Բայց, այդուհանդերձ, ստիպված կլինեք ձեր միտքը գործի դնել: Հիմնականում՝ ղեկավարների պատճառով։ Նրանք նախ կսկսեն բարեկամաբար ակնարկել, որ ժամանակն է ավելի լրջանալու, իսկ հետո կսկսեն պահանջել ու գորգոռալ։
Մտքի լիարժեք կիրառումը հնարավոր կլինի միայն շաբաթվա վերջին։ Մինչ այդ մի քանի անգամ անլուրջ կվարվեք, իսկ հետո ինքներդ ձեզ կկշտամբեք։ Բայց առջևում ձեզ սպասվում է մեծ հաղթանակների շրջան։ Ինչքան էլ ամեն ինչ վատ սկսվի, այն լավ ավարտ կունենա։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Կույս
Կույսերին հիանալի շաբաթ է սպասվում: Կարող են լինել մի քանի «բայց»-եր. նախ՝ էներգիայի պակաս ունենալ, մի փոքր ավելի վատ զգալ: Հիմա սովորականից ավելի հավանական կլինեն մրսելը, կոկորդի ցավերը, բրոնխիտը, գրիպը․ այս ամենն իրատեսական է, նամանավանդ, որ դրսում եղանակը նպաստում է դրան։
Երկրորդ՝ ընտանիքում կարող են լինել որոշ անակնկալներ, հնարավոր է՝ նույնիսկ հաճելի։ Բայց դրանք ձեզ կշեղեն կարեւոր նպատակից։ Մի խոսքով, այն, ինչին սպասում եք, կարող է ամբողջությամբ չիրականանալ կամ չստացվի այնքան արագ, որքան ցանկանում եք։ Բայց իրոք ափսոսալու բան չկա: Ի դեպ, ձեր բախտը կբերի փողային հարցերում, հատկապես՝ շաբաթվա վերջում։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Կշեռք
Շաբաթը կարող է լինել զբաղված, բայց արդյունավետ։ Հավանական է, որ Կշեռքները քրտնաջան կաշխատեն, համառորեն կշարժվեն դեպի նպատակը՝ ցրելով իրենց շուրջը կուտակված թշնամիներին ու խնդիրները։ Հոգսերն այնքան շատ կլինեն, որ ժամանակ չի մնա մանրակրկիտ մտածելու և գործողությունները պլանավորելու համար։ Բայց դուք հաջողության կհասնեք:
Բախտն անկասկած ձեր կողքին է, այնպես որ, որտեղ էլ թերանաք, քանի որ հոգնած եք եղել կամ մեկ այլ հարցով տարվել, միևնույն է՝ հաջողությունը ձեզ կուղեկցի: Շաբաթը կլինի բովանդակալից և հիշարժան։ Ակտիվ, վճռական մարդկանց հաղթանակ է սպասվում։ Դժվար պահին օգնության կգան մտերիմ մարդիկ։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Կարիճ
Կարիճները շաբաթը կսկսեն կրակոտ և կրքոտ։ Բայց շատ ինքնավստահ մի եղեք, հակառակ դեպքում կարող եք սխալվել: Դուք երբեմն այդպեսին լինում եք: Կարևոր է որ կարողանաք կենտրոնանալ մի բանի վրա՝ գլխավորի։ Մանրուքների հետևից ընկնելը միայն կորուստների կբերի:
Երբեմն կզգաք, որ չգիտեք՝ ի՞նչ անել, ո՞ւր ուղղել ձեր էներգիան։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կպարզվի հանգստյան օրերին: Ձեր առջեւ նոր հնարավորություններ կբացվեն, դրանք պետք է առավելագույնս օգտագործել։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Աղեղնավոր
Աղեղնավորներն իրենց լավ կզգան։ Դուք ինքնավստահ կլինեք, ձեր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ։ Բայց խնայեք ձեր էներգիան, աշխատեք ավելի շատ հանգստանալ, լավ քնել։ Հակառակ դեպքում, հանգստյան օրերին կզգաք հոգնածություն, ձեր աշխուժությունն անկում կապրի։ Բացի այդ, կարող եք մի քանի անհանգստացնող սխալներ թույլ տալ:
Հնարավոր է գնումներ կատարեք, կարող է նաև նվերներ ստանաք։ Սիրո մեջ նույնպս բախտներդ կբերի: Ուրբաթը լավագույն օրն է նրանց համար, ովքեր հոգնել են մենակությունից։ Ձեզ համար այն զարմանալի ծանոթությունների օր կլինի։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Այծեղջյուր
Շաբաթը շատ հաջող է։ Այծեղջյուրները կարող են խոչընդոտներ ունենալ, բայց կկարողանան հաղթահարել դրանք։ Կարող եք լավ գումար վաստակել կամ հաջողության հասնել բիզնեսում:
Ըստ երևույթին, առջևում հաճելի իրադարձություն է, որին երկար էիք սպասում, և օրերն էիք հաշվում, թե երբ այն տեղի կունենա։ Հետեւաբար, ամեն օր ձեր տրամադրությունը կբարելավվի։ Ճիշտ է, հանգստյան օրերին ձեզ հոգնած կզգաք։
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ. Ջրհոս
Ջրհոսների գլխավոր հաղթանակն այս շաբաթ կլինի հենց իրենց նկատմամբ. կկարողանաք լուծել բարդ մասնագիտական հարց կամ գլուխ հանել անձնական կյանքում բարդ իրավիճակից։ Ավելին, այնքան հաջող կհաղթահարեք խնդիրները, որ հետո ձեզ կգովաբանեն, որպես օրինակ կբերեն:
Սպասվում են կանխիկ մուտքեր, ինչպես նաև գնումներ։ Կարող են հարցեր առաջանալ ձեր ունեցվածքի հետ կապված: Դուք ինքներդ ձեզ համար կարևոր բան կսովորեք, և հանգստյան օրերի նախօրեին ձեր առջև նոր հեռանկարներ կտեսնեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 3-9-ը 2023 թ․ Ձկներ
Շաբաթվա առաջին կեսը Ձկների համար կարող է առանձնապես արդյունավետ չլինել։ Բայց հետո որոշ լավ բաներ տեղի կունենան: Օրինակ՝ կգտնեք հովանավորների, ովքեր օգնություն կխոստանան կամ հետաքրքիր աշխատանք կառաջարկեն։ Անմիջապես ձեզ մոտ կհայտնվի էնտուզիազմ, լրացուցիչ էներգիա։ Իսկ հանգստյան օրերին մոտ՝ նաև լրացուցիչ գումար:
Հաճույք պարգևեք ինքներդ ձեզ նվերներով և որոշ զվարճանքներով: Այս շաբաթ սիրային հարաբերություններում բեկումներ, ցավոք, չեն սպասվում։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 2811 անգամ
Читать на русском
|