Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Ես արթնանում եմ ժամը 4:45-ին». Ջենիֆեր Լոպեսն առողջ ապրելակերպի մասին

25.03.2023

53-ամյա Ջենիֆեր Լոպեսն ամեն օր մարզվում է ոչ միայն կարմիր գորգի վրա հիանալի տեսք ունենալու համար, այլև հանուն իր հոգեկան առողջության։ Մարտի 22-ին դերասանուհին հարցազրույց է տվել Us Weekly-ին, որտեղ պատմել է, թե ինչպես է ֆիթնեսն օգնում իրեն դրական տրամադրության մեջ մնալ։

«Գաղտնիք չէ, որ սպորտով զբաղվելն իմ կյանքի կարևոր մասն է, ես կարծում եմ, որ ֆիզիկական վարժությունները դրական են ազդում հոգեկան առողջության վրա»,- ասել է Բեն Աֆլեքի կինը։

600x400

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով մարզվում են, զգացմունքային առումով ավելի կայուն են և ավելի քիչ են հակված հոգեկան հիվանդությունների, դեպրեսիայի և անհանգստության:

Ջեյ Լոն խոսել է նաև իր առօրյայի մասին։ Նա արթնանում է առավոտյան հինգից շուտ, երբ դեռ մութ է, և անմիջապես սկսում է մարզվել։ Աստղը հիմնականում փորձում է ճիշտ բաշխել իր ժամանակը. «Ես միշտ զարգանում և փնտրում բաներ, որոնք ինձ ոգեշնչում և մոտիվացնում են: Ես չեմ վախենում մարտահրավեր նետել ինձ և ամեն օր ավելի լավանալ», - նշել է նա: Ջենիֆերը քիքբոքսինգով է զբաղվում, և նրա մարզումները ներառում են նաև ուժային վարժություններ:

600x400

«Նրա հետ աշխատելը հիանալի է, քանի որ շատ աշխատասեր է և դրականորեն տրամադրված: Նա մարզասրահ է գալիս, անկախ ամեն ինչից, լրջորեն է վերաբերվում իր ժամանակին, ճանաչում է իր մարմինը», - ասում է Ջենիֆերի մարզիչ Թրեյսի Անդերսոնը:

Լոպեսը խոստովանել է, որ երբ առաջին անգամ սկսել է նկարահանվել ֆիլմերում, ավելի քիչ ուշադրություն է դարձրել սթրեսին։

«Իմ կյանքում կար մի պահ, երբ քնում էի օրական երեքից-հինգ ժամ: Ամբողջ օրը նկարահանման հրապարակում էի և ողջ գիշեր ստուդիայում, իսկ հանգստյան օրերին զվարճանում էի: 20 տարեկան էի և կարծում էի, որ անպարտելի եմ»,- 2022 թվականի հուլիսին ասել է նա իր On The JLo կայքում։

600x400

«Այնպես շարունակվեց, մինչև մի օր ամբողջ կուտակված սթրեսը, որը զուգորդվում էր քնելու պակասի հետ, պատեց ինձ: Այն ժամանակ ես նստած էի թրեյլերում և հանկարծ զգացի, որ սառել եմ: Կարծում էի, որ խելագարվում եմ: Հիմա գիտեմ, որ դա դասական խուճապի նոպա էր, բայց այն ժամանակ նույնիսկ չէի էլ լսել այդ տերմինը։ Բժշկի հետ խորհրդակցելուց հետո հասկացա, թե որքան լուրջ կարող են լինել մարմնիս կարիքների անտեսման հետևանքները, և այստեղից սկսվեց իմ ուղին դեպի առողջ ապրելակերպ»,- ասել է Լոպեսնը։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6854 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 369 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster