«Ինձ անհրաժեշտ էին մարդկիկ, ովքեր կասեին, որ ես հիանալի եմ»․ Լեդի Գագան՝ փառքի և մեկուսացման մասին
09.03.2023
Երգչուհի Լեդի Գագան հարցազրույց է տվել Wallpaper-ին և ասել, որ կցանկանար մեկուսի կյանքով ապրել ու ավելի շատ ժամանակ անցկացնել միայնակ։
«Ինձ իսկապես դուր է գալիս միայնակ կյանքով ապրելը, - նշել է նա:-Այնքան հաճելի է, երբ ժամանակ ես ունենում պարզապես մենակ մնալու և գիտես, որ քեզ այդպես հարմարավետ ես զգում: Ես շատ կուզեի, որ իմ երիտասարդության ժամանակ կարողացած լինեի դա ինձ ասել»:
Երգչուհու խոսքով՝ երիտասարդ տարիներին ինքը շատ ժամանակ է անցկացրել միայնության մեջ՝ զբաղվելով ստեղծագործական աշխատանքով, բայց հետո իրավիճակը փոխվել է՝ իր իսկ խոստովանությամբ, երգչուհին սկսել է ավելի շատ հասարակության կարիքը ունենալ։
«Երբ ես ավելի երիտասարդ էի, շատ ժամանակ էի անցկացնում մենակ, երաժշտություն կերտելով: Այնուամենայնիվ, որքան հաջողակ էի դառնում, այնքան ինձ անհրաժեշտ էր մարդկանց ընկերակցությունը, ովքեր ինձ կասեին, որ ես հիանալի եմ»:
Այժմ, երգչու խոսքով, ինքը փորձում է աշխատել տնից՝ ի տարբերություն շատ աստղերի, ովքեր ժամանակ են անցկացնում ստուդիաներում։ «Ես այդքան էլ շատ ժամանակ չեմ անցկացնում Հոլիվուդում։ Շատերին կարող է թվալ, որ դա այդպես չէ, քանի որ երբեմն մրցանակաբաշխության սեզոն է լինում, և դուք հաճախ կարող եք ինձ տեսնել կարմիր գորգի վրա: Բայց ես տանը շատ եմ աշխատում, և դա ինձ շատ է ուրախացնում»:
Գագան նաև պատմել է, որ երաժշտությամբ զբաղվում է հանուն ստեղծագործության, այլ ոչ թե մրցանակների ու հանրաճանաչության համար, և խոստովանել, որ կշարունակեր դա անել, եթե անգամ աստղ չդառնար։
Իր անձնական կյանքը երգչուհին փորձում է պաշտպանել հետաքրքրասեր հայացքներից, այդ թվում՝ չհրապարակայնացնել իր սիրավեպը ձեռնարկատեր և տեխնոլոգիաների ներդրող Մայքլ Պոլանսկու հետ։ Զույգը ծանոթացել է 2019 թվականին՝ ընդհանուր ընկերների երեկույթի ժամանակ և հանդիպում է 2020 թվականից։ Ընդ որում, ի տարբերություն իր մյուս սիրահարվածների, երգչուհին նրա հետ փողոց դուրս չի գալիս։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2514 անգամ
Читать на русском
|