Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023

Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ։ Նույնիսկ նրանք, ովքեր ուղղակիորեն գործ չունեն փողի և նյութական արժեքների հետ, լավ հնարավորություն կունենան ամրապնդելու իրենց դիրքերը։ Այս ամիս հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք ուղղակիորեն կազդեն ձեր ճակատագրի վրա։


Ամսվա աստղագուշակ․ մարտ. Խոյ

Մարտի սկիզբը Խոյերին ջերմ հարաբերություններ է խոստանում ընտանեկան շրջապատում և մտերիմների շրջանում։ Այս ժամանակաշրջանը հարմար է համատեղ հանգստի և անկեղծ զրույցների համար։ Դուք կարող եք հանգստանալ և ուժ հավաքել: Ամսվա կեսին բազմաթիվ գաղափարներ կծնվեն ձեր գլխում։ Կարող եք առաջ շարժվել, վճռականորեն գործել և հասնել ձեր նպատակներին։ Մեծ շահույթ խոստացող գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կստեղծվի։

• Բարենպաստ օրերը՝  9, 18, 22, 26, 31
• Անբարենպաստ օրերը՝ 6, 11, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Ցուլ

Մասնագիտական ոլորտում առաջընթացի ամիս է, հնարավոր է կարիերայի աճ։ Հետաքրքիր բիզնես առաջարկը ձեզ սպասեցնել չի տա, ինչը զգալիորեն կբարձրացնի ձեր եկամուտը։ Մարտին Ցուլերն աստիճանաբար կսկսեն բարելավել իրենց անձնական կյանքը։ Այժմ դուք պատրաստ եք ընդունել ձեր սխալները և չկրկնել դրանք ապագայում։

• Բարենպաստ օրերը՝ 6, 11, 16, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 9, 18, 27, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Երկվորյակ

Այժմ այս նշանի ներկայացուցիչները կարող են իրենց համար ուրվագծել լավագույն ճանապարհը, որից հետո նրանք կգտնեն խաղաղություն և հարմարավետություն։ Այս ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն այլ մարդկանց խորհուրդները, ինչպես նաև տարբեր աղբյուրներից քաղված գիտելիքն ու իմաստությունը: Ձեռք տրված հմտությունները կիրառեք կյանքում, այդ դեպքում կարող եք շատ բանի հասնել։

• Բարենպաստ օրերը՝ 5, 14, 18, 27, 31
• Անբարենպաստ օրերը՝ 7, 16, 20, 29

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Խեցգետին

Մարտի կեսերին Խեցգետինները հնարավորություն ունեն հասնելու ներքին հավասարակշռության, հանգստության և ներդաշնակության։ Շատ բարենպաստ շրջան է շատ ոլորտների առումով։ Ամսվա վերջում Խեցգետինները կարող են մարտահրավերների առաջ կանգնել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Պետք է հոգ տանել ձեր մասին, հետաձգել հոգնեցուցիչ գործերը և լուծել բարդ խնդիրները։ Աստղերը խորհուրդ են տալիս լինել ավելի խնայողաբար, իսկ ֆինանսական դժվարությունների դեպքում օգնություն խնդրեք ոչ թե վարկային կազմակերպություններից, այլ հարազատներից։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 16, 21, 28
• Անբարենպաստ օրերը՝ 9, 18, 26, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Առյուծ

Մարտի սկիզբն ակտիվ մտավոր աշխատանք կպահանջի։ Փաստն այն է, որ առանց խնդրի էությունը հասկանալու և պլան կառուցելու, չես կարող առաջ շարժվել։ Չնայած ձեր ֆինանսական վիճակը կայուն կլինի, սակայն չեք կարող հույսը դնել այն եկամուտների վրա, որոնք դեռ չեք ստացել։ Նոր օգնականների ու դաշնակիցների հայտնվելը կփոխի իրավիճակը դեպի լավը, նոր հնարավորություններ ու հեռանկարներ կբացվեն ձեզ համար։

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 18, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 7, 12, 20, 30

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Կույս

Այս ամիսը Կույսերի համար բարենպաստ է արժեքավոր տեղեկություններ ստանալու, կրթության, ինչպես նաև հետագա համագործակցության կապերի առումով: Կույսերը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն, որպեսզի աշխատանքը նյութական օգուտներ, հեռանկարներ և բարոյական բավարարվածություն բերի: Մարտի կեսերին ձեզ շատ հետաքրքիր գաղափարներ կայցելեն։ Եվ չնայած ամեն ինչ չէ, որ հնարավոր է իրականացնել, ստեղծագործական վերելքը ձեզ լավ արդյունքներ կբերի։

• Բարենպաստ օրերը՝ 2, 12, 17, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 19, 27

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Կշեռք

Կշեռքների համար մարտը կլինի սեփական անձի վրա աշխատանքի և ինքնուրույն ուսումնասիրության ամիս: Դրա արդյունքը կլինի նոր բարձունքների նվաճումը։ Մտածեք ձեր կյանքի նպատակների, երազանքների մասին։ Ի վերջո, միայն ինքներդ ձեզ հասկանալով կարող եք հաջողությամբ առաջ գնալ: Ամսվա սկզբին մի խուսափեք մարդկանցից և լսեք նրանց կարծիքը, նույնիսկ, եթե դա ձեզ դուր չի գալիս։ Կարճատև գործուղումները հաջող կլինեն։

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 18, 22, 26
• Անբարենպաստ օրերը՝ 6, 16, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Կարիճ

Այս ժամանակահատվածում Կարիճները կկարողանան բացահայտորեն ցուցադրել իրենց ունակություններն ու տաղանդները։ Այս նշանի ներկայացուցիչներին ֆինանսական ոլորտում հաջողություն է սպասվում։ Հնարավոր է եկամուտների ավելացում, ինչպես նաեւ սակարկություններ անել։ Մարտի երկրորդ կեսին հետաքրքրությունների վեկտորը կփոխվի ու կուղղվի ձեր ներաշխարհին։ Ցանկություն կառաջանա վերլուծելու ձեր ցանկությունները, պահվածքը։

• Բարենպաստ օրերը՝ 8, 16, 20, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 10, 14, 18, 27

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Աղեղնավոր

Հարմար պահ է սեփական վարքագիծը, ինչպես նաև շրջապատի մարդկանց վերաբերմունքը վերլուծելու համար։ Աղեղնավորների աշխատանքային ակտիվության գագաթնակետը կլինի մարտի կեսերին, հենց այս ժամանակ է լավագույնը պլանավորել բոլոր հիմնական գործերը, շփումները և իրադարձությունները: Հնարավոր է, որ նոր գաղափար ունենաք, թե ինչպես արագ և հեշտությամբ գումար աշխատել։ Բաց մի թողեք այս հնարավորությունը, աստղերը կօգնեն ամեն ինչ կազմակերպել։

• Բարենպաստ օրերը՝ 4, 10, 19, 23, 31
• Անբարենպաստ օրերը՝ 8, 12, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Այծեղջյուր

Այս ամիս դուք կարող եք բռնել կամակոր Հաջողության պոչից՝ ստիպելով նրան աշխատել ձեր օգտին: Աստղերի ազդեցության շնորհիվ մարտին բոլորին կգերեք ձեր հմայքով ու իմաստությամբ։ Շատ Այծեղջյուրներ սպասում են պաշտոնի բարձրացման, իսկ ոմանք՝ նոր խոստումնալից աշխատանքի։ Միակ բացասական կողմն այն է, որ մասնագիտական ոլորտում զբաղվածությունը կարող է հանգեցնել նրան, որ անձնական կյանքը որոշ ժամանակով դուրս կգա ձեր պլաններից:

• Բարենպաստ օրերը՝ 8, 12, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 10, 14, 22, 26

Ամսվա աստղագուշակ․ մարտ. Ջրհոս

Մարտին մոլորակների գտնվելու վայրը վկայում է ֆինանսական հատվածի բարձր ակտիվության մասին։ Այս ամսվա ընթացքում Ջրհոսները կկարողանան ավելի շատ վաստակել։ Միևնույն ժամանակ, ձեր ծախսերը նույնպես կաճեն, քանի որ ավելի եռանդուն կդառնաք գումար ծախսելու հարցում։ Այս ժամանակը հարմար է մասնագիտական ոլորտում համարձակ, բայց միևնույն ժամանակ մտածված որոշումներ կայացնելու համար։ Ամսվա առաջին կեսն ավելի շատ ջերմություն ու ներդաշնակություն կբերի ընկերների ու հարազատների հետ հարաբերություններում։

• Բարենպաստ օրերը՝ 8, 12, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 10, 14, 22, 26

Ամսվա աստղագուշակ․ մարտ․ Ձկներ

Մարտի ընթացքում Ձկները կկարողանան հասնել իրենց նպատակներին համարձակության, անմիջականության և վճռականության միջոցով։ Այժմ մի վախեցեք ուղղակիորեն խոսել ձեր ծրագրերի մասին։ Ձեր դրդապատճառների հստակությունը օգտակար կլինի ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատի համար։ Ավելի ակտիվ եղեք, և այս ամսվա ընթացքում կարող եք շատ բանի հասնել։ Նշանի միայնակ ներկայացուցիչներին այս ժամանակը հարմար է նոր սիրավեպ սկսելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 7, 11, 21, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 9, 15, 23, 31

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3762 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 188 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster