Ով է 58-ամյա Մոնիկա Բելուչիի ընտրյալը
24.02.2023
Paris Match-ի ֆրանսիական հրատարակությունը տեղեկացնում է, որ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նոր սեր ունի։
Մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկի ընտրյալն ամերիկացի կինոռեժիսոր Թիմ Բարթոնն է։ Paris Match-ը շապիկին հրապարակել է Բերթոնի և Բելուչիի համատեղ հանգստի թարմ բացառիկ կադրեր։
Ըստ ֆրանսիացի լրագրողների, աստղային սիրավեպն արդեն մոտ չորս ամսական է. աստղերը մտերմացել են անցյալ տարվա հոկտեմբերին Լիոնի Lumiere փառատոնում։
Մոնիկան նախկինում ամուսնացած է եղել իտալացի լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասսոյի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ։ Բելուչին վերջինիս հետ ապրել է 18 տարի, Կասելից նա ունի երկու դուստր՝ 18-ամյա Դևան, ով արդեն մոդելային կարիերա է կառուցում, և 12-ամյա Լեոնին։
64-ամյա Թիմ Բարթոնը հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի մոդել Լիզա Մարիի և բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերի հետ։ «Հարի Փոթերի» աստղի հետ Բերթոնը միասին անցկացրել է 13 տարի, զույգն ունի երկու ընդհանուր երեխա։
58-ամյա Մոնիկա Բելուչին աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2881 անգամ
Читать на русском
|