Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

4 պատճառ, թե ինչու են տղամարդիկ փախչում կանանցից

22.02.2023

Երբ հարաբերություններ են սկսվում, թվում է, թե ամեն ինչ հիանալի է ստացվում: Բայց ինչ-որ պահի տղամարդը, ում հետ կինը երեխաներ է մեծացրել, ապրել հարմարավետ տանը, պարզապես անհետանում է՝ ոչինչ չբացատրելով։ Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանել է հարաբերությունների փորձագետ և մարզիչ Լուկաս Մաքքորդը:

Տղամարդիկ սովորաբար գիտեն, թե ինչ են սիրում, ինչը՝ ոչ։ Առաջին բանը, որ նրանք նկատում են կնոջ մոտ, նրա արտաքինն է։ Եթե դուք դուր եք եկել տղամարդուն, նա ձեզ ժամադրության կհրավիրի։ Եվ որոշ ժամանակ արտաքին գրավչությունը կբավարարի։ Բայց քանի որ տղամարդը հստակ գիտի, թե ինչն իրեն դուր չի գալիս, նա արագ կսկսի ուշադրություն դարձնել ձեր ներքին բովանդակությանը։ Հոգի, բնավորություն, սովորություններ՝ այս ամենը որոշիչ նշանակություն ունի։ Եվ դա ավելի կարևոր է, քան արտաքինը:

Մարզիչ Լուկաս Մաքքորդը շատ ընկերուհիներ ունի, ովքեր կիսվում են իրենց հարաբերությունների և ժամադրությունների մասին: Այս րապարակումը կոչված չէ արդարացնելու տղամարդկանց, ովքեր անհետանում են առանց բացատրության, այլ նպատակ ունի բացահայտել, թե ինչու են նրանք այդպես վարվում:

Հարաբերությունների հենց սկզբում և նույնիսկ առաջին ժամադրության ժամանակ կան մի քանի կարևոր նրբերանգներ, որոնց կինը պետք է ուշադրություն դարձնի։ Որովհետև դրանցից ոմանք տղամարդիկ ընկալում են որպես նախազգուշացում. «Փախիր նրանից և արագ»: Սա չի փոխվի, եթե նա քեզ ավելի լավ ճանաչի․ եթե տղամարդը նման «ազդանշաններ» ստանա, ոչինչ չի ցանկանա իմանալ։

1. Դուք սիրո և հարաբերությունների մեծ կարիք ունեք

Տղամարդիկ չեն սիրում էմոցիոնալ պատասխանատվություն ստանձնել, քանի դեռ նրանց մոտ կապվածություն չի առաջացել: Եթե նա զգում է, որ դուք նրա կարիքն ունեք, այլ ոչ թե պարզապես «ուզում եք», նրա գլխում ահազանգ է հնչում։ Էմոցիոնալ առողջ տղամարդը չի ցանկանա լինել ձեր դատարկությունը կամ կյանքը լցնողը:

Հնարավոր է, որ դուք բազմիցս լսել եք հակառակը, բայց նրանք չեն երազում կանանց փրկել թշվառ կյանքից։ Նրանք ցանկանում են լինել մի կնոջ հետ, ով կարող է երջանիկ և լիարժեք կյանք վարել առանց իրենց: Սա ինֆանտիլիզմ ու տհասունություն չէ։ Մեկ բան է կամավոր օգնել մեկին, ում հետ արդեն հարաբերությունների մեջ ես, կապված ես, սիրում ես: Եվ մեկ այլ բան, երբ դա սպասվում է քեզնից կամ նույնիսկ պահանջվում է հենց սկզբից: Դա վախեցնող է:

2. Դուք ցանկանում եք մոռանալ նախկինին

Ոչ մի տղամարդ չի ցանկանում փոխարինել մեկ ուրիշին: Եթե դուք ամուսնալուծվել եք կամ դադարեցրել եք երկարատև հարաբերությունները, մի սպասեք, որ ինչ-որ խեղճ տղա կստանձնի մխիթարողի դերը: Տղամարդկանց գրավում են նրանք, ովքեր իրենց կյանքում լիակատար կարգ ու կանոն ունեն։ Իսկ եթե ոչ ամբողջական է, ապա նրանք ուրախությամբ ու խանդավառությամբ ինքնուրույն կարգի են բերում բաց թողածը։ Նրանց համար հետաքրքիր են կանայք, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, վստահ են իրենց վրա և չեն վախենում մենակ մնալուց։ Եթե տղամարդ եք փնտրում, քանի որ մենակությունը ձեզ վախեցնում է, պոտենցիալ հայցորդները կվերանան ձեր կյանքից հենց որ հայտնվեն հորիզոնում։

3. Դուք դրամայի թագուհի եք

600x400

Տղամարդիկ ավելի դժվար են կառավարում իրենց զգացմունքները: Հոգեբանության պրոֆեսոր Էնն Կրինգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք շատ ավելի ուժեղ են արտահայտում զգացմունքները: Տղամարդիկ ատում են սիրո բարդ դրսևորումները, քանի որ չգիտեն, թե ինչ անել դրա հետ: Երբ կինը հարցնում է. «Դե, ո՞ւր են գնում մեր հարաբերությունները», տղամարդուն միաժամանակ պատում են մի քանի բացասական հույզեր, որոնց նա չի կարողանում հաղթահարել: Երբ նա խանդի տեսարան է սարքում կամ ասում է նման մի բան. «Կարծում եմ, որ դու ինձ ավելի շատ ես դուր գալիս, քան ես՝ քեզ», նա պարզապես չգիտի, թե ինչպես արձագանքել: Եվ տղամարդու համար ավելի հեշտ է փախչել, քան ապրել այդ դրաման:

Հարաբերությունների սկիզբը ներառում է միմյանց ճանաչելը, զվարճանալը, զգացմունքային կապի և մտերմության ստեղծումը: Բայց եթե առաջին իսկ օրերից (շաբաթներից, ամիսներից) սկսեք կշռել նրա ներդրումը հարաբերություններում, ակնկալեք ավելին, քան նա կարող է առաջարկել, ամենայն հավանականությամբ, տղամարդը չի մնա ձեր կողքին՝ պարզելու համար՝ արժանի՞ եք արդյոք դուք այդ ամենին, այլ կհեռանաք:

4. Դուք անվստահ եք

Մի ուսուցիչ մի անգամ ասել է. «Եթե դու չես հավատում ինքդ քեզ, ինչո՞ւ ուրիշը քեզ պետք է հավատա»: Եթե վստահ չեք ձեր և ձեր արարքների վրա, տղամարդը չի փոխհատուցի այդ պակասը։ Եթե դուք մշտական խրախուսող խոսքերի կարիք ունեք, որ հիանալի տեսք ունեք, լավ եք աշխատում, առաջադեմ դաստիարակություն եք տալիս երեխաներին և աստվածային կերակուր պատրաստում, ապա նա կհոգնի ձեզ ամեն օր ուրախացնելուց:

Ոչինչ այնքան չի գրավում, որքան ինքնավստահությունն ու սեփական արժանապատվության գիտակցումը: Մենք չենք կարող որևէ բան առաջարկել պոտենցիալ զուգընկերոջը, եթե չենք հավատում ինքներս մեզ և չենք հարգում մեզ որպես մարդ:

Կանայք գեղեցիկ են, և առանց նրանց հանրությունը պարզապես կորած կլիներ։ Կանանց համար կարևոր է հասկանալ, որ տղամարդիկ իրենց պետք չեն։ Իրենք կարող են ինքնուրույն ամեն ինչ լավ անել: Միայն այն, որ դուք չունեք զուգընկեր այս պահին, չի նշանակում, որ պետք է անմիջապես գտնեք և այդ որոնումը դարձնեք ձեր կյանքի գլխավոր նպատակը: Հարաբերություններն աներևակայելիորեն ավելի գեղեցիկ են դառնում, եթե դրանք չեն մթագնավում այն մանկական մրցավազքով, որը հնչում է այսպես․ «Ինձ տղամարդ է պետք»: Դուք նրա կարիքը չունեք: Դուք կին եք և գեղեցիկ, եզրափակում է Լուկաս Մաքքորդը։

Վայելի՛ր քեզ, կյանքը, և այդ ժամանակ բոլոր տղամարդիկ կլինեն քո ոտքերի տակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4126 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են ապրել լիարժեք կյանքով

26.06.2025
Բոլոր մարդիկ, մանկուց սկսած, բառացիորեն ներծծվցած են բազմազան վախերով։ Եվ ժամանակի ընթացքում մարդը ինքը, չգիտակցելով դա, սկսում է վախենալ գրեթե յուրաքանչյուր որոշումից և ձեռնարկված քայլից։

Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց

05.06.2025
Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025
Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 422 անգամ
30.06.2025
Դիտվել է 417 անգամ
25.06.2025
Դիտվել է 404 անգամ
26.06.2025
Դիտվել է 388 անգամ
27.06.2025
Դիտվել է 354 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster