Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Պաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից...

26.01.2023

ժողովրդական իմաստությունն ասում է՝ «Լռությունը ոսկի է»։ Նման ասացվածքները զրոյից չեն ծնվում, և դրանց մեջ, անշուշտ, ճշմարտություն կա։ Եթե ականջալուր լինեք դրանց, կարող եք պաշտպանվել խնդիրներից ու տհաճ հետեւանքներից։

1. Ռոմանտիկ հարաբերություններ. Ցանկացած հարաբերություններում վաղ թե ուշ առաջանում են իրավիճակներ կամ դժվարություններ, որոնք ցանկանում եք կիսվել սիրելիների հետ։ Քննարկելով անձնական կյանքը, խորհուրդներ խնդրելով, գովելով կամ դատապարտելով զուգընկերոջը, մենք ինքներս չենք գիտակցում, թե ինչպես ենք դուրս տալիս սիրո էներգիան և ոչնչացնում ընդհանուր ներդաշնակությունը: Սերն ու զգացմունքները նրանց գործն են, ովքեր այդ հարաբերությունների մեջ են: Ձեր էներգիան վատնելու փոխարեն՝ ուրիշներին պատմելով բոլոր դժգոհությունները, պնդումներն ու վեճերը, ավելի լավ է զուգընկերոջ հետ քննարկեք խնդիրները և փորձեք համատեղ լուծում գտնել:

2. Առողջություն և հիվանդություններ. Շատ մարդիկ սովորություն ունեն բողոքել հոգնածությունից, հիվանդություններից և առողջությունից: Սակայն նման խոսակցությունները ոչ միայն համակրանք են առաջացնում, այլեւ թուլացնում են էներգիան ու կարող են հանգեցնել բարդությունների։ Բիոէներգետիկ ոլորտի մասնագետները խորհուրդ չեն տալիս գանգատների վրա վատնել օրգանիզմը վերականգնելու համար անհրաժեշտ ուժը։ Ձեր բժիշկը միակ մարդն է, ում հետ կարող եք քննարկել ձեր առողջությունը:

3. Ապրելակերպ. Անձնական բաները, ինչպիսիք են ձեր հավատքը, վատ սովորությունների նկատմամբ հաղթանակը կամ ձեր ինտիմ կյանքի մանրամասները, պետք է գաղտնի մնան ուրիշներից, եթե նրանք մարդիկ չեն, որոնց շատ եք վստահում: Կարիք չկա որևէ մեկի հետ կիսվել ձեր կենսագրության ամենաներքին գաղտնիքներն ու փաստերը. կա վտանգ, որ ձեր ապրելակերպը կարող է դառնալ սև նախանձի, կոնֆլիկտի կամ ծաղրի պատճառ:

600x400

4. Ֆինանսներ ու պարտքեր. Բիոէներգիայի մասնագետները խորհուրդ են տալիս կողմնակի մարդկանց հետ չկիսվել ձեր ֆինանսական խնդիրներով կամ հաղթանակներով: Հատկապես վտանգավոր է խոսել փողի սղության, պարտքերի ու վարկերի մասին։ Հայտնի է, որ փողը հզոր էներգիա ունի։ Քննարկելով ձեր ֆինանսական վիճակը, ծրագրերը, նպատակներն ու հեռանկարները՝ դուք կարող եք անգիտակցաբար օտարին փոխանցել ֆինանսական հաջողության բանալին՝ ձեզ զրկելով բարեկեցությունից և հարստանալուց:

5. Պլաններ և նպատակներ. Ժողովրդական իմաստությունն ասում է. «Եթե ուզում ես ձախողվել, պատմիր մարդկանց քո ծրագրերի մասին»: Առաջնորդվեք նախնիների իմաստությամբ և գաղտնի պահեք ձեր նպատակները։ Քննարկելով ձեր երազանքները ուրիշների հետ, ներկայացնելով պայծառ ապագան, դուք բացում եք մի ուղի, որով հոսում է ապագայի պլանների իրականացման համար անհրաժեշտ էներգիան: Բախտը կարող է շրջվել, և այդ դեպքում ձեր երազանքները կմնան անկատար: Ավելի լավ է ժամանակից շուտ չբացել դռները և էներգիան ուղղել դեպի մտադրությունների իրագործում։

6. Սիրելիների սխալներ. Մի քննարկեք մտերիմների պահվածքը ընկերների և ծանոթների հետ։ Ինչքան էլ ցանկանաք դժգոհել սիրելիի արարքներից, զսպեք ձեզ։ Քննարկելով և առավել եւս դատապարտելով մեկին, ով հոգեհարազատ է, դուք ոչնչացնում եք էներգիայի ալիքը, որը կապում է ձեզ: Նման խոսակցությունները կարող են հանգեցնել ոչ միայն մտերիմների կյանքում մի շարք անախորժությունների, այլեւ լիովին հեռացնել ձեզ միմյանցից։ Կենսաէներգետիկները խորհուրդ են տալիս բոլոր հարցերն ու թյուրիմացությունները լուծել անմիջապես տվյալ անձի հետ՝ առանց կողմնակի վկաների։ Ուշադրությունը, հոգատարությունը և աջակցությունը կօգնեն ձեզ հաղթահարել դժվար պահերը և ամրապնդել հարաբերությունները:

Հիշեք՝ որքան շատ մարդիկ իմանան ձեր կյանքի գաղտնի մանրամասների մասին, այնքան ավելի շատ արձագանքներ, նախանձ և քննադատություն կստանաք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 573 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 պատճառ՝ ձեր մասին ուրիշների կարծիքն արհամարելու համար

07.06.2023
Շատ հաճախ մենք չափազանց կարևորում ենք այն, թե ինչպես է հասարակությունը գնահատում մեր գործողությունները։ Սովորելով անընդհատ նայել ուրիշների գնահատականներին՝ մենք սկսում ենք կորցնել ինքներս մեզ։

7 պատճառ, թե ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

12.05.2023
Գեղեցիկ կանայք գրավում են տղամարդկանց ուշադրությունը և նախանձ են առաջացնում մարդկության հիասքանչ կեսի ներկայացուցիչների մոտ։ Սակայն նրանց անձնական կյանքը միշտ չէ, որ հաջողակ է դասավորվում:

Ամուսնությունը տևում է այնքան, որքան կի՞նն է ցանկանում

21.04.2023
Միչիգանի համալսարանի կողմից անցկացված հանաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են դիմում ամուսնալուծության:

Կնոջ գեղեցկության գաղտնիքը

07.04.2023
Կնոջ գեղեցկությունը նրա հագուստի, մազերի կամ մատնահարդարման մեջ չէ…

Բարեկազմության հոգեբանություն

14.03.2023
Մենք շարունակաբար ձգտում ենք կատարյալ մարմին ունենալ։ Նկատենք, որ կատարյալ մարմին այն չէ, որը մենք տեսնում ենք ամսագրերի շապիկներին, այլ այն, որով մենք հարմարավետ, հանգիստ, առողջ, ուժեղ և ճկուն ենք զգում:

 Շնորհավոր գարնանային տոնը՝ մարտի 8-ը, սիրելի կանայք

08.03.2023
Թող որ միշտ ձեզ զգաք պաշտպանված, սիրված, հոգատարությամբ պարուրված ու երջանիկ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2023 11:32
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում 6:2, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայային։  Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան, որը հաղթել էր աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
09-06-2023 11:30
Ինքնավար կենցաղային տեխնիկան, ինչպիսին է փոշեկուլ ռոբոտը, մարդկանց կարող է զրկել տանն աշխատանքից ստացվող բավականության զգացողությունից։ Այդ զգացողությունը կյանքի իմաստի կարեւոր աղբյուր է։ Տունը հավաքելը մարդուն կարող է ավելի երջանիկ դարձնել՝ լցնելով հոգու դատարկությունը, գրել է EurekAlert-ը։
09-06-2023 07:39
Variety-ի փոխանցմամբ՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նոր եթերաշրջանի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին ամռան վերջին, Ամերիկայի սցենարիստների գիլդիայի անդամների գործադուլի պատճառով դադարեցվել են։ Նկարահանումները նախատեսվում է սկսել մինչեւ աշնան վերջ, սակայն Netflix ծառայության ներկայացուցիչները, որտեղ թողարկվում է սերիալը, չեն մեկնաբանել իրավիճակը։
09-06-2023 06:51
Ջոնի Դեփը չի ցանկանում վերադառնալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանչայզին, քանի որ Disney կինոստուդիան չի աջակցել նրան Էմբեր Հերդի հետ վեճի ժամանակ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերներին։
09-06-2023 05:44
Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Նաիրա Ազատյանի «Երիտասարդ ենթակարմիր աստղակույտերի որոնում և ուսումնասիրություն» աշխատանքը տեղ է գտել Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2022թ-ի լավագույն (հաղթանակած) թեկնածուական թեզերի թվում։ 
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.06.2023
Դիտվել է 5260 անգամ
06.06.2023
Դիտվել է 460 անգամ
08.06.2023
Դիտվել է 145 անգամ
07.06.2023
Դիտվել է 125 անգամ
09.06.2023
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster