Փայլուն մաշկը վերջին հինգ տարիների թրենդն է։ Այս ամբողջ ընթացքում այն տարբեր ձևերով են անվանում (մեկ դելֆինային, մեկ քրտնած) և մի փոքր փոխում են «վերարտադրման» տեխնիկան։ Նոր հնարք է տոնային կրեմը ջրի հետ խառնելը՝ դեմքի վրա «առավոտյան ցողի» էֆեկտ ստանալու համար։
Նոր մեթոդի կողմնակիցներն առաջարկում են կրեմը և ջուրը լցնել կապուչինոյի մեքենայի մեջ (այո, դա սուրճի համար կաթի փրփուր պատրաստելու սարքն է) և միայն դրանից հետո ստացված մուսը (հեղուկ հիմքը փոխում է հյուսվածքը) քսել դեմքին սպունգով կամ խոզանակով։
Բլոգերները, ովքեր օգտագործում են այս տեխնիկան, կարծում են, որ նման կերպ իրենք փրկում են մաշկը յուղերից՝ դրանք փոխարինելով ավելի թարմացնող և կազդուրիչ տարբերակով՝ ջրով։ Ավելին, նրանց կարծիքով, դա զգալիորեն խնայում է կոսմետիկ արտադրանքը։
Պրոֆեսիոնալ դիմահարդարները թերահավատորեն են վերաբերվում. երբեմն տարիներ են պահանջվում ցանկացած կոսմետիկ արտադրանքի համար կատարյալ բանաձև ստեղծելու համար, իսկ ջուր ավելացնելով՝ այդքան մարդկանց աշխատանքն ու ապրանքի օգտակար հատկություններն արժեզրկվում են։
Ավելին, ծորակիաի ջուրը չորացնում է մաշկը, իսկ դա ակնհայտորեն այն գործառույթը չէ, որը փնտրում են նման հնարքների գնացողները։
Թրենդին կուրորեն հետևելու փոխարեն, փորձագետները խորհուրդ են տալիս փնտրել թեթև ջրային հիմքով տոներներ, ուստի կապուչինատորը կարող է օգտագործվել իր բուն նպատակների համար:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: