Նոյեմբերյան համարը գովազդելու նպատակով Լոս Անջելեսում կայացել է Elle ամսագրի Women in Hollywood երեկույթը։
Կարմիր գորգին հայտնվել են Շարլիզ Թերոնը, Նաոմի Ուոթսը, Օլիվիա Ուայլդը, Սիգուրնի Ուիվերը, Սիդնի Սվինին, Էնն Հեթուեյը, Հեյլի Բիբերը և այլք։
Միջոցառումը համախմբել է աստղերի, ովքեր այս տարի հայտնվել են ամսագրի շապիկներին, ինչպես նաև նորաձևության և կինոարդյունաբերության ազդեցիկ ներկայացուցիչներ։
Երեկույթում Սիգուրնի Ուիվերը հանդես է եկել ելույթով, որտեղ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի աբորտների մասին օրենքին և կոչ արել կանանց պայքարել իրենց իրավունքների համար։
22-12-2024 12:27 Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող առաջնությունում Էթերի Տուտբերիձեի սանը կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում հավաքեց 262,92 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց Դարյա Սադկովան՝ 234,69 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակեց Ալինա Գորբաչովան՝ 223,92։
22-12-2024 11:30 Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նշանադրության մատանին, որը, ենթադրաբար, արժե մոտ 1 միլիոն դոլար։ Երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի ապագա կինը Լոս Անջելեսի իր առանձնատան հետնաբակում գտնվող լողավազանի մոտ ցուցադրել է իր մատանին։ «Ես ամբողջ կյանքում երազել եմ այս պահի մասին»,- մակագրել է նա լուսանկարը։
21-12-2024 12:11 Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15 Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24 Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։