Միանգամից մի քանի հայտնների կասկածել են անառողջ նիհարելու մեջ։
Մինչ Գվինեթ Փելթրոուն և Ջենիֆեր Էնիսթոնն ամեն օր մարզվում են մարզասրահում՝ հանուն հավերժական երիտասարդության, այլ հայտնի մարդիկ չեն ցանկանում սահմանափակել իրենց սննդը, դիմելով դեղամիջոցներին, որոնք ամենևին էլ նախատեսված չեն քաշի կորստի համար:
Առաջինն այդ մասին խոստովանեց Իլոն Մասկը։ Իր բլոգում նա գրել էր, որ դիետա պահելու և մարզվելու փոխարեն ներարկում է ստացել, որը սովորաբար տրվում է գիրություն և 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց, ովքեր ունեն քրոնիկական արյան բարձր ճնշում կամ բարձր խոլեստերին:
Միլիարդատերը ներարկման միջոցով ցանկացել է արագացնել նիհարելն ու արդյունքում իսկապես ազատվել է ավելորդ կիլոգրամներից։
Քաշի կորստի նման արագ մեթոդի կիրառում տիկտոկերները փորձում են վերագրել նաև Քարդաշյան քույրերին։ Եվ մինչ ամբողջ աշխարհը ձգտում է պարզել, թե ինչպես է Քիմը 10 կիլոգրամ գցել Մոնրոյի զգեստի մեջ տեղավորվելու համար, միանգամայն հնարավոր է, որ նա հենց «կախարդական» ներարկում է արել։ Այն արժե 1300 դոլար, սակայն Քարդաշյան քույրերը հանուն գեղեցկության հեշտությամբ կարող են նման գումարներ ծախսել նույնիսկ օրական։
Ինքը՝ Քիմը, նիհարելու այս ձևից օգտվելը չի խոստովանել, ըստ երևույթին, գիտակցելով իր պատասխանատվության ու ազդեցության աստիճանը։ Եվ եթե նրա համար դեղամիջոցի ներարկումն անցավ է եղել, ապա այն կարող է բոլորովին այլ կերպ ազդել մեկ այլ անձի վրա։
29-10-2026 12:23 Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14 Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19 «Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։