Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես թրմել մասուրը․ ճիշտ եղանակ

11.10.2022

Բնական թուրմը տարբեր հիվանդությունների ժամանակ առաջին օգնականն է։ Նման արդյունավետ միջոցի շնորհիվ դուք կարող եք զգալի օգնություն ցուցաբերել օրգանիզմին։ Մասուրի թուրմը համարվում է ամենաարդյունավետներից մեկը։ Այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Արժե իմանալ, թե ինչպես պատրաստել մասուրի թուրիմը՝ մարմնի կենսունակությունը բարձրացնելու համար:

Այս կարմիր հատապտուղը հարուստ է մագնեզիումով, կալիումով, կալցիումով և մի խումբ վիտամիններով։ Այն կատարյալ է ինչպես մրսածության բուժման, այնպես էլ դրանց կանխարգելման համար։ Մասուրը նաև օգնում է բարելավել սրտանոթային և մարսողական համակարգերի աշխատանքը։

Ինչպես թրմել մասուրն առանց թերմոսի

Որպեսզի մասուրի թուրմն առավելագույնս պահպանի իր օգտակարությունը, անհրաժեշտ է ճիշտ նախապատրաստել պտուղները։ Թարմ հատապտուղները կիսում ենք և մաքրում միջուկը: Հետո թողնում ենք, որ չորանան։ Խորհուրդ է տրվում մասուրը չաղալ։ Կիսով կտրատված պտուղները կարող են ավելի հարուստ համ ապահովել։

Ինչ վերաբերում է պահպանմանը, ապա այս նպատակով ավելի լավ է վերցնել ապակե տարա, որը կարելի է դնել սառնարանի մեջ: Այսպիսով, թուրմն օգտագործելի կլինի 3 օրվա ընթացքում։ Բայց խորհուրդ է տրվում այնքան հատապտուղ եփել, որ բավարար լինի մեկ ընդումնան համար: Անհրաժեշտության դեպքում ավելի լավ է նորից ձեզ համար թուրմ պատրաստեք։ Այդ դեպքում, այն կպարունակի առավելագույն քանակությամբ օգտակար նյութեր:

Առաջին եղանակ

600x400

Վերցրեք էմալապատ կամ ապակե թաթսա։ Վերջինիս մեջ լցրեք 2 ճաշի գդալ չորացրած մասուր։ Վրան ավելացրեք 500 մլ տաք ջուր։ Կաթսան կափարիչով փակեք և թողեք 30 րոպե։ Դրեք գազօջախի վրա և թույլ կրակով եփեք մեկ ժամ։ Պատրաստի թուրմն օգտագործեք տաք վիճակում։

Երկրորդ եղանակ

Մեկ այլ արդյունավետ մեթոդ է մասուրի շոգեխաշելը ջրային բաղնիքում: Վերցրեք փոքր տարրա: Այն տեղադրեք ավելի մեծ կաթսայի մեջ: Ներքևի տարայի մեջ ջուր լցրեք, իսկ վերևինի մեջ՝ 2 ճաշի գդալ չորացրած մասուր։ Դրեք կրակին: Լցրեք 1 բաժակ տաք ջուր։ Ծածկեք կափարիչով և կրակի վրա պահեք 15-20 րոպե։

Հանեք կրակի վրայից և կես ժամ թողեք սենյակային ջերմաստիճանում։ Քամեք թուրմը։ Ցանկության դեպքում վրան ավելացրեք կիտրոն և մի քիչ մեղր։

600x400

Թուրմերի համար կարող եք օգտագործել թե՛ մասուրի պտուղները, թե՛ նրա ծաղիկները, տերևները, արմատները և, նույնիսկ, ճյուղերը: Եթե հնարավորություն ունեք, անպայման չորացրեք այս հատապտուղը, որի թուրմը կազատի բազմաթիվ հիվանդություններից։

Չորացրած մասուրը, ճիշտ պահպանելու դեպքում, իր օգտակարությունը պահում է տարվա ընթացքում, նաև՝ ցանկացած սեզոնի այն կարող եք գնել: Բացի այդ, ի տարբերություն թարմ հատապտղի, այս դեպքում կարիք չի լինում հեռացնել միջուկը։ Այդ իսկ պատճառով եփելիս նախապատվությունը տրվում է չոր հատապտուղներին։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3077 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ հագնել գալիք Նոր տարին դիմավորելիս և ինչպես որսալ հաջողությանը

12.12.2024
Նորաոճ և գեղեցիկ. սա հենց այն հանդերձանքն է, որը խորհուրդ է տրվում ընտրել 2025 թվականի Ամանորի համար:

Ամանորին ընդառաջ․ ինչ պետք է անել արդեն այսօր

28.11.2024
Ամանորին մնացել է մեկ ամսից քիչ ավելի, սակայն նախատոնական եռուզեռն արդեն զգացվում է։

Գազօջախի մաքրում. այրիչները լվանում ենք առանց մեծ ջանքերի

25.10.2024
Ինչպես վերականգնել այրիչների մաքրությունը և փայլը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ:

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024
Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Կատարյալ է սրտի համար. սրտաբաններն անվանել են ամենաառողջ շիլաները

29.08.2024
Ներառեք դրանք ձեր սննդակարգում:

Հայտնի են օրգանիզմի դետոքսի համար լավագույն բանջարեղենը

07.08.2024
Բժիշկները խորհուրդ են տալիս դրանք ներառել սննդակարգում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1011 անգամ
17.12.2024
Դիտվել է 710 անգամ
18.12.2024
Դիտվել է 636 անգամ
18.12.2024
Դիտվել է 567 անգամ
19.12.2024
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster