Ինչպիսին էր «Էմմի-2022» մրցանակաբաշխությունը․ բոլոր հաղթողները
14.09.2022
Լոս Անջելեսի «Մայքրոսոֆթ» թատրոնում կայացել է հեռուստատեսային «Էմմի» 74-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որը հայտնի է նաև որպես «Սերիալի Օսկար»:
Կարմիր գորգ են դուրս եկել Զենդայան, Էլ Ֆանինգը, Ամանդա Սեյֆրիդը, Ալեքսանդրա Դադարիոն, Էնդրյու Գարֆիլդը, Ռիզ Ուիզերսփունը, Բեն Սթիլլերը, Լիլի Ջեյմսը, Սելենա Գոմեսը, Քրիստինա Ռիչին և այլք։
Երեկոյի աստղը Զենդայան էր, ով արժանացավ լավագույն դերասանուհու մրցանակին «Էյֆորիա» հեռուստասերիալում խաղացած դերի համար և այդպիսով դարձավ Էմմի մրցանակի ամենաերիտասարդ կրկնակի դափնեկիրը (նույն մրցանակը նա ստացել էր 2020 թվականին)։
Գլխավոր անվանակարգում՝ «Լավագույն դրամատիկ սերիալ», հաղթել է «Ժառանգները» շոուն, լավագույն մինի սերիալ է ճանաչվել «Սպիտակ լոտոս»-ը։
Մինի սերիալի լավագույն դերասան են հռչակվել Ամանդա Սեյֆրիդ և Մայքլ Քիթոն։ Իր առաջին «Էմմի» մրցանակին է արժանացել դերասանուհի Ջենիֆեր Քուլիջը՝ «Սպիտակ լոտոս» ֆիլմում դերակատարման համար։
Էմմի-2022 մրցանակակիրները․
Լավագույն դրամատիկ սերիալ - «Ժառանգները»
Լավագույն կատակերգական սերիալ - «Թեդ Լասո»
Լավագույն մինի-սերիալ - «Սպիտակ լոտոս»
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում - Լի Ջոն Ջե, «Կաղամարների խաղը»
Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամատիկ սերիալում - Մեթյու Մաքֆադյեն, «Ժառանգները»
Լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում - Զենդայա, «Էյֆորիա»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում – Ջուլիա Գարներ, «Օզարկ»
Լավագույն դերասան կատակերգական սերիալում - Ջեյսոն Սուդեյկիս, «Թեդ Լասո»
Երկրորդ պլանի լավագույն դերասան կատակերգական սերիալում - Բրետ Գոլսթին, «Թեդ Լասո»
Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում - Ժան Սմարթ, «Խորամանկություններ»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում - Շերիլ Լի Ռալֆ, «Էբոթի տարրական դպրոցը»
Մինի սերիալի լավագույն դերասան - Մայքլ Քիթոն, «Կոտրում»:
Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի-սերիալում - Մյուրեյ Բարթլետ, «Սպիտակ լոտոս»
Լավագույն դերասանուհի մինի-սերիալում - Ամանդա Սեյֆրիդ, «Թոշակի անցածը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում - Ջենիֆեր Կուլիջ, «Սպիտակ լոտոս»։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3094 անգամ
Читать на русском
|